Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1929-1930

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1929-30 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քառասուներկուերորդն էր։ 1930 թվականին առաջնությունը ունեցավ արժանի մրցակից ի դեմս ՖԻՖԱ աշխարհի գավաթի, որի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ 1930 թվականին Ուրուգվայում։ Բրիտանական ֆուտբոլային ասոցիացիաներից և ոչ մեկն այդ տարիներին չէր հանդիսանում ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական և հարավամերիկյան ֆուտբոլում աճ ապրող արհեստավարժության հետ կապված վիճաբանությունների պատճառով։ Ըստ այդմ, ՖԻՖԱ-ի անդամ չհանդիսանալու պատճառով բրիտանական հավաքականներից և ոչ մեկն իրավասու չէր մասնակցելու առաջնությանը, ավելին՝ ասոցիացիաները հայտարարեցին, որ անգամ եթե իրենք հրավիրվեին մասնակցելու, ապա հետաքրքրություն չէին ցուցաբերի, քանզի, իրենց պնդմամբ, այլ հավաքականները չափազանց թույլ էին լուրջ մրցակցություն ցուցաբերելու համար։ Նկատենք, որ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հարյուր տոկոսանոց արդյունքով հաղթեց առաջնությունում, նախորդ տարի պարտություն էր կրել իսպանացիներից, ինչը հավաքականի առաջին պարտությունն էր ոչ բրիտանական հավաքականից, նույն թվականին այն մրցեց նաև Գերմանիայի ու Ավստրիայի հավաքականների հետ՝ ստիպված լինելով բավարարվել ոչ-ոքիներով։ Շոտլանդացիները, հաղթելով նախորդ տասնամյակի առաջնությունների գերակշիռ մասը, իրենց առաջին հանդիպումները բրիտանական կղզիներից դուրս անցկացրին 1929 թվականին, իսկ 1931 թվականին ծանր պարտություններ կրեցին Ավստրիայի և Իտալիայի հավաքականներից։

Մրցաշարն աչքի ընկավ հզոր հարձակողական խաղաոճով, որն այդ տարիներին տարածված էր Մեծ Բրիտանիայում, և բոլոր խաղերը գոլառատ էին։ Մասնավորապես, մրցաշարի վեց խաղերից 4-ում խփվեց 6-7 գնդակ։ Միանձնյա հաղթող դարձավ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը հաղթեց բոլոր հանդիպումներում՝ խփելով 14 գնդակ։ Շոտլանդացիները շահեցին երկու հանդիպում, և մրցաշարի ելքը վճռվեց «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ անգլիացիները 5։2 հաշվով հաղթեցին շոտլանդացիներին և նվաճեցին չեմպիոնի կոչումը։ Իռլանդացիները Բելֆաստում յոթ անպատասխան գնդակ ուղարկեցին ուելսցիների դարպասը՝ ապահովելով երրորդ հորիզոնականը։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Անգլիա Անգլիա 3 3 0 0 14 2 +12 6
2. Շոտլանդիա Շոտլանդիա 3 2 0 1 9 8 +1 4
3.  Իռլանդիա 3 1 0 2 8 6 +2 2
4. Ուելս Ուելս 3 0 0 3 2 17 -7 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 19, 1929
 Իռլանդիա 0 - 3 Անգլիա Անգլիա Վինձոր պարկ, Բելֆաստ
Ջորջ Քեմսել Գոլ Գոլ Էրնի Հայն Գոլ 11մ'
Հոկտեմբերի 26, 1929
Ուելս Ուելս 2 – 4 Շոտլանդիա Շոտլանդիա Նինիան պարկ, Կարդիֆ
Յուջին Օ՛Քելլահեն Գոլ Լեոնարդ Դևիս Գոլ Հյու Գալահեր Գոլ Գոլ Ալեքս Ջեյմս Գոլ Ջեյմս Գիբսոն Գոլ
Նոյեմբերի 22, 1929
Անգլիա Անգլիա 6 – 0 Ուելս Ուելս Ուեմբլի, Լոնդոն
Ջորջ Քեմսել Գոլ Գոլ Գոլ Թոմաս Ջոնսոն Գոլ Գոլ Հյու Էդքոք Գոլ Վիլֆրեդ Լյուիս Գոլ Գոլ ինքնագոլ'
Փետրվարի 1, 1930
 Իռլանդիա 7 - 0 Ուելս Ուելս Սելթիկ պարկ, Բելֆաստ
Ջո Բեմբրիք Գոլ Գոլ Գոլ Գոլ Գոլ Գոլ Էնդի ՄաքՔլեգիջ Գոլ
Փետրվարի 22, 1930
Շոտլանդիա Շոտլանդիա 3 – 1  Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Հյու Գալահեր Գոլ Գոլ Ջորջ Սթիվենսոն Գոլ Հարոլդ ՄաքՔոու Գոլ
Ապրիլի 5, 1930
Անգլիա Անգլիա 5 – 2 Շոտլանդիա Շոտլանդիա Ուեմբլի, Լոնդոն
Էլիս Ռիմեր Գոլ Գոլ Վիկ Ուոթսոն Գոլ Գոլ Դևիդ Ջեք Գոլ Ջեյմս Ֆլեմինգ Գոլ Գոլ

Հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1929/1930 
Անգլիա


Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • British Home Championship 1919-20 to 1938-1939 - dates, results, tables and top scorers at RSSSF
  • Guy Oliver (1992). The Guinness Record of World Soccer. Guinness. ISBN 0-85112-954-4.