Նավագինսկոյե ( ռուսերեն՝ Навагинское), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 58 կմ հյուսիս, ծովի մակարդակից 234 մ բարձրության վրա։
Գյուղում ներկայումս բնակվում են հայեր, ռուսներ, հույներ և ադըղեներ։
Բնակիչներն զբաղվում են թեյի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։
Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից` 1916 թվականին։