Կրասնոյե (ռուսերեն՝ Красное), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 10 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 70 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում են հայեր, ռուսներ և հույներ։
Գյուղն ունի անտառտնտեսություն, ակումբ։
Գյուղը հիմնադրվել է 1864-1869 թվականներին[1] : Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1913 թվականին։