Յուրի Լուժկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Լուժկով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան
Գիտական աստիճան՝ քիմիական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գիտնական և պետական գործիչ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1936(1936-09-21)[1][2]
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 10, 2019(2019-12-10)[3][4][5][…] (83 տարեկան)
Վախճանի վայր Մյունխեն, Գերմանիա
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Mikhail Luzhkov?
Մայր Anna Luzhkova?
Ամուսին Yelena Baturina?
 
Կայք՝ luzhkov.ru
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Յուրի Լուժկով (ռուս.՝ Ю́рий Миха́йлович Лужко́в, սեպտեմբերի 21, 1936(1936-09-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2019(2019-12-10)[3][4][5][…], Մյունխեն, Գերմանիա), խորհրդային և ռուս պետական ու քաղաքական գործիչ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (2016) շքանշանի բացարձակ ասպետ։ ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների դափնեկիր, ՌՍՖՍՀ վաստակավոր քիմիկոս (1986), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար (1996)։

Մոսկվայի 2-րդ քաղաքապետը 1992 թվականի հունիսի 6-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 28-ը։ Այդ պաշտոնը զբաղեցրել է 18 տարի։

2010 թվականի աշնանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով աշխատանքից ազատվել է Ռուսաստանի նախագահի վստահությունը կորցնելու համար։ Սակայն արդեն 2016 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Լուժկովին պարգևատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշանով՝ ակտիվ հասարակական գործունեության համար[8][9]։ Նաև գլխավորել Է Մոսկվան 1990-1991 թվականներին՝ որպես Մոսխորհրդի գործկոմի նախագահ (մինչև Գավրիիլ Պոպովի՝ Մոսկվայի քաղաքապետ ընտրվելը)։ 9 տարվա ընթացքում (2001-2010 թվականներին) եղել է նաև Միասնական Ռուսաստան կուսակցության բարձրագույն խորհրդի համանախագահը, որից դուրս է եկել քաղաքապետի պաշտոնից հրաժարականից անմիջապես հետո։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում՝ աշխատավորի ընտանիքում[10]։ Հայրը՝ Միխայիլ Անդրեևիչ Լուժկովը (1902-1975), ծնվել է Մոլոդոյ Տուդ գյուղում (այժմ՝ Տվերի մարզի Օլենինսկի շրջան) (այլ տվյալներով՝ Կալինինսկի շրջանի Մոլոդոտուդսկի մարզի Մեծ Խմելովկա գյուղում), 1928 թվականին տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել նավթաբազայում։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1941 թվականին Մոսկվայի Կիրովի շրջանային զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ 1942 թվականի մարտի 16-ին ծանր վիրավորվել է։ Գերի է ընկել։ Երկրորդ անգամ կանչվել է ԲԳԿԲ 1944 թվականին՝ Օդեսայի Անանևսկի զինկոմիսարիատի կողմից։ 1945 թվականին կռվել է ուկրաինական 3-րդ ճակատի 299-րդ հրաձգային դիվիզիայի 960-րդ հրաձգային գնդում։  Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» 2 մեդալով[11][12]։ Մայրը՝ Աննա Պետրովնան (Սիրոպյատովա, 1912-1994), ծնվել է Ուֆիմայի նահանգի Բիրգոյի նահանգի Կալեգինո գյուղում (այժմ՝ Բաշկորտոստանի Կալտասինսկի շրջանի գյուղ), աշխատել է բանվորների գործարանում։ Մանկությունը և պատանեկությունն Յուրի Միխայլովիչը անցկացրել է Կոնոտոպ քաղաքում՝ տատիկի մոտ, ավարտելով յոթնամյա կրթությունը, վերադարձել է Մոսկվա[10]։

Վերջին երեք տարիները (8-10 դասարաններ) Յուրի Լուժկովը սովորել է  № 1259 դպրոցում (այն ժամանակ՝ № 529)[10]։ 1953 թվականին ավարտել է դպրոցը։ 1954 թվականին աշխատել է Ղազախստանի առաջին ուսանողական ջոկատում[10][13] (Ալեքսանդր Վլադիսլավլևի հետ միասին)։ Ավարտել է Գուբկինի անվան նավթաքիմիական և գազային արդյունաբերության ինստիտուտը[10][13]։ Լուժկովի ինստիտուտում ուսանելու ժամանակ ակտիվորեն վարում էր կոմերիտական աշխատանք, կազմակերպում հասարակական միջոցառումներ[10]։

1958-1963 թվականներին աշխատել է պլաստմասսայի գիտահետազոտական ինստիտուտում[10] որպես կրտսեր գիտաշխատող, խմբի ղեկավար, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման լաբորատորիայի վարիչի տեղակալ[13]։

1964-ից մինչև 1971 թվականը՝ քիմիայի պետական կոմիտեի վարչության ավտոմատացման բաժնի պետ, 1971 թվականից մինչև 1974 թվականը՝ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության կառավարման ավտոմատացված համակարգերի բաժնի պետ[10][13]։

1974 թվականին Լուժկովը նշանակվել է Ավտոմատացման փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն[10][13]։ 1980 թվականից՝ Քիմավտոմատիկա գիտաարտադրական միավորման տնօրեն[13], որի մեջ մտնում էր նաև Մոսկվայի Ավտոմատացման փորձարարական-կոնստրուկտորական բյուրոն, որը գլխավորում էր նախկինում[14]։ 1986 թվականից՝ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության գիտության և տեխնիկայի վարչության պետ[10][13]։

1968 թվականից ԽՄԿԿ անդամ մինչև 1991 թվականի օգոստոսին նրա արգելումը։ 1975 թվականին ընտրվել է Մոսկվայի Բաբուշկինի շրջանային խորհրդի պատգամավոր, 1977 թվականից մինչև 1990 թվականը՝ Մոսկվայի Ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի (Մոսսովետի) պ պատգամավոր։ Եղել Է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1987-1990 թվականներին)[10][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Юрий Лужков скончался в МюнхенеREN TV, 2019.
  4. 4,0 4,1 4,2 Iouri Loujkov, ancien maire de Moscou, est mort (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  5. 5,0 5,1 5,2 Yuri Luzhkov, transformative Moscow mayor, dies at 83 // The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 1877. — ISSN 0190-8286; 2641-9599
  6. Europäischer Handwerkspreis
  7. Указ Президента Российской Федерации от 19.09.1996 г. № 1375
  8. «Лужков получил из рук Путина орден и объявил об окончании опалы». NEWSru.com. 2016 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  9. «Путин наградил Лужкова орденом "За заслуги перед Отечеством" IV степени». ТАСС. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 «Лужков Юрий Михайлович». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. // Вести.ру, 16 июля 2009
  11. «Память народа :: Документ о награде :: Лужков Михаил Андреевич, Медаль «За боевые заслуги»». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. «Память народа :: Документ о награде :: Лужков Михаил Андреевич, Медаль «За боевые заслуги»». pamyat-naroda.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Биография Юрия Лужкова: история конфликтов Արխիվացված 2016-09-27 Wayback Machine. — Тема дня, 22.12.2000
  14. «Официальная биография Ю. М. Лужкова на сайте bfs.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Լուժկով» հոդվածին։