Մինտիմեր Շայմիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինտիմեր Շայմիև
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Մեր տունը Ռուսաստանն է, All Russia? և Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Kazan State Agrarian University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 20, 1937(1937-01-20)[1] (87 տարեկան)
Ծննդավայր Անյակովո (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Kalinin District, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հայր Şahişärip Şäymief?
Մայր Q108462230?
Ամուսին Säkinä Axunova?
Զավակներ Radik Shaimiev? և Ayrat Şäymief?
 
Կայք՝ shaimiev.tatarstan.ru
 
Պարգևներ

Մինտիմեր Շարիպովիչ Շայմիև (թաթ.՝ Минтимер Шәрип улы Шәймиев, ռուս.՝ Минтиме́р Шари́пович Шайми́ев, հունվարի 20, 1937(1937-01-20)[1], Անյակովո (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, Kalinin District, ԽՍՀՄ), ազգությամբ թաթար պետական ու քաղաքական գործիչ, Ռուսասատանի կազմում գտնվող Թաթարստանի Հանրապետության առաջին նախագահը։ Դարձել է նախագահ 1991 թվականի հունիսի 12-ին և վերընտրվել 1996 թվականի մարտի 24-ին, 2001 թվականի մարտի 25-ին, 2005 թվականի մարտի 25-ին և 2005 թվականի մարտի 25-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շայմիևը ծնվել է Խորհրդային Թաթարստանի ԻԽՍՀ Ակտանիշսկի շրջանի Անյակովո գյուղում։ 1959 թվականին ավարտել է Կազանի գյուղատնտեսական ինստիտուտը և աշխատել որպես ինժեներ։ 1963 թվականին միացել է Կոմունիստական կուսակցությանը։ 1967 թվականին դարձել է Թաթարստանի տարածաշրջանային կուսակցական կազմակերպության գյուղատնտեսական բաժնի հրահանգիչ և նախագահի տեղակալ։ 1969 և թվականին Շայմիևը նշանակվել է հողաբարելավման և ջրային տնտեսության նախարարի պաշտոնում, իսկ 1983 թվականին նա դարձել է Թաթարստանի նախարարների խորհրդի առաջին փոխնախագահը։ 1989 թվականի սեպտեմբերին Շաիմևը դարձավ Թաթարստանի Կոմունիստական կուսակցության կազմակերպության առաջին քարտուղարը։ Նույն տարում նա ընտրվել է ԽՍՀՄ պատգամավորների համագումարի անդամ։ 1990 թվականի ապրիլին դարձել է Թաթարստանի Գերագույն խորհրդի խոսնակ։ 1990 թվականի օգոստոսի 31-ին գերագույն խորհուրդը հռչակել է Թաթարստանի ինքնիշխանությունը։ 1991 թվականի հունիսի 12-ին Շայմիևն ընտրվել է Թաթարստանի Խորհրդային Սոցիալիտական Հանրապետության նախագահ և որպես նախագահ 1991 թվականին օգոստոսին Մոսկվայում կատարված հեղաշրջման փորձի ժամանակ հայտարարել է, որ սատարում է Արտակարգ իրավիճակների կոմիտեի դիրքորոշմանը։ 1992 թվականի մարտին նա անցկացրել է հանրաքվե Թաթարստանի ինքնիշխանության վերաբերյալ, և ընտրությանը մասնակցածների 62 տոկոսը քվեարկել է հօգուտ ինքնիշխանության։ 2001 թվականին նա Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ միասին հիմնադրել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը[3]։

Ասելով, որ ցանկանում է տեղը զիջել առաջնորդների նոր սերնդին (համաձայն նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերի)՝ Շաիմիևը 2010 թվականի հունվարին հայտնել է Մեդվեդևին, որ չի ցանկանում կրկին նշանակվել Թաթարստանի նախագահի պաշտոնում։ Նա ասել է, որ Ռուստամ Միննիխանովն այդ պաշտոնի առավել հարմար թեկնածուն է[4]։ Մեդվեդևը Միննիխանովին նշանակել է Շայմիևի հաջորդող 2010 թվականի հունվարի 27-ին[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության աշխատանքի հերոս (25 ապրիլի, 2017 թվական) — պետությանը և ժողովրդին մատուցած աշխատանքային հատուկ ծառայությունների համար[6]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (19 հունվարի, 2007 թվական) — ռուսական պետականության ամրապնդման և հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացան գործում ունեցած ներդրման համար[7]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (17 հունվարի, 1997 թվական) — ռուսական պետականության, ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած անհատական մեծ ներդրման համար[8]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (6 փետրվարի, 2010 թվական) — հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացան գործում ունեցած ներդրման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[9]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (14 հունվարի, 2014 թվական) — 2013 թվականին Կազան քաղաքում կայացած XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայի նախապատրաստման ու անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[10]
  • Լենինի շքանշան (1966 թվական)[11]
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1976 թվական)[11]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971 թվական)[11]
  • Ժողուրդների բարեկամության շքանշան (1987 թվական)[11]
  • Մեդալ «Ի նշանավորումն Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի» (2003 թվական)
  • Մեդալ «Ի նշանավորումն Կազանի 1000-ամյակի» (2005 թվական)
  • ПМ պարգևատրական ատրճանակ (20 հունվարի, 2002)[12]
  • Պարգևատրական սառը զենք՝ «Восточная» անվանական սուսեր (16-րդ դարի պասկական «շամշիր» սուսերի կրկնօրինակ, 2010 թվական)[13];
  • Շքանշան Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (2007 թվական)[14]
  • Մեդալ «Ի նշանավորումն Թաթարստանում 3 միլիարդերորդ տոննա նավթի արդյունահանման»
  • «Պատիվ և փառք» 2-րդ աստիճանի շքանշան (Աբխազիա, 2003 թվական) — Կովկասում խաղաղության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի ներդրման և Աբխազիային ակտիվ օգնություն ու աջակցություն ցուցաբերելու համար[15]
  • Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի խաղաղության և առաջընթացի պետական մրցանակ (2005 թվական) (2005)[11][16]
  • Կազանի պատվավոր քաղաքացի (2005)[17]
  • «Ալ Ֆախր» առաջին աստճանի շքանշան (2005 թվականի հունիս)[18]
  • Ֆեյսալ (Սաուդյան Արաբիա) թագավորի միջազգային մրցանակ — «իսլամական մշակույթի վերծննդի գործում ունեցած ներդրման համար » (2007 )[19]
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[20]
  • Բարեկամության առաջին աստիճանի շքանշան (2010 թվական)
  • «Դուսլիկ» շքանշան (Թաթարստանի Հանրապետություն, 2015 թվական)[21]
  • Շքանշան «Դաղստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» (2017 թվական)[22]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. http://www.kremlin.ru/events/president/news/67614
  3. United Russia: Nine years later, Oleg Artyukov, Pravda.Ru, 2 December 2001.Retrieved January 12, 2010.
  4. Alexandra Odynova and Alexander Bratersky, "Tatarstan President Quits As Kremlin Revamps Regions", The St. Petersburg Times, Issue #1542, January 26, 2010.
  5. "Medvedev nominates Minnikhanov as new president of Tatarstan"(չաշխատող հղում), ITAR-TASS, January 27, 2010.
  6. Указ Президента Российской Федерации от 25 апреля 2017 года № 182 «О присвоении звания Героя Труда Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 19 января 2007 года № 43
  8. Указ Президента Российской Федерации от 17 января 1997 года № 7
  9. Указ Президента Российской Федерации от 06 февраля 2010 года № 147(չաշխատող հղում)
  10. Указ Президента Российской Федерации от 14 января 2014 года № 18 Արխիվացված 2016-01-07 Wayback Machine
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Биография на сайте президента Татарстана». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  12. Роман Уколов. За политическую храбрость и аппаратную стойкость // Независимая газета № 154 от 19.08.2005
  13. Именное оружие (сайт «Оружейникъ»)(չաշխատող հղում)
  14. Шаймиев награждён орденом «За заслуги перед Республикой Татарстан»
  15. Президент Республики Татарстан Шаймиев, награждённый орденом «Ахьдз-апша» второй степени(չաշխատող հղում)
  16. Указ Президента Республики Казахстан от 22 октября 2005 года № 1662 «О присуждении Государственной премии мира и прогресса Первого Президента Республики Казахстан».
  17. «Владимир Путин стал Почетным гражданином Казани». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  18. «Шаймиев Минтимер Шарипович». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  19. Король Саудовской Аравии вручил Минтимеру Шаймиеву международную премию короля Фейсала.(չաշխատող հղում)
  20. «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  21. «Первым орденом «Дуслык» наградили Минтимера Шаймиева». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  22. «Рамазан Абдулатипов вручил орден «За заслуги перед Республикой Дагестан» первому Президенту Татарстана Минтимеру Шаймиеву».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինտիմեր Շայմիև» հոդվածին։