Մարիներ (ժողովուրդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարիներ (նախկին անվանումը՝ չերեմիսներ), ժողովուրդ։

Բնակվում են գլխավորապես Մարիական, ինչպես նաև Բաշկիրական, Ուդմուրտական, Թաթարական ԻԽՍՀ-ներում, ՌԽՖՍՀ Կիրովի, Գորկու, Պերմի և Սվերդլովսկի մարզերում։ Բաժանվում են 3 տերիտորիալ խմբի՝ լեռնային (առավելապես՝ Վոլգայի աջ ափին), մարգագետնային (Վոլգայի ձախ ափին), և արևելյան (Բաշկիրիայում և Սվերդլովսկի մարզում)։ Ընդհանուր թիվը՝ 622 հազար (1979)։ Լեզուն մարիերենն է։ XVI դ․ ռուսական պետության կազմի մեջ մտնելուց հեաո սկսվեց Մարիների քրիստոնեացումը, սակայն արևելյան և մարգագետնային Մարիների փոքր խմբեր քրիստոնեություն չընդունեցին՝ մինչև XX դ․ պահպանելով նախկին հավատալիքները, հատկապես նախնիների պաշտամունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png