Գոյթխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գոյթխ
ռուս.՝ Гойтх
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
Հիմնադրված է1863 թ.
ԲԾՄ400 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն450 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 86167
Փոստային դասիչ352851
ՍՎՏԲՀԴ03255810002
Գոյթխ (Ռուսաստան)##
Գոյթխ (Ռուսաստան)
Գոյթխ (Կրասնոդարի երկրամաս)##
Գոյթխ (Կրասնոդարի երկրամաս)

Գոյթխ (ռուս.՝ Гойтх), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Փշիշ գետի երկու ափերին։ Գտնվում է Տուապսեից 58 կմ հյուսիս և ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է թեյի և բանջարանոցային մշակաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ։ Կա անտառատնտեսություն, փայտամշակում։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։ 1881 թվականին գյուղն ուներ 49 տուն։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1999 533
2002 511
2010 450

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1862 թվականին։ 1863 թվականին, գեներալ Վասիլի Գեյմանի Դախովսկյան ջոկատը այստեղ ամրություն է կառուցել, որը 1866 թվականին արդեն կորցրել էր իր նշանակությունը։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Գոյթխը Տուապսեի պաշտպանական գործողությունների ընթացքում, դարձել էր արյունահեղ մարտերի թատերաբեմ։ 1942 թվականի հոկտեմբերի 8-ին, գերմանական ավիացիան զանգվածային ռմբակոծման է ենթարկել գյուղն ու հարակից կայարանը, որտեղ գտնվում էին հոսպիտալ և 18-րդ բանակի կապի հանգույցը։ Զոհվել են բազմաթիվ մարդիկ։

Գոյթխ գյուղում են բնակվում նաև Քրիստափոր Պոյրոզյանի սերունդները, ով 1878 թվականին ընտանիքով հիմնել և հաստատվել էր ներկայումս լքյալ Պոյրոզյան գյուղում։

1925-1953 թվականներին մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։