Պուտինի անձի պաշտամունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմանկարներ գրենական պիտույքների բաժնում
Պուտինը Ենիսեյ գետի մոտ (2007)

Պուտինի անձի պաշտամունք, արտահայտություն, որը կիրառվում է քաղաքականության մեջ և ԶԼՄ-ում՝ նկարագրելու Վլադիմիր Պուտինի քաղաքական և սոցիոլոգիական կերպարը՝ խորհրդային առաջնորդների[1][2][3][4], ինչպես նաև Բենիտո Մուսոլինիի, Մաո Ցզե Դունի անձի պաշտամունքի գաղափարի համանմանությամբ[5]։

Կարծիքներ անձի պաշտամունքի գոյության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 2001 թվականի՝ Պուտինի նախագահության սկսելուց ընդամենը մեկ տարի անց, նորությունների «Բի բի սի» գործակալությունը կարծիք է հայտնել Պուտինի անձի պաշտամունքի զարգացման սկիզբ առած միտումի մասին։ Գործակալությունների որպես փաստարկների ներկայացրել է «ТВ-6» ալիքի հեռուստահաղորդման կարճ նկարագրությունը, որում պատմվում էր Պուտինի դիմանկարների լայն ընտրության մասին, որոնք գտնվում էին Մոսկվայի մետրոյի «Մշակույթի այգի» կայարանի գետնանցումում, և այն մասին, որ այդպիսի դիմանկար ձեռք բերելը համարվում է «լավ ճաշակի» նշան։ Բացի այդ՝ «Բի բի սին» փոխադրել է «Ընդհանուր թերթի» վերլուծական նյութը, որում կարծիք է հայտնվում այն մասին, որ Պուտինի հանդեպ ջերմ զգացմունքերը կարող են պայմանավորված լինել ժողովրդի՝ սեփական արժանիքների պահպանման զգացմամբ[6]։ Այդ նույն թվականին իտալական «Corriere della Sera» թերթը անձի պաշտամունքի դրսևորմանը նվիրել է առանձին հրապարակում[7]։

Քաղաքագետ Ռիչարդ Սակվան՝ որպես քաղաքական գործչի անձի պաշտամունքի առանձին տարրերի դրսևորում մատնանշել է նախագահի աշխատակազմի բոլոր գերատեսչություններում և կառավարության շատ գրասենյակներում Պուտինի դիմանկարները կախելու տարածված ավանդույթը[8]. ։

Եվգենի Կիսելյովը կարծում է, որ Պուտինի անձի պաշտամունքը կարող է տեղի ունենալ հեռուստատեսային հզոր քարոզչության շնորհիվ.

Պուտինը կառուցել է իր անձի հզոր պաշտամունքը՝ շնորհիվ պետական հեռուստատեսության, որը ցանկացած պայմաններում անվերջ ցույց է տալիս նրան բարենպաստ լույսի ներքո[9]։

2007 թվականի հոկտեմբերին, ելույթ ունենալով տարածաշրջանային լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում, Ռուսաստանում Պուտինի անձի պաշտամունքի մասին է արտահայտվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Միասնական Ռուսաստանի» վերջին համագումարի որոշ դրվագներ դիտելուց հետո Լուկաշենկոն, իր խոսքերով, անհանգստացել է, որ Ռուսաստանը կարող է սայթաքել խորհրդային ժամանակաշրջանների պես, «երբ բոլորը ցատկում և բղավում էին. «Փառք ԽՄԿԿ-ին»[10]։ Բրիտանական մամուլի 2011 թվականի նոյեմբեր ամսվա վերանայման ժամանակ BBC գործակալությունը զուգահեռներ է անցկացրել վարչապետի կառավարման ոճի և խորհրդային ռեժիմի միջև՝ տեղի ունեցողն անվանելով «նոր խորհրդային անձի պաշտամունք»[11]։ 2014 թվականի գերմանական «Die Welt» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Պուտինի անձի պաշտամունքը սկսել է աճել Ուկրաինայի ճգնաժամի սկզբով և առաջին հերթին Ղրիմի բռնակցմամբ[12]։

Ֆրանսիական լրատվամիջոցներում տարածված է այն գաղափարը, որ ռուսական ԶԼՄ-ներն ուռճացնում են Պուտինի անձի պաշտամունքը[13]։ Նման պաշտամունքի առկայությունը ցույց է տալիս Գիդեոն Ռահմանը «Financial Times»-ում հրատարակված հոդվածում[14]։

Անձի պաշտամունքի թեման բազմիցս շոշափել են մի շարք քաղաքական գործիչներ[15][16], քաղաքագետներ և սոցիոլոգներ[17][18]։

Անձի պաշտամունքի դրսևորում զանգվածային արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականների սկզբին «Поющие вместе» համույթը ձայնագրել է «Такого, как Путин» («Այնպես, ինչպես Պուտինը») ալբոմը[19], իսկ «Բելի Օրյոլ» խումբը ձայնագրել է «А в чистом поле» երգը, որում կան հետևյալ տողերը «А в чистом поле система „Град“! За нами Путин и Сталинград!» («Իսկ դատարկ դաշտում «ԲՄ-21 Գրադ» համակարգն է։ Մեզնից հետո Պուտինը և Ստալինգրադն են»։)[20]։ Caviar ոսկերչական ընկերությունը 2014 թվականից թողարկում է iPhone 6 ոսկե սմարթֆոններ, որոնց վրա Վլադիմիր Պուտինի դիմանկարն է[21]։ Ղրիմի Ռուսաստանի համայնքների կոնգրեսը դրամահավաք է հայտարարել Սիմֆերոպոլում Վլադիմիր Պուտինի հուշարձանի համար, որը առաջարկվել է բացել 2018 թվականի նախագահական ընտրություններին[22] (հուշարձանը չի տեղադրվել)։

Սոցիոլոգիական հարցումների տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևադա կենտրոնի՝ Պուտինի անձի պաշտամունքի մասին 2006-2011 թվականներին անցկացրած սոցիոլոգիական հարցումների դինամիկան[23][24]

«Կա՞ արդյոք Պուտինի անձի պաշտամունք» թեմայով համառուսական սոցիոլոգիական հարցումներ իրականացվել են առնվազն 2004 թվականից[25]։ Ըստ Լևադա կենտրոնի 2006 թվականի մարտ ամսվա տվյալների՝ ռուսների 57%-ը չի տեսել Վլադիմիր Պուտինի անձի պաշտամունքի առկայությունը, մինչդեռ հարցվածների միայն 10%-ը միանշանակ նշել է անձի պաշտամունքի առկայությունը[26]։ 2011 թվականի հոկտեմբերին առաջին ցուցանիշը ընկել է մինչև 33%։ Միևնույն ժամանակ, նույն տարվա հոկտեմբերի դրությամբ՝ ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք համամիտ են եղել Պուտինի անձի պաշտամունքի ներկայությանը, աճել է մինչև 25%։ Ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք տեսել են անձի պաշտամունքի առաջացման նախադրյալները, 2006 թվականի մարտ ամսվա 21%-ից 2011 թվականի հոկտեմբերին հասել են 30%-ի[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sperling V. Putin's macho personality cult : [անգլ.] // Communist and Post-Communist Studies. — 2016. — Vol. 49, no. 1. — P. 13–23. — doi:10.1016/j.postcomstud.2015.12.001.
  2. Goscilo H. Putin as Celebrity and Cultural Icon. — Routledge, 2013. — P. 39. — 220 p. — ISBN 0415528518
  3. Sobanet A. Generation Stalin: French Writers, the Fatherland, and the Cult of Personality. — Indiana University Press. — 312 p. — ISBN 0253038243
  4. Lu X., Soboleva E. Personality cults in modern politics: cases from Russia and China : [անգլ.] / Risch K. // Freie Universität Berlin, Center for Global Politics. — 2014. — ISSN 1869-9243.
  5. Cassiday J. A., Johnson E. D. Putin, Putiniana and the question of a post-Soviet cult of personality : [անգլ.] // The Slavonic and East European Review[en]. — 2010. — Vol. 88, № 4. — P. 681–707.
  6. «Private enterprise meets personality cult» (անգլերեն). BBCNews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Corriere Della Sera анализирует культ личности президента Путина». NEWSru.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Ричард Саква (пер. В. Львов) Путин: выбор России. — Москва: Олма-пресс, 2005. — С. 141. — 480 с. — ISBN 5224053870
  9. «Новости Украины NEWSru.ua :: The Moscow Times. Евгений Киселёв: Путинское десятилетие: поводов для празднований немного». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Лукашенко обнаружил в России культ личности Путина». Lenta.ru. 2007 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Пресса Британии: неосоветский культ личности Путина». BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. Культ личности Путина обрёл причудливые формы, заметила инопресса «Newsru.com», 08.10.2014
  13. «Возвращение империи: Французские СМИ о России после пятидневной войны». ИноСМИ.ру. 2008 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «FT.com / UK — Vladimir Putin's Singular Grasp Of Diplomacy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  15. «Доживет ли «Единая Россия» до XX съезда?». Коммерсантъ-Власть. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «Пожизненный срок для президента». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  17. «Культ личности Путина не пойдет во благо «ЕР»». ИА «Новый регион». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  18. «"Левада-центр" зафиксировал признаки морального износа личности Путина». ПОЛИТ.РУ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  19. Борис Галкин. «Флаг в руки. Как продают «Россию»». // Профиль. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  20. «Есть ли в России культ Путина?». //BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  21. «Новый золотой iPhone 6 с портретом Президента Путина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. «Конгресс русских общин Крыма» хочет возвести памятник капитану за штурвалом Путину до президентских выборов 2018 года
  23. «Как Вы считаете, существует ли в России культ личности В. Путина? | Левада-Центр». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  24. «О демократии в России и культе личности В.Путина | Левада-Центр». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  25. «Россияне еще не готовы создать культ личности Путина» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. «Культ личности Владимира Путина?». Левада-Центр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.
  27. «Четверть россиян заметила культ личности Путина». Lenta.ru. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]