Ավակում Պետրովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավակում Պետրովիչ կամ Ավակում Պետրով ռուս.՝ Аввакум Петров, (նոյեմբերի 25, 1620–ապրիլի 14, 1682), ավագերեց, ռուսական հնածիսության հիմնադիր, գրող։ Պայքարել է պատրիարք Նիկոնի եկեղեցական վերանորոգումների դեմ։ Հալածվել է և աքսորվել։ Գրել է բազմաթիվ զրույցներ, քարոզներ, աստվածաբանական երկեր։ Հայտնի է նրա «Ավագերեց Ավակումի վարքը...» (1672-1675)՝ առաջին ինքնակենսագրական երկը ռուս գրականության մեջ։ Խարույկ է բարձրացվել 1682 թվականի ապրիլի 14-ին, Պուստօզերսկում (Արխանգելսկի երկրամաս)։ [1]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Ծանոթագրություններ[խմբագրել]