Օլգինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Օլգինկա
ռուս.՝ Ольгинка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
Հիմնադրված է1864 թ.
ԲԾՄ8 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն2252 մարդ (2010)
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային դասիչ352840
ՍՎՏԲՀԴ03 255 558 006
Օլգինկա (Ռուսաստան)##
Օլգինկա (Ռուսաստան)
Օլգինկա (Կրասնոդարի երկրամաս)##
Օլգինկա (Կրասնոդարի երկրամաս)

Օլգինկա (ռուսերեն՝ Ольгинка), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Տու գետի և նրա վտակ Կաբակ գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 31 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 8 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 3123 մարդ, որից 2103 ռուսներ, 975 հայեր, 40 բելառուսներ և 5 ուկրաինացիներ։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1987 801
1989 3123
1999 1860
2002 1830
2010 2252

Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, հանգստյան տներ և առողջարաններ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում 1864 թվականին, Շափսուղական ափային գումարտակի կազմում կառուցվել է Օլգինսկայա ստանիցան[1], որն իր անունն ստացել է ի պատիվ Միխայիլ Նիկոլաևիչի կնոջ` մեծ իշխանուհի Օլգա Ֆեոդորովնայի։

Գյուղը հիմնադրել են Սամսունի Էրնջակ գյուղից եկած հայերը` 1870 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 262. — 395 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։