Մթնշաղ (վեպ, 2007)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մթնշաղ
ռուս.՝ Сумерки
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմիստիկա, ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակԴմիտրի Գլուխովսկի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2007
Թվային տարբերակs-u-m-e-r-k-i.ru/Sumerki-01.htm

Մթնշաղ, Դմիտրի Գլուխովսկիի միստիկ-ֆանտաստիկական վեպը, որը նախ հրապարակվել է համացանցում, այնուհետև` տպագրվել 2007 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում նկարագրվում է աշխարհի վերջի հնարավոր տարբերակ` կապված մայաների ցեղի հնագույն կախարդանքների հետ։ Գլխավոր հերոսը թարգմանիչ է, ում հասել են հին ուղերձներ։

Աշխարհում տարբեր բնաակժան աղետներ են լինում. երկրաշարժեր Իրանում, ջրհեղեներ ԱՄՆ-ում, ցունամիներ Ինդոնեզիայում, չորացումներ և հրդեհներ Ռուսաստանում... Թերթերի վերնագրերը և հեռուստատեսային նորությունները լցվում են մարդկությանը հայտնի հնդկացի մայաների մռայլ մարգարեություններով։ Դրանք նշաններ են, որ միայն կույրերը չեն տեսնում, սակայն միայն մեկ մարդ կարող է վերծանել։ Այդ գործողությունների ֆոնին երիտասարդ մի տղա, որը թարգմանիչ է, իսպաներեն մի գիրք է ստանում թարգմանելու համար։ Դա հին իսպաներեն ձեռագիր օրագիր էր, որ պատկանում էր իսպանացի կոնկիստադորի։

Խորհրդավոր և զզվելի արարածները սկսում են գրավել թարգմանչի կյանքն այն բանի համար, որ նա վերծանում է իսպանացու հին ձեռագիրը։ Ժամանակակից Մոսկվայի իրականությունը անհասկանալի ձևով սկսում է միաձուլվել մայաների կայսրության հնագույն պատմության հետԱնհավանական իրադարձությունները գլխավոր հերոսին օգնում են վերծանել գուշակությունները և տեսնել ապագան. հնարավոր է, որ դա սեփական կյանքի գնով է լինում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր հերոսի անունը Դմիտրի Ալեքսեևիչ է` ճիշտ Գլուխովսկու նման
  • Գործում է Յուրի Կնոռոզով անունով հերոս
  • Գրքում հիշատակվում է Դիեգո դե Լանդան
  • Կա տեսակետ, որ մայաների քաղաքակրթությունը կործանվել է աստղադիտական օրացույցի հետ կապված սխալի պատճառով
  • 2011 թվականի հուլիսին Helguard խումբը Սանկտ Պետերբուրգից, որ նվագում է փաուըր և մելոդիկ դեթ-մետալ ժանրերում, ձայնագրեց Աշխարհի վերջը երգը` Դմիտրի Գլուխովսկիի գրքի մոտիվներով
  • 2014 թվականին վեպը ստացավ եվրոպական գրական մրցանակ` Utopiales, որը հանդիսանում է Ֆրանսիայում գլխավոր մրցանակը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]