Նադիա Մաֆտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադիա Մաֆտունի
պարս.՝ نادیا مفتونی
Ծնվել էհունվարի 14, 1966(1966-01-14) (58 տարեկան) Թեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտություննկարչուհի և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Թեհրանի համալսարան
Ալմա մատերԹեհրանի համալսարան
 Nadia Maftouni Վիքիպահեստում

Նադիա Մաֆտունի (պարս.՝ نادیا مفتونی, հունվարի 14, 1966(1966-01-14), Թեհրան, Իրան), իրանցի հայտնի ակադեմիկոս, հեղինակ և նկարիչ։ Հայտնի է որպես Ալ-Ֆարաբիի, Ավիցեննայի և Սուհրավարդիի փիլիսոփայությունների առաջատար ուսումնասիրող` նրանց աշխատանքների վերաբերյալ իր ժամանակակից մեկնաբանությամբ[1]։ Նաև իրավագիտության և Իսլամի պատմության հայտնի հետազոտող է։ Նադիան Թեհրանի համալսարանի պրոֆեսոր է, այդ նույն համալսարանի շրջանավարտ է և Իսլամի տեսության ու փիլիսոփայության ամբիոնի անդամ[2]։ Նա Եյլի համալսարանի Եյլի իրավունքի դպրոցի ավագ հետազոտող է[3]։ Հայտնի է նաև նկարիչ Հոսեին Նուրիին արված ամուսնության առաջարկով, երբ վերջինս արդեն անվասայլակի վրա էր[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահասության տարիքում դարձել է Բացառիկ տաղանդների զարգացման ազգային կազմակերպության ընտրյալ ուսանողներից մեկը` հիմնադրամի ստեղծման երկրորդ տարում։ Նա ուղարկվել է Տեխնոլոգիայի Շարիֆ համալսարան և սկսել է ուսումնասիրել կիրառական ֆիզիկա[5]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսսեին Նուրին և Նադիա Մաֆտունին

Մաֆտունին առաջին անգամ հանդիպել է Հոսսեին Նուրիին, երբ վերջինս հրավիրված էր ելույթ ունենալու Շարիֆ համալսարանում։ Նուրին արդեն անվասայլակի վրա էր` որպես արդյունք այն կտտանքների, որ նա կրել էր 1972 թվականին գրված քաղաքական սատիրայի համար։ Մաֆտունին գրավվում է նրա խոսքերով, սիրահարվում է նրան ու ամուսնության առաջարկ անում։ Նա թողնում է իր ուսումն ու ընտանիքը` Նուրիի հետ ապրելու համար։ Վերջինս այդ ժամանակ ապրում էր սահմանային Թորբաթ-է Ջամ քաղաքում։ Այստեղ Նադիան ունենում է իր երկու որդիներին։ Մի քանի տարի անց նրանք տեղափոխվում են Մաշհադ, այնուհետև` Թեհրան[5]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Մաֆտունին դիմում է Մաշհադի Ֆերդովսի համալսարան` փիլիսոփայություն ուսումնասիրելու համար։ Մեկ տարի անց նա տեղափոխվում է Թեհրանի համալսարան, քանի որ ընտանիքը տեղափոխվում էր այնտեղ ապրելու։ Նա ավարտում է իր ուսումը` ստանալով փիլիսոփայության ու իսլամի տեսության բակալավրի, մագիստրոսի ու գիտությունների թեկնածուի աստիճաններ և դառնում է Փիլիսոփայության ամբիոնի անդամ[6]։

Նկարչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսսեին Նուրին, Նադիա Մաֆտունին, Ռեզա Ֆայազին, Մաջիդ Էնթեզամին և Իրանցի նշանավոր նկարիչների միության մի քանի այլ անդամներ

Մաֆտունին նկարել է սովորել Նուրիից և կազմակերպել է իր և Նուրիի աշխատանքների բազմաթիվ ցուցահանդեսներ։ 2004 և 2010 թվականներին զույգը երկու ցուցահանդես է ունեցել Փարիզում։ 2005 թվականին նրանք ներկայացրել են իրենց գործերը Պեկինում, երկու տարի անց` Բեռլիում։ 2008 թվականին նրանք մեկնել են Ալժիր` երկու ցուցահանդես կազմակերպելու համար, այնուհետև 2010 թվականին նրանց հաջորդ ցուցահանդեսն է կազմակերպվել Բեյրութում։ Նույն թվականին նրանց նկարները ցուցադրվել են նաև Վիեննայում[7]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրյալ հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Explanation of Diversity and Its Role in Farabi's Utopia, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 38, 2008.
  • A Comparative Study of Revelation and Prophecy according to Farabi and Ibn Sina, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 39, 2008.
  • Peripatetic Imagination, Ishraqi Imagination and Creativity, Kheradname-ye Sadra, Vol. 55, 2009.
  • Ibn Sina's Inner Perception in the Symbolic Treatises of Suhrawardi, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 41, 2009.
  • Art as Cultural Strategy in Farabi's Thought, Strategy of Culture, Vol. 10–11, 2012.
  • Evaluating Imaginal Forms from Farabi's Point of View, Ma’rifat-i Falsafi, Vol. 32, 2011.
  • Ethical Evaluation of the Subject of Artworks, Conference of Professional ethics in Civilization of Iran and Islam, 2007.
  • Position of Artist in Farabi's Politics, Conference of Farabi and Construction of Islamic Philosophy, 2010.
  • Art As It Is, and Art As It Should Be: An Analytical Study of Farabi, Transcendent Philosophy, Vol. 13, 2012.
  • Suhrawardi's Viewpoint on Human's Progressive Motion (N. Maftouni, M. Nuri) Pazhuhesh Name-e Akhlaq, Vol. 25, Autumn 2014.
  • Panamatorism according to Ibn Sina and Suhrawardi, Biannual Journal of Avicinian Philosophy, Vol. 48, Autumn and Winter 2012.
  • Foundations and Consequences of Suhrawardi’s Theory of Imagination, Falsafe va Kalame Eslami, Vol. 5, Spring and Summer 2013.
  • Conceptualization of Aesthetics according to Farabi, Kheradname-ye Sadra, Vol. 68, Summer 2012.
  • The Relationship between Thought and Imagination: A Case Study of Suhrawardi's Tale of Occidental Exile (N. Maftouni, M. Nuri) Philosophy and Children, Vol. 1/4, Winter 2014.
  • The Ladder-Like Process of Thinking and Imagination in Farabi's Viewpoint (N. Maftouni, M. Nuri) Philosophy and Children, Vol. 2/3, Autumn 2014.[8]

Ընտրյալ գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Farabi, Imagination and Artistic Creativity, Tehran, Sureh, 2010.
  • Art Ethics according to Farabi, Tehran, Cinema Foundation of Farabi, 2012.
  • Research in the Mirror of Ethics, Tehran, Khane Ketab, 2013.[9]
  • Philosophy of Science according to Philosophers of the Islamic Era, Tehran, Sorush, 2014.
  • Farabi and Philosophy of Utopian Art, Tehran, Sorush, 2014.
  • Farabi and Conceptualization of Utopian Art, Tehran, Sureh, 2014.
  • Images of Illumination, Tehran, Vaya, 2015.
  • Philosophy on Stage: Dramosophy of Hossein Nuri's Plays, Qom, Majnun, 2016.[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Maftouni's Article in Brief Bibliographical Guide».
  2. «Maftouni's Biography» (PDF).(չաշխատող հղում)
  3. «Maftouni as Senior Research Scholar at Yale» (PDF).
  4. «La peinture selon Nuri».
  5. 5,0 5,1 Sartor, Linda (2014). Turning Fear into Power: One Woman's Journey Confronting the War on Terror. CA: Psychosynthesis Press. էջ 184. ISBN 978-0-9913196-0-2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «On Maftouni».
  7. «Maftouni's International Exhibitions» (PDF).(չաշխատող հղում)
  8. «Maftouni's Articles».(չաշխատող հղում)
  9. «Maftouni's New Book to be Unveiled at Book Criticism Festival». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Maftouni's Books».(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադիա Մաֆտունի» հոդվածին։