Նարվայի հաղթանակի կամար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարվայի հաղթանակի կամար
Տեսակռազմական թանգարան, հաղթակամար և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունKirovsky District, Saint Petersburg?
Ճարտարապետական ոճամպիր
Հիմնադրված է1814
ՃարտարապետՎասիլի Ստասով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Նարվայի հաղթանակի կամար (ռուս.՝ Нарвские триумфальные ворота), ամպիր ճարտարապետական ոճով հուշարձան Սանկտ Պետերբուրգում։ Գտնվում է Ստաչեկ հրապարակում՝ «Նարվսկայա» մետրոյին կից։

Հաղթական կամարը կառուցվել են 1827-1834 թվականներին (ճարտարապետ Վասիլի Ստասով, քանդակագործներ Ստեփան Պիմենով, Վասիլի Դեմուտ-Մալինոկսկի (ձիակառք, զինվորների արձաններ, վեց ձիեր)[2], 1812 թվականի հայրենական պատերազմին նվիրված առաջին հզոր գործը։ Բարձրություն՝ ավելի քան 30 մ, լայնություն՝ 28 մ, թռիչքի լայնություն՝ ավելի քան 8 մ, թռիչքի բարձրություն՝ 15 մ։

Հաղթանակի փայտե կամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում հաղթանակի կամարը կառուցվել էր փայտից ու շինարարական գիպսից՝ 1814 Եվրոպայից վերադարձող ռուսական զորքերի համար՝ Նարվայի քաղաքամուտքում, Օբվոդնի ջրանցքի մոտ՝ Ջակոմո Կվարենգիի նախագծով։ Կամարը կանգնեցվել էր մեկ ամսվա ընթացքում[3]։

Կամարը զարդարում էր վեցաձի կառքը, հաղթանակի աստվածուհին և հռոմեական զինվորների քանդակները։

Կվարենգին ներկայացրել է կամարի երկու նախագիծ՝ քովթայով պատված և կամարով։

Կամարի երկու կողմերում տարածվում էին տրիբունաներ՝ հանդիսատեսի և նվագախմբի համար։

Ռուսական զորքերը 1834 թվականին կամարի տակով անցել են չորս անգամ՝ հուլիսի 30–ին, սեպտեմբերի 8–ին, հոկտեմբերի 18–ին, հոկտեմբերի 25–ին[3]։

Սակայն 1834 թվականին կառուցված փայտե կամարները սկսեցին արագ փչանալ և քանդվել։ Պատերազմի մասկանից, Սանկտ Պետերբուրգի գեներալ–նահանգապետ Միխայիլ Միլորադովիչը առաջ քաշեց դրանց պաշտպանության հարցը, և Նիկոլայ I կայսրը որոշում ընդունեց Տարականովկա գետի ափին կառուցել փայտե կամարներ՝ նախկին տեղից փոքր–ինչ հարավ։

Վերակառուցում՝ մետաղյա տեսքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարվայի հաղթանակի կամարները և հրապարակը

Ճարտարապետ Ստասովը հիմնականում պահպանել է Կվարենգիի մտքերը և 1827 թվականի օգոստոսի 26–ին Բորոդինոյի ճակատամարտի տարեդարձի առթիվ, դրվում է առաջին քարը։ Նոր կամարների հիմնական տարբերությունն այն էր, որ դրանք կառուցվում էին քարից, որոնք պատվելու էին պղնձե թերթերով։ Պղնձե թերթերից էլ պատրաստված է քանդակների խումբը՝ ձիերի վեցյակ (քանդակագործ՝ Պյոտր Կլոդտ) և փառքի խորհրդանիշը (քանդակագործ՝ Ստեփան Պիմենով

Հռոմեացի զինվորների փոխարեն դրվեցին հին ռուսական դյուցազունների քանդակները. (քանդակագործներ՝ Պիմենով և Դեմուտ–Մալինովսկի)։

Կանացի թևավոր քանդակները, Հաղթանակի ստեղծողների բարելյեֆներ, քանդակագործ՝ Իվան Լեպպե[4]։

Արվեստագետները ընդգծում են, որ Նարվայի հաղթանակի կամարը ընդգծվում է պարզությամբ և խստությամբ, զուրկ է կերպարների ալեգորիկ բարդացումներից, որոնք բնորոծ են այն ժամանակվա հուշարձանններին[2]։

կամարների կողքերին գրված է՝ Սկսել են 1827 թվականի օգոստոսի 26–ին։ Բացել են 1834 թվականի օգոստոսի 17–ին։ Ինչպես նաև գրված է որոշիչ ճակատամարտերի վայրի, զորքերի միավորման մասին։

Կայսերական ընտանիքը եկել էր տեսնելու նոր կամարները։ Ստեղծագործողը պարգևատրվել է բրոնզե մեդալով։

Վերականգնման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարվայի հաղթանակի կամարները 1910 թվականին

Սկզբնական շրջանում տպավորիչ թվացող պղինձը կամարի բացումից հետո պետերբուրգյան կլիմայի պայմաններում սկսեց արագ կոռոզիայի ենթարկվել։ 19-րդ դարի վերջերին՝ 1877-1880 թվականներին, ճարտարապետ Միխայիլ Ռիլլոյի ղեկավարությամբ սկսվեցին կամարների վերականգնողական աշխատանքները։ Պղնձե թերթերը փոխարինվեցին երկաթով, որը միայն արագացրեց կոռոզիայի գործընթացը։

1888 թվականին կամարների տարածքում տեղակայեցին քաղաքային դումայի արխիվի մի մասը։ 1917 թվականի փետրվարի 28-ին հուշարձանը հրդեհվեց աշխատավորների և զինվորների ամբոխի կողմից։ Արխիվն այրվեց, վնասվեցին նաև բրոնզե զարդարանքները։

1924 թվականին սկսել է վերականգնումը, սակայն այն ընդհատվում է Հայրենական Մեծ Պատերազմի պատճառով։ Այդ ընթացքում կառույցը տուժել է ռմբակոծումներից ու կրակոցերից։

Այս կամարների տակով Լենինգրադի կայազորի զինվորները գնում էին պատերազմ։ կամարների մոտ կանգնեցվել էին հակատանկային ամրությունների։ 1944 թվականին կամարի տակով անցան հաղթական զորքերը։

Պատերազմից հետո կամարները երեք անգամ վերականգնվել են՝ 1949-1952 (ճարտարապետ՝ Բենուա), 1978-1980, 2002-2003. 1987 թվականին կամարի վերին մասում բացվել է թանգարան, որտեղ ներկայացված է 1812 Հայրենական պատերազմի խորհրդանիշները, պարբերաբար անցկացվում են ցուցահանդեսներ։

«Նարվայի հաղթանակի կամարներ» թանգարան–հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նարվայի հաղթանակի կամարներ»–ը Քաղաքային ճարտարապետական թանգարանի մաս է։

կամարների մոտ, ուր տանում են պտուտակաձև աստիճանները, Ռազմական փառքի թանգարանն է։ Վերջինս ստեղծվել է 1978 թվականին՝ Լենինգրադի մշակույթի գլխավոր վարչության որոշմամբ։ 1987 թվականին Քաղաքային ճարտարապետության պետական թանգարանում բացվում է նոր բաժին՝ Նարվայի հաղթանակի կամարներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
  2. 2,0 2,1 50 биографий мастеров русского искусства, Л, Аврора, 1970
  3. 3,0 3,1 Газета «Нарвская застава» 19(299) май 2012
  4. Энциклопедия Санкт-Петербурга. Нарвские триумфальные ворота

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]