Մտավոր պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մտավոր պատմություն, պատմություն, որը վերաբերում է գաղափարների ու մտածողների պատմությանը։ Այս պատմությունը չի կարող քննարկվել առանց այն մարդկանց գիտելիքի, ովքեր ստեղծել են, քննարկել, գրել և ինչ-որ ձևով առնչվել գաղափարների հետ։ Մտավոր պատմությունը, որը կիրառության մեջ է դրվել պատմաբանների կողմից, համապատասխանում է փիլիսոփայության պատմությանը՝ կիրառված փիլիսոփաների կողմից։ Այն ավելի մոտ է գաղափարների պատմությանը։ Մտավոր պատմության առաջին նախադրյալն այն է, որ գաղափարները չեն զարգանում առանձին այն մարդկանցից, ովքեր զարգացրել և օգտագործել են դրանք, և մարդիկ պետք է ուսումնասիրեն գաղափարները ոչ միայն որպես վերացական պնդումներ, այլ նաև մշակույթի, կյանքի և պատմության շրջանակներում[1]։

Մտավոր պատմության նպատակն է հասկանալ անցյալի գաղափարները այսօրվա համատեքստում։ «Համատեքստ» տերմինը նախորդ նախադասության մեջ երկիմաստ է․ այն կարող է լինել քաղաքական, մտավոր և սոցիալական։ Կարելի է տեքստը կարդալ և՛ ժամանակագրական համատեքստում (օրինակ՝ որպես ներդրում մի գիտությանը կամ ավանդույթին, որը ավելի է ընդլայնվել ժամանակի ընթացքում), և՛ այժմյան մտածողության պարագայում (օրինակ՝ մասնակցելով մի բանավեճի, որը բնորոշ է կոնկրետ ժամանակի և վայրի)։ Համատեքստայնության այս երկու ձևերն էլ բնորոշ են այն ամենին, ինչ անում են մտավոր պատմաբանները, դրանցից և ոչ մեկը բացառիկ չէ։ Ընդհանուր առմամբ, մտավոր պատմաբանները ձգտում են տեղավորել անցյալի հասկացությունները և տեքստերը բազմաթիվ համատեքստերում։

Կարևոր է գիտակցել, որ մտավոր պատմությունը միայն մտավորականների պատմությունը չէ։ Այն ուսումնասիրում է գաղափարները՝ արտահայտված տեքստերի մեջ, և որպես այդպիսին տարբերվում է մշակույթի պատմության այլ ձևերից, որոնք նույնպես գործ ունեն վկայության վիզուալ և ոչ վերբալ ձևերի հետ։ Անցյալի ամեն գրվածք կարող է մտավոր պատմության առարկա լինել։ «Մտավորական» հասկացությունը համեմատաբար նոր հասկացություն է, որը վերաբերում է մեկին, ով պրոֆեսիոնալ կերպով առնչվում է մտքի հետ։ Սակայն, յուրաքանչյուր ոք, ով ստեղծագործել, գրել է իր մտքերը բացահայտելու համար, կարող է լինել մտավոր պատմության առարկան։ Մտավոր պատմության մի հայտնի օրինակ է ոչ կանոնական մտածող Կարլո Գինզբուրգի ուսումնասիրությունը 16-րդ դարի իտալացի ջրաղացպան Մենոքիոյի մասին, իր «Պանիրը և որդերը» ազդեցիկ ստեղծագործության մեջ։

Չնայած ոլորտը առաջացել է Kulturgeschichte և Geistesgeschichte եվրոպական գիտություններից,գաղափարների պատմական ուսումնասիրությունը զբաղվել է ոչ միայն արևմտյան ավանդույթներով, այլ նաև մյուսներով, ներառելով դրանք աշխարհի տարբեր մասերում։ Ավելի ու ավելի զարգանալով, պատմաբանները կարևոր են դարձնում համընդհանուր մտավոր պատմությունը, որը ցույց է տալիս բոլոր մարդկային հասարակությունների մտքի պատմության մեջ զուգահեռ գծերը և փոխհարաբերությունները[2][3]։ Մեկ այլ կարևոր միտում է եղել գրքի և ընթերցելու պատմությունը, որը ուշադրություն է հրավիրել այն նյութական կողմերի վրա, թե ինչպես են գրքերը ձևավորված, արտադրված, դասակարգված և ընթերցված։

Մտավոր պատմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտավոր պատմությունը, որպես ինքնուրույն գիտություն, համեմատաբար նոր երևույթ է։ Այն ունի իր կաղապարները փիլիսոփայության պատմության, գաղափարների պատմության և մշակութային պատմության մեջ, որը կիրառվել է Բյուրքարդի կամ Վոլտերի դարաշրջանից սկսած։ Տասնութերորդ դարի ջանքերը գիտության մեջ կարող են տանել դեպի Ֆրենսիս Բեկոնին, ով այն կոչեց գրական պատմություն իր Ուսուցման առաջխաղացումը աշխատության մեջ։ Տնտեսագիտության մեջ, Ջոն Մեյնարդ Քեյնսը (1883-1946) և՛ տնտեսական մտքի պատմաբան էր[4] և՛ ուսումնասիրության առարկա տնտեսական մտքի պատմաբանների մոտ, իր Քեյնսյան հեղափոխություն կարևորության շնորհիվ[5]։

Այնուամենայնիվ, մտավոր պատմությունը որպես գիտություն առաջացել է անմիջապես հետպատերազմյան շրջանում, մարմնավորված որպես գաղափարների պատմություն՝ Գաղափարների պատմության լրագրի հիմնադիր Արթուր Լավջոյի գլխավորությամբ։ Այդ ժամանակից ի վեր, Լավջոյի «միավոր-գաղափարների» ձևակերպումը զարգացել է տարբեր և հաճախ տարամետ ուղղություններով, որոնցից մի քանիսը մտավոր գործունեության պատմականորեն ավելի խոշոր մասեր են եղել և մտավոր պատմության կողմից այս փոփոխությունը կիրառվել է գաղափարների պատմություն արտահայտության փոխարեն[6]։

Մտավոր պատմությունը ներառում է մտքի պատմությունը բազում գիտություններում, ինչպիսին են փիլիսոփայության պատմությունը և տնտեսական մտքի պատմությունը։ Վերլուծական հասկացությունները, ինչպիսին են հարացույցների բնույթը և հարացույցային փոփոխությունների պատճառները, փոխառնված են այլ գիտությունների ուսումնասիրություններից, որի համար օրինակ է ծառայում Թոմաս Կունի գաղափարների կիրառումը ՝ ներկայացված իր Գիտական հեղափոխության կառուցվածքը գրքի մեջ, որը բացատրում է մտքի հեղափոխությունը տնտեսագիտության և այլ գիտությունների մեջ[7]։

Բրիտանիայում, քաղաքական մտքի պատմությունը ուշադրության կենտրոնում է եղել 1960-ական թվականների վերջից և ասոցացվել է հատկապես Քեմբրիջի պատմաբանների հետ, ինչպիսին են Ջոն Դանը և Քվենտին Սկինները։ Նրանք ուսումնասիրել են Եվրոպական քաղաքական միտքը պատմական համատեքստում, ընդգծելով այնպիսի հասկացությունների առաջացումը և զարգացումը ինչպիսին են պետությունը և ազատությունը։ Սկինները հատկապես հռչակավոր է իր խթանող մեթոդական էսսեյներով, որոնք կարդացել և հիմա նույնպես կարդում են փիլիսոփաները և այլ հումանիտար գիտությունների ներկայացուցիչները, ովքեր մեծ աշխատանք են կատարել մտավոր պատմության կիրառությունը հայտնի դարձնելու համար[8]։

Միացյալ Նահանգներում, մտավոր պատմությունը ավելի լայն իմաստով է հասկացվում, որն ընդգրկում է ոչ միայն քաղաքական գաղափարների պատմությունը, այլ նաև մտավոր արտադրանքի տարբեր ձևեր։ Այն ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են պատմական մտքի պատմությունը, որն ասոցացվում է հատկապես Փրինսթոնի համալսարանից Էնթոնի Գրաֆթոնի հետ և Ջոն Հոփքինսի համալսարանից Փոքըքի հետ։ Կազմավորված լինելով 2010 թվականին, պատմության և մշակույթի դոկտորական ծրագիրը Դրյու համալսարանում մեկն է այն քիչ գիտական ավարտական ծրագրերից Միացյալ Նահանգներում՝ մասնագիտացված մտավոր պատմության ոլորտում, և՛ ամերիկական և՛ եվրոպական համատեքստում։ Չնայած վաղ ժամանակակից մտավոր պատմաբանների հայտնի լինելուն(նրանք, ովքեր ուսումնասիրել են Վերածննդի դարաշրջանից մինչև Լուսավորության դարաշրջան), ժամանակակից շրջանի մտավոր պատմությունը եռանդուն և ստեղծագործ աշխատանքի առանցքային կենտրոն է հանդիսացել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում։ Նման աշխատանքի հայտնի օրինակներ են Լուիս Մենանդի Մետաֆիզիկական ակումբը և Մարտին Ջեյի Դիալեկտիկական երևակայությունը։

Մայրցամաքային Եվրոպայում գոյություն ունեն մտավոր պատմության համարժեքները։ Նման օրինակ է Ռայնհարթ Կյոզելլեկի Begriffsgeschichte (հասկացությունների պատմություն),չնայած կան մեթոդական տարբերություններ Կյոզելլեկի աշխատանքի, իր հետևորդների և Անգլո–ամերիկական մտավոր պատմաբանների աշխատանքների միջև։

21–րդ դարում, համընդհանուր մտավոր պատմության ոլորտը մեծ ուշադրության արժանացավ։ 2013 թվականին, Սեմյուել Մոյնը և Էնդրյու Սարտորին հրատարակեցին Համընդհանուր մտավոր պատմություն ժողովածուն[9]։ 2016 թվականին, Routledge լրագիրը հրատարակում է Համընդհանուր մտավոր պատմությունը[10]։ Փոփըքը և Ջոն Դանը նրանց մեջ են, ովքեր ավելի շատ կողմ էին համընդհանուր մոտեցմանը քան եվրոկենտրոնությանը[11][12]։

Ականավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anthony Grafton, "The history of ideas: Precept and practice, 1950-2000 and beyond." Journal of the History of Ideas 67#1 (2006): 1-32. online
  2. «The Invention of Humanity — Siep Stuurman | Harvard University Press». www.hup.harvard.edu. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  3. Herbjørnsrud, Dag (2019 թ․ մայիսի 10). «Beyond decolonizing: global intellectual history and reconstruction of a comparative method». Global Intellectual History. 0: 1–27. doi:10.1080/23801883.2019.1616310. ISSN 2380-1883.
  4. E.g. John Maynard Keynes, Essays in Biography, Macmillan, 1933.
  5. E.g. Peter Clarke (historian), The Keynesian Revolution in the Making, 1924-1936, 1988. Donald Markwell, John Maynard Keynes and International Relations: Economic Paths to War and Peace, Oxford University Press, 2006.
  6. Melvin Richter, "Begriffsgeschichte and the History of Ideas." Journal of the History of Ideas (1987): 247-263. in JSTOR
  7. E.g. Ghanshyam Mehta, The structure of the Keynesian Revolution, 1977.
  8. Melvin Richter, "Reconstructing the history of political languages: Pocock, Skinner, and the Geschichtliche Grundbegriffe." History and Theory (1990): 38-70. online(չաշխատող հղում)
  9. Moyn, Samuel; Sartori, Andrew, eds. (2013 թ․ հունիս). Global Intellectual History. Columbia University Press. ISBN 9780231534598.
  10. «Global Intellectual History: Vol 4, No 2». www.tandfonline.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  11. Dunn, John (2013 թ․ նոյեմբերի 21). «Why We Need A Global History of Political Thought». Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  12. Haakonssen, Knud; Whatmore, Richard (2017 թ․ հունվարի 2). «Global possibilities in intellectual history: a note on practice». Global Intellectual History. 2 (1): 18–29. doi:10.1080/23801883.2017.1370248. hdl:10023/17249. ISSN 2380-1883.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noam Chomsky et al., The Cold War and the University: Toward an Intellectual History of the Postwar Years, New Press 1997
  • Jacques Le Goff, Intellectuals in the Middle Ages, translated by Teresa Lavender Fagan. (Oxford։ Blackwell, 1993)
  • Bertrand Russell. A History of Western Philosophy: And Its Connection with Political and Social Circumstances from the Earliest Times to the Present Day, New York։ Simon and Schuster, 1945.
  • Toews, John E. "Intellectual History after the Linguistic Turn. The Autonomy of Meaning and the Irreducibility of Experience", in։ The American Historical Review, 92/4 (1987), 879-907.
  • Turner, Frank M. European Intellectual History from Rousseau to Nietzsche (2014)
  • Riccardo Bavaj, Intellectual History, in։ Docupedia-Zeitgeschichte (2010), URL։ http://docupedia.de/zg/Intellectual_History

Հիմնական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George B. de Huszar, ed. The Intellectuals: A Controversial Portrait. Glencoe, Illinois։ The Free Press, 1960. anthology by many contributors.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են