Միխայիլ Խիտրովո
Միխայիլ Խիտրովո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1837 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 12, 1896 (59 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դիվանագետ և բանաստեղծ |
Ամուսին | Սոֆյա Բախմետևա |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Խիտրովո, մայր՝ Ելիզավետա Վյազեմսկայա |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսաստանի դեսպան |
Միխայիլ Ալեքսանդրովիչ Խիտրովո (ռուս.՝ Михаи́л Алексáндрович Хитровó, փետրվարի 13, 1837, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 12, 1896, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դիվանագետ, բանաստեղծ և թարգմանիչ, դեսպանորդ Պորտուգալիայում և Ճապոնիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1837 թվականի փետրվարի 1-ին (13), Մոսկվայում։ Նրա հայրը Ալեքսանդր Նիկոլաևիչ Խիտրովոն է, պապը՝ Նիկոլայ Զախարովիչ Խիտրովոն, նախապապը՝ Միխայիլ Իլարիոնովիչ Կուտուզովը։
1855 թվականից, ավարտելով գվարդիայի փոխսպաների և հեծելազորային յունկերների դպրոցը, ծառայել է որպես պրապորշչիկ և կորնետ լեյբ գվարդիայի հեծելազորային գրենադերական գնդում։ Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է Բալթիկ ծովի առափնյա տարածքը պահպանող զորքերի կազմում։ 1857 թվականին զորացրվել է պորուչիկի կոչումով։
1859 թվականից ծառայել է Արտաքին գործերի նախարարությունում՝ Ասիական դեպարտամենտում, որպես 8-րդ դասի թարգմանիչ, ապա հատուկ հանձնարարություններով պաշտոնյա, 1860 թվականից՝ հյուպատոսության կառավարիչ, ապա՝ հյուպատոս Բիտոլայում, 1864 թվականից՝ Կոստանդնուպոլսի առաքելության կրտսեր քարտուղար, 1868 թվականից՝ Արտաքին գործերի նախարարության Նովոռոսիյսկի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետին առընթեր դիվանագիտական պաշտոնյա՝ կամեր-յունկերի կոչումով։ 1871-1876 թվականներին եղել է Գլխավոր հյուպատոս Կոստանդնուպոլսում, որից հետո նշանակվել է բանակի գլխավոր հրամանատար՝ մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ Ավագի ենթակայության ներքո դիվանագիտական նամակագրություն վարելու համար։
1878 թվականի սկզբին նրան շնորհվել է պետական խորհրդականի աստիճան և նշանակվել գլխավոր հյուպատոս Սալոնիկում, գործուղվելով գործող բանակ, գլխավոր հրամանատար Մեծ Իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ Ավագի դիվանագիտական գրասենյակի տնօրենի պարտականությունները կատարելու համար[1]։
Ռազմական գործողությունների ավարտից հետո եղել է Բուլղարիայի գործերի միջազգային հանձնաժողովի կոմիսար, 1881 թվականից՝ դիվանագիտական գործակալ և գլխավոր հյուպատոս Բուլղարիայում, 1883 թվականից նույն պաշտոնն է զբաղեցրել Եգիպտոսում (սենեկապետի կոչումով)։ 1886 թվականից եղել է Ռումինիայի Չարլզ թագավորի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, նրան շնորհվել է հոֆմեյստերի կոչում։
1891 թվականից եղել է դեսպանորդ Պորտուգալիայում, իսկ 1893-1896 թվականներին՝ Ճապոնիայում[2]։ Նրան հաջողվել է Հեռավոր Արևելքում ստեղծել երեք տերությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի դաշինք, որոնք իրենց միջամտությամբ թույլ չեն տվել Ճապոնիային Չինաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո հաստատվել մայրցամաքում։ Վերադառնալով Ռուսաստան՝ նա դարձել է ռուս-ճապոնական դաշինքի գաղափարների ջերմեռանդ կողմնակից, բայց այդ գործում հաջողություն չի ունեցել։
Մոտ հարաբերությունների մեջ լինելով Ալեքսեյ Տոլստոյի հետ` Խիտրովոն գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք տպագրվել են Ռուսաստանի տարբեր պարբերականներում։ Այդ բանաստեղծությունները հիմնականում նվիրված են սլավոնների անկախության համար մղվող պայքարին և ազատամարտի հերոսներին։ Մի քանի բանաստեղծություններ նվիրված են Միխայիլ Սկոբելևին, ում հետ Խիտրովոն ընկերական հարաբերությունների մեջ է եղել։ Այդ բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվել է երկու անգամ (Սանկտ Պետերբուրգ, 1892 և 1896)։ Բացի այդ, Խիտրովոյի կարճ հումորային և երգիծական բանաստեղծությունները նվիրված էին Սանկտ Պետերբուրգի կյանքի օրվա խնդիրներին և մեծ տարածում են գտել։
Նա բարեկամական հարաբերությունների մեջ է եղել նաև դիվանագետ և փիլիսոփա Կոնստանտին Լեոնտևի հետ[3][4]։
Մահացել է Սանկտ Պետերբուրգում, 1896 թվականի հունիսի 30-ին (հուլիսի 12-ին)։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1868 թվականին ամուսնացել է կոմս Ալեքսեյ Կոնստանտինովիչ Տոլստոյի որդեգրած դստեր՝ Սոֆյա Պետրովնա Բախմետևայի (02/29/1848 - 9/22/1910) հետ։ Նրանց երեխաները․
- Մարիա՝ (1877 - 1956, Ժուկովսկի), ամուսնացել է կոլեգիալ խորհրդական Նիկիտսկու հետ, այնուհետև Սանկտ Պետերբուրգի ճարտարապետ Եվգենի Նիկոլաևիչ Գրուշեցկու հետ,
- Ելիզավետա՝ (10/30/1870 - 1918 թվականից հետո) պալատական ազնվական օրիորդ, 1/25/1896 թվականին ամուսնացել է գնդապետ Գեորգի Ալեքսանդրովիչ Մուխանովի հետ (12/22/1870 - 11/30/1933)[5][6],
- Անդրեյ՝ (6.8.1872 - 24.3.1900) գվարդիական անձնակազմի լեյտենանտ, ամուսնացել է սենատոր Նիկոլայ Միխայլովիչ Գոլիցինի դստեր՝ իշխանուհի Ելենա Նիկոլաևնա Գոլիցինայի (27.9.1867 - 7.4.1943, Նիս) հետ, հետագայում՝ կոմսուհի Մարիա Սերգեևնա Սումարոկովայի (1830-1902) հետ,
- Գեորգի՝ (6.7.1875 - 15.7.1916) – պաժական կորպուսի շրջանավարտ (1895), կոլեգիալ խորհրդական, 6.7.1915 թվականին ամուսնացել է Ալեքսանդր Վլադիսլավովիչ Գրիկոլևսկու և Սոֆիա Ֆրանցևնա Ռասելի (1864 -1932) դուստր՝ Նադեժդա Ալեքսանդրովնա Գրիկոլևսկայայի (? - 26.2.1971, Փարիզ) հետ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Хитрово Михаил Александрович // Список гражданским чинам первых трех классов. Исправлен по 1-е октября 1894 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1894. — С. 449.
- «Միխայիլ Խիտրովո». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Сенкевич И. Г. Новые документы по истории восточных славян (Из рукописного наследства М. А. Хитрово) // Славянский архив : Сб. статей и матер. — М.: АН СССР, 1963.
- Некрологи:
- М. А. Хитрово † // Всемирная иллюстрация : журнал. — 1896. — Т. 56. — № 1434. — С. 81.
- «Исторический вестник», 1896, т. 65, август
- «Московские ведомости», 1896, № 180
- «Новое время», 1896, № 7307
- «Санкт-Петербургские ведомости», 1896, № 179
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Русско-турецкая война 1877–1878 гг. и подвиг освободителей». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Подалко П. «Российские дипломатические представительства в Японии : Из истории установления российско-японских отношений». Россия в красках. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Леонтьев К. Н. [lib.ru/FILOSOF/LEONTIEV_K/autobio.txt Моя литературная судьба : Автобиография].
- ↑ Иваск Ю. П. Константин Леонтьев (1831—1891).
- ↑ Мухлисов Р. Н. Командиры РККА. Արխիվացված 2011-03-09 Wayback Machine
- ↑ 1-й гусарский Сумский генерала Сеславина полк Արխիվացված 2015-07-21 Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|