Միասնական Ռուսաստան
Միասնական Ռուսաստան (ռուս.՝ Еди́ная Росси́я), ռուսաստանյան աջ քաղաքական կուսակցությունը, երկրի խոշորագույն կուսակցությունը: 2003 թվականի ընտրությունների արդյուննքներով «Միասնական Ռուսաստանը» Պետական Դումայում խորհրդարանական մեծամասնություն է կազմել, իսկ 2007-ին՝ սահմանադրական մեծամասնություն: Կուսակցության ղեկավարը, ով գլխավորում էր կուսակցության ընտրական ցուցակը 2007 թվականի Դումայի ընտրություններում, Ռուսաստանի Կառավարության այժմյան նախագահ Վլադիմիր Պուտինն է:
2011 թվականի փետրվարի դրությամբ կառավարությունում կուսակցության անդամներից կային հինգ նախարար՝ Վյաչեսլավ Վոլոդինը, Ալեքսանդր Ժուկովը, Ելենա Սկրիննիկը, Յուրի Տրուտնևը և Սերգեյ Շոյգուն[1]: 2010 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ «Միասնական Ռուսաստանի» մեջ են մտնում դաշնության սուբյեկտների 83 ղեկավարներից 75-ը:
2011 թվականի Պետական Դումայի ընտրություններում Ռուսաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ ընտրական ցուցակի կազմավորումը տեղի է ունեցել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ համատեղ անցկացրած նախնական ընտրությունների արդյունքների հիման վրա[2]:
Համաձայն 2011 թվականի սեպտեմբերի 24-ին «Միասնական Ռուսաստանի» 12-րդ համագումարին ընդունված որոշումների, 2011-ի Դումայի ընտրություններին կուսակցության նախնական ցուցակը գլխավորել է Դմիտրի Մեդվեդևը[3], իսկ 2012-ի նախագահական ընտրություններին «Միասնական Ռուսաստանից» թեկնածուն կլինի Վլադիմիր Պուտինը[4]: