Քննարկում:Նարվայի հաղթանակի կամար

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս կաղապարը նախատեսված է «Պետերբուրգյան միամսյակ» նախագծի հոդվածների համար։


«Նարվայի հաղթական դարպաս» ճիշտ չէ՞։ Ինչո՞ւ փոխվեց «Նարվայի հաղթանակի կամարի»։ Կարծում եմ Нарвские триумфальные ворота-ի թարգմանությունը դարպասն է, այլ ոչ կամարը։ Ու եզակիով, քանի որ ворота-ն հայերենում դարպասն է՝ այլ ոչ դարպասները։-Beko (քննարկում) 08:11, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]

Ինչ աչալուրջ ու հետևողական վերաբերմունք։ Շատ շնորհակալ եմ։ Ճիշտ չէ, քանի որ նախ ինքը կամար է իր տեսքով, ինչպես և Փարիզի հաղթանակի կամարը, այնպես էլ՝ Նարվայի հաղթանակի կամարը, կամար է թարգմանված բոլոր լեզուներով։ ворота- դարպասներ, ոչ թե դարպաս, այլապես կլիներ տրիումֆալնայա, ոչ թե տրիումպալնիե։ --Hayk.arabaget (քննարկում) 08:56, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]

Աչալրջության ու հետևողականի վերաբերյալ հեգնանգն անտեղի է։ Այն որ տրիումֆալնայա չի, դա արդեն լեզվից է գալիս, իրենց ворота-ն եզակիով չի օգտագործվում, ինչպես очки-ն ու штаны-ն։ Այն որ իր տեսքով կամար է, դեռ չի նշանակում, որ անունը կամար է։ Ռուսական հուշարձանի անունը դարպաս է, մենք էլ օգտագործել ենք դարպաս, իսկ ուրիշ լեզուների սխալ թարգմանության հետ ի՞նչ գործ ունենք։ ՀՍՀ-ում դարպաս է։ Պարդոն ՀՍՀ-ում դարպասներ է։-Beko (քննարկում) 09:36, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]
Թող անտեղի լինի։ Մի շաբաթ այդ անտեղի վիճակն է։ Դարպաս տարբերակը չկարողացաք հիմնավորել։ Ես մնում եմ կամ դարպասների կամ կամարի կարծիքին։ Ինքը կամար է ընկալվում, ոչ թե դարպաս։ Դարպասը Մոսկվայինն է։ Ռուսերենում կա նաև ԱՌԿԱ տարբերակը, եթե նայեք։ --Hayk.arabaget (քննարկում) 10:22, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]
Մի այլ քննարկման մեջ դու էիր պնդում, որ ռուսերենից սխալ թարգմանությունները պետք է ուղղել։ Ինչևէ տեսա, որ մեր մոտ օգտագործվել է դարպասներ տարբերակը և էլ չեմ պնդի եզակիի համար, բայց պետք է լինի «դարպասներ», այլ որ «կամար», քանի որ ռուսերեն բնօրինակով դարպաս է, մենք էլ դարպաս ենք օգտագործել և ոչ բոլոր լեզուներով է կամար թարգմանված՝ էստոներեն՝ Narva värav, բելառուսերեն՝ Нарвскія трыўмфальныя вароты, ու մեր մոտ էլ։-Beko (քննարկում) 10:42, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]
Ես էի ասում, բայց հաշվի առնվե՞ց իմ ասածը։ Այո, դարպասներ թարգմանվում է ՀՍՀ–ում։ Բայց եկեք ուշադիր նայենք՝ ինչքանով է դա դարպասներ, եթե մի հատ դարպաս է։ Նայեք այստեղ և այստեղ, ու տեսեք, համոզվեք, որ ԱՌԿԱ բառը ևս համարժեք օգտագործվու է։ Փարիզի օրինակն էլ վրադիր, Բեռլինինը, Մադրիրդինը ու Հռոմինն էլ՝ կողքերից։ Երբևէ ոչ մի տեղ չեմ լսել հաղթանակի դարպաս բառը։ Հաղթական կամար՝ այո։ Ռուսերենում կիրառվում է երկուսն էլ։ Մենք ընտրելու իրավունքով, ընտրում ենք կամար, իսկ դարպասները, որքան էլ սխալ է, մնում է որպես վերահղում։ --Hayk.arabaget (քննարկում) 10:56, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]
Էստոներեն, բելառուսերեն․․․ հազիվ էլ․․․ ուրեմն մնացած յոթ լեզուն հեչ, էստոներենը։ Ես տիրապետում եմ յոթ լեզվից չորսին, ու գիտեմ իրենց լեզվամտածողությունը։ Էստոներենին տիրապետում եք։ Ես ՝ ոչ։ Բայց գիտեմ որ Էստոնական լեզվամտածողությամբ՝ lüüsi –ն է դարպասը, որը գալիս է ֆիններեն ոսկոր, ամրություն բառից։ Ինչ վերաբերում է värav, դա մուտք է թարգմանվում, մուտք՝ կամարաձև կամ քառակուսի իմաստով, առանց դուռ մուտք, իսկ դարպասը հենց դուռն է, որը չի թարգմանվում։ Բելառուսերենն էլ երևի ուշադրության էլ չարժանացնենք, դրել՝ ռուսերենից թարգմանել են։ --Hayk.arabaget (քննարկում) 11:18, 4 Հունիսի 2014 (UTC)[reply]