Մթերատվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մթերատվություն կենդանիների, որոշակի ժամանակահատվածում կենդանուց, թռչունից, փեթակից, լճակաին ձկնաբուծական և որսորդական տնտեսություններում 1 հա-ից միջին քանակի սննդամթերքի կամ հումքի ստացում։ Մթերատվություն արդյունք է բոլոր հյուսվածքների, օրգանների ու համակարգերի ֆիզիոլոգիական փոխազդեցությամբ պայմանավորված կենսագործունեության և կենդանիների տնտեսական օգտակար հատկություն է։ Ըստ ստացված արդյունքի տարբերում են՝ կաթնատվություն, մսատվություն, բրդատվություն, ձվատվություն և մթերատվության այլ ձևերը։ Գործնականում կիրառվում են կենդանիների առանձին տեսակների համար մթերատվության հաշվառման ու գնահատման հրահանգներ։ Դրանք տոհմային, մասամբ նաև ապրանքային տնտեսություններում նոր ցեղերի, գծերի, հիբրիդների ստացման աշխատանքների պարտադիր մասերից են։ Մթերատվության ավելացումն իրականացվում է աշխատանքի ճիշտ կազմակերպման և անասնաբուծության հիմունքների կիրառման միջոցով։

Տես
Կաթ
Բուրդ
Միս
Ձու
Կաշի
Մեղր հոդվածները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png