Եռամատնյա խաչակնքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձեռք, որը խաչակնքում է երեք մատով

Եռամատնյա խաչակնքում, խաչակնքման խորհրդանշան, ժամանակակից (միջնադարից) ուղղափառության (և որոշ այլ հին արևելյան եկեղեցիների) կողմից ընդունված աջ ձեռքի մատների միացումը խաչակնքման խորհրդանշան կամ օրհնություն կատարելիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդնուպոլսում գործածության մեջ է մտել 1172 և 1274 թվականների միջև ընկած ժամանակահատվածում (հստակ հայտնի չէ, թե երբ), սովորույթի փոփոխության պատճառների մասին տեղեկություններ չկան[1]։ Եռամատնյա խաչակնքման մասին առաջին հիշատակումը պարունակվում է անհայտ հեղինակի «Պանագիոտի վիճաբանությունը Ազիմիտի հետ» բանավիճական գեղարվեստական ստեղծագործության մեջ[2], որը գրվել է 1274 և 1282 թվականների միջև եղած ժամանակահատվածում[3]։

Ավելի վաղ տարածված (այլ տարբերակների հետ միասին[4]) երկմատնյա խաչակնքումն արտացոլում էր քրիստոլոգիական սիմվոլիկա. երկու բարձրացված մատները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի երկու բնությունները՝ աստվածային և մարդկային, իսկ եռամատնյա խաչակնքումը խորհրդանշում է նաև Սուրբ Երրորդության դավանանքը։

Ռուսական կայսրությունում եռամատնյա խաչակնքումը պաշտոնապես ներկայացվել է 1650-ական թվականներին՝ Նիկոն պատրիարքի մոսկովյան բարեփոխումների ժամանակ, բայց նույնիսկ նախկինում՝ մինչև Մոսկվայի պատրիարք Իոսիֆի պատրիարքության ժամանակը, եռամատնյա խաչակնքումը «տարածման զգալի աստիճան» է ունեցել Հյուսիսարևելյան Ռուսաստանում, չնայած այն դատապարտվել է[5]։

Նիկոնովյան բարեփոխման կողմնակիցները քննադատության առարկա են դարձել հին հավատացյալների կողմից, որոնք չէին ճանաչում եռամատնյա խաչակնքումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Е. Голубинскій О перстосложеніи для крестнаго знаменія и благословенія. (Глава из его же «Къ нашей полемикѣ со старообрядцами») // «Богословскій Вѣстникъ, издаваемый Императорскою Московскою Духовною Академіею». апрель 1892, стр. 42—43.
  2. Попов А.Н. Историко-литературный обзор древне-русских полемических сочинений против латинян. (XI-XV в.) 1875
  3. ДВОЕПЕРСТИЕ
  4. Наиболее древней, известной по святоотеческим свидетельствам, формой перстосложения было единоперстие; причём знак креста начертывался (линией) на челе указательным или большим пальцем, — обычай, исчезнувший в течение VIII века среди греков, вероятно ввиду борьбы с ересью монофизитства (См. Op. cit., а также: Кореневский Н. И. Церковные вопросы в Московском государстве в половине XVII в. и деятельность патриарха Никона. // Русская история в очерках и статьях под редакцией профессора М. В. Довнар-Запольского. Киев, 1912, Т. III, стр. 701.)
  5. Е. Голубинскій О перстосложеніи для крестнаго знаменія и благословенія. (Глава из его же «Къ нашей полемикѣ со старообрядцами») // «Богословскій Вѣстникъ, издаваемый Императорскою Московскою Духовною Академіею». апрель 1892, стр. 50—51.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]