Նիկոլա Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Իվանով
 
Կրթություն՝ Վասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան և Ապրիլովի անվան ազգային ավագ դպրոց
Մասնագիտություն՝ սպա և ռազմական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մարտի 2 (14), 1861[1]
Ծննդավայր Kalofer, Karlovo Municipality, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
Վախճանի օր սեպտեմբերի 10, 1940(1940-09-10)[1] (79 տարեկան)
Վախճանի վայր Սոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն  Բուլղարիա
 
Պարգևներ
Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան և Knight Grand Officer of the Order of Franz Josef I

Նիկոլա Իվանով Իվանով (բուլղար․՝ Никола Иванов Иванов, մարտի 2 (14), 1861[1], Kalofer, Karlovo Municipality, Պլովդիվի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 10, 1940(1940-09-10)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ռազմական հրամանատար, հետևակազորի գեներալ, բանակի շտաբի պետ 1894—1896 թվականներին, Բուլղարիայի պատերազմի նախարար 1896-1899 թվականներին։ Նա Բալկանյան պատերազմների ժամանակ բուլղարական 2-րդ բանակի հրամանատարն էր, 1913 թվականի մարտին մասնակցել է Ադրիանապոլիսի գրավմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Իվանովը ծնվել է 1861 թվականի մարտի 2-ին Կալոֆեր քաղաքում։ Սովորել է ապրիլյան գիմնազիայում Գաբրովոյում և Ստամբուլի (1875-1877 թվականներ) «Գալաթա-Սարայ» սուլթանական վարժարանում։ Նա կամավոր մեկնել է սլավոնական ժողովուրդների ազատագրման համար ռուս-թուրքական պատերազմի ռազմաճակատ, 1878 թվականին նշանակվել է կամավորների հրամանատար Պլովդիվում, մեկ տարի անց ավարտել է Սոֆիայի ռազմական ուսումնարանըը։ 1879 թվականի մայիսի 10-ին ստացել է ենթասպայի կոչում, մեկ տարի անց նշանակվել Արևելյան Ռումելիայի աշխարհազորում, որտեղ ծառայել է Պլովդիվի 1-ին և 2-րդ հետևակային դրուժինաներում։ 1881 թվականի փետրվարի 9-ին ստացել է լեյտենանտի կոչում։ 1882-1885 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայում։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Բուլղարիայի միավորմանը։ 1885 թվականի սեպտեմբերի 9-ին ստացել է կապիտանի աստիճան և նշանակվել Տիռնովո-Սեմանյան ջոկատի շտաբի պետ։ Սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ՝ Արևմտյան ջոկատի կենտրոնական շարասյան ղեկավարի՝ հանձնարարությունների գծով սպա, Պիրոտյան ճակատամարտի մասնակից։ Պատերազմից հետո 1886 թվականին նշանակվել է Ալեքսանդր I-ի ֆլիգել-համհարզ, իսկ 1887 թվականից՝ պատերազմի նախարարության շինարարական-տեսչական բաժնի պետ։ 1887 թվականի ապրիլի 1-ից մայոր, 1888 թվականից 10-րդ հետևակային գնդի հրամանատար, 1889 թվականից 4-րդ բրիգադի շտաբի պետ, 1890 թվականից 4-րդ հեծելազորային գնդի հրամանատար։ 1891 թվականի օգոստոսի 2-ին ստացել է փոխգնդապետի աստիճան, 1891-1894 թվականներին Բանակի շտաբի պետի օգնական և շտաբի պետ (1894 թվականի մայիսի 10-ից 1896 թվականի նոյեմբերի 29-ը)։ 1895 թվականի օգոստոսի 12-ին՝ գնդապետ, 1896 թվականի նոյեմբերի 17-ին ժամանակավորապես նշանակվել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար, 1896 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 1899 թվականի հունվարի 30-ը Կոնստանտին Ստոիլովի կառավարությունում ռազմական նախարար։ Նա ապահովել է բուլղարացի սպաների վերադարձը Ռուսաստանից, որոնք փախել էին բուլղարական ճգնաժամից հետո[2]։ 1899-1903 թվականներին գնդապետի կոչումով Իվանովը 4-րդ հրթիռային ստորաբաժանման հրամանատարն էր, իսկ 1903-1907 թվականներին՝ Թրակիայի 2-րդ հետևակային դիվիզիան։ 1900 թվականի նոյեմբերի 15-ին (նոյեմբերի 27-ին)՝ գեներալ-մայոր, 1907 թվականին՝ 2-րդ ռազմա-տեսչական գծով պետ։ 1912 թվականի օգոստոսի 2-ին Ֆերդինանդ I թագավորի իշխանության 25-ամյակի կապակցությամբ նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, դա առաջին դեպքն էր Բուլղարիայի պատմության մեջ, երբ գեներալ-լեյտենանտները ոչ թե պահեստազորի, այլ՝ գործող սպա են եղել[3]։

Բալկանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ գեներալ Իվանովի հիշատակին Սոֆիայի Նիկոլայ Պավլովիչ փողոցի թիվ 6 տան վրա

Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ 1912 թվականի սեպտեմբերից մինչև 1913 թվականի հուլիսը Նիկոլա Իվանովը բուլղարական 2-րդ բանակի հրամանատարն էր։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ մասնակցել է Ադրիանապոլիսի հաջող պաշարմանը և գրավմանը։

1913 թվականի հունիսի 16-ից հուլիսի 17-ը Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ մարտեր է մղել Կիլկիսի-Բլագոեվգրադ գծի վրա, հուլիսի 18-ին նշանակվել է Գլխավոր գրասենյակի՝ հանձնարարությունների գծով սպա։ 1913 թվականի հուլիսին պաշտոնաթող է եղել բանակից, իսկ 1913 թվականի օգոստոսի 7-ի հաշտության պայմանագրից հետո՝ պահեստային սպա։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մնացել է պահեստում, զբաղվել է հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ։ Նա ընտրվել է Սոֆիայի սպաների միության նախագահ։ 1936 թվականի մայիսի 6-ին նշանակվել է հետևակազորի գեներալ։

Նիկոլա Իվանովը մահացել է 1940 թվականի սեպտեմբերի 10-ին Սոֆիայում։

Ռազմական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիա Բուլղարիա «Խիզախության համար» շքանշան 2-րդ դասի II աստիճանի և IV աստիճանի
  • Բուլղարիա Բուլղարիա «Սուրբ Ալեքսանդր» շքանշան I և II աստիճանների ադամանդներով
  • Բուլղարիա Բուլղարիա «Ռազմական վաստակի համար» շքանշան I աստիճանի
  • Բուլղարիա Բուլղարիա «Ստարա Պլանինա» շքանշան I աստիճանի սրերով (հետմահու)[4]
  • Ռուսաստան Ռուսաստան Սուրբ Աննայի շքանշան I աստիճանի ալմաստներով և II աստիճանի ադամանդներով
  • Իտալիա Իտալիա Իտալիայի թագի շքանշան I աստիճանի (Մեծ խաչի շքանշանակիր)
  • Ֆրանսիա Ֆրանսիա Պատվո լեգեոնի շքանշան III աստիճանի (Կոմանդոր)
  • Գերմանիայի կայսրության թագի շքանշան I աստիճանի
  • Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա Ֆրանց Իոսիֆի շքանշան II աստիճանի (Աստղով Կոմանդորյան խաչի)
  • Օսմանյան կարսրության Մեջիդիեի շքանշան I աստիճանի
  • Օսմանյան կարսրության Օսմանիե շքանշան II աստիճանի
  • Ռումինիա Ռումինիա Ռումինիայի թագի շքանշան I աստիճանի
  • Սերբիա Սերբիա Թաթարական խաչի շքանշան I աստիճանի
  • Հարավսլավիայի թագավորության Սուրբ Սավայի շքանշան I աստիճանի

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никола Иванов Балканската война 1912–1913 г. Том I. — София: Печатница на армейския военно-изследователски фонд, 1924.
  • Никола Иванов Балканската война 1912–1913 г. Том II. — София, 1925издательство=Печатница на армейския военно-изследователски фонд.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Радев, Симеон (2014). Лица и събития от моето време. Том II. София: Издателство „Захарий Стоянов“. էջ 152. ISBN 978-954-09-0873-1.
  3. Славова, С., Дойнова, Ц., Балканската война през погледа на един французин — сборник от документи, София, 1977, Военно Издателство, с. 57-58
  4. Указ № 436 от 20 декември 2012 г. Обн. ДВ. бр.2 от 8 януари 2013 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]