Նիկոլայ Աբրամովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Աբրամովիչ
ռուս.՝ Никола́й Я́ковлевич Абрамо́вич
Ծնվել էհոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1881
ԾննդավայրՏագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտ 1922 (40 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Գրական անունН. Кадмин
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և գրական քննադատ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերվեպ և պատմվածք

Նիկոլայ Յակովլևիչ Աբրամովիչ (ռուս.՝ Никола́й Я́ковлевич Абрамо́вич, կեղծանուններ՝ Ն. Կադմին[1] և Նիկոլայ Մուրավյով[2], հոկտեմբերի 29 (նոյեմբերի 10), 1881, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտ 1922, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուս գրաքննադատ, արձակագիր, բանաստեղծ և հրապարակախոս։

Ռուս գրող և բանաստեղծ, լրագրող Վլադիմիր Աբրամովիչի եղբայրն է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Աբրամովիչը ծնվել է աղքատ դերձակի ընտանիքում։ Ավարտել է գիմնազիայի 7 դասարանները։ 15-ից 16 տարեկան հասակում իր ստեղծագործությունները տպագրել է «Դոնի խոսք» («Донская речь»), «Մերձազովյան երկրամաս» («Приазовский край») և այլ պարբերականներում։

Առաջին անգամ հեղինակի բանաստեղծությունները լույս են տեսել 1899 թվականին։

1900-ական թվականների սկզբից ապրել է Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ «Կրթություն», «Ժամանակակից աշխարհ», «Ռուսական միտք», «Կյանք» և «Ամսագիր բոլորի համար» ամսագրերի, «Ռուսական ճշմարտություն», «Օրվա լուրեր», «Ուսանողական կյանք» թերթերի աշխատակից է եղել։ «Պրոտալինա» ալմանախի հրատարակիչն էր (1907):

Հեղինակն ազդվել է Նիցշեից, Բերգսոնից։

Կյանքի վերջին տարիներին Նիկոլայ Աբրամովիչը տառապում էր հոգեկան հիվանդությամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրաքննական ակնարկներ, 1909
  • Կյանք և արվեստ, 1909
  • Աշնանային այգիներում, 1909
  • Գեղեցկության և տառապանքի կրոն։ Օ. Ուայլդ, 1909
  • Ապագայի մարդը, 1909
  • Նկարիչներ և մտածողներ (գրաքննական ակնարկների II հատորը), 1911
  • Կինը և տղամարդու կուլտուրայի աշխարհը
  • Սպանության փիլիսոփայություն (Մոսկվա, 1913)
  • Տոլստոյի կրոնը (Մոսկվա, 1914)
  • Դոստոևսկու Քրիստոսը (Մոսկվա, 1914)
  • Դինաստիայի անկումը։ Հեղափոխության չար ուժերը (Մոսկվա, 1917)
  • Ռուս ինտելիգենտների ընդհատակ
  • Հողի և ոգու կրոն (Մոսկվա, 1918)
  • Ժամանակակիչ քնարերգուներ՝ Կլյուև։ Իվնև։ Շերշենևիչ

Ն. Կադմին կեղծանունով թողարկել է.

  • Ռուս գրականության պատմության ակնարկներ, 1912
  • Ռուսսական պոեզիայի պատմություն, 1915-1919 (2 հատորով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чанцев А. В. (при участии Е. В. Белодубровского и Б. Н. Лондона). Абрамович Николай Яковлевич // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 13—14.
  2. ЭНИ «Словарь псевдонимов» — Псевдонимы.
  3. «Абрамович Николай Яковлевич — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья». Энциклопедия Кирилла и Мефодия (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чанцев А. В. (при участии Е. В. Белодубровского и Б. Н. Лондона). Абрамович Николай Яковлевич // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 13—14.