Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1902/1903

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1902/1903 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսաներորդն էր։ Առաջին անգամ հաղթող դարձան հավասար միավորներ վաստակած միանգամից երեք Անգլիա Անգլիայի, Շոտլանդիա Շոտլանդիայի և  Իռլանդիայի հավաքականներ, քանի որ գնդակների տարբերությունը այդ ժամանակ հաշվի չէր առնվում։ Իր առաջին տիտղոսը նվաճեց  Իռլանդիայի հավաքականը։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները հեշտությամբ հաղթեցին՝ խփելով չորս անպատասխան գնդակ։ Ապա անգլիացիներն ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքերը՝ 2։1 հաշվով հաղթելով Ուելս Ուելսի հավաքականին։ Դրանից հետո մրցաշարում մեկնարկած Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականը տարավ արտագնա հաղթանակ ուելսցիների նկատմամբ, սակայն իռլանդացիների հետ տնային խաղում կրեց անակնկալ պարտություն, թեև ընդամենը երկու տարի առաջ նույն մարզադաշտում նույն մրցակցին հաղթել էր 11։0 հաշվով։ Իռլանդացիները հաղթեցին նաև ուելսցիներին և վերջիններս եզրափակեցին մրցաշարը առանց գեթ մեկ միավոր վաստակելու։

Մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Շեֆիլդում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում։ Անգլիացիներին բավարարում էր նաև ոչ-ոքին, սակայն շոտլանդացիները հաղթեցին 2։1 հաշվով և կիսեցին հաղթողի տիտղոսը անգլիացիների և իռլանդացիների հետ։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Անգլիա Անգլիա 3 2 0 1 7 3 +4 4
2.  Իռլանդիա 3 2 0 1 4 4 0 4
3. Շոտլանդիա Շոտլանդիա 3 2 0 1 3 3 0 4
4. Ուելս Ուելս 3 0 0 3 1 5 -4 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 14, 1903
Անգլիա Անգլիա 4 – 0  Իռլանդիա Մոլինյո, Վուլվերհեմփթոն
Վիվիան Վուդվարդ Գոլ Գոլ Հարրի Դևիս Գոլ Ինքնագոլ
Մարտի 2, 1903
Անգլիա Անգլիա 2 – 1 Ուելս Ուելս Ֆրեթոն պարկ, Պորտսմութ
Ջո Բեչ Գոլ Վիվիան Վուդվարդ Գոլ Ուոլթեր Ուոթկինս Գոլ
Մարտի 9, 1903
Ուելս Ուելս 0 – 1 Շոտլանդիա Շոտլանդիա Կարդիֆ Արմս պարկ, Կարդիֆ
Ֆինլի Սպիդի Գոլ
Մարտի 21, 1903
Շոտլանդիա Շոտլանդիա 0 – 2  Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Ջո Քոնոր Գոլ Ջեք Կիրուան Գոլ
Մարտի 28, 1903
 Իռլանդիա 2 - 0 Ուելս Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Արչի Գուդալ Գոլ Ջեյմս Շերիդան Գոլ
Ապրիլի 4, 1903
Անգլիա Անգլիա 1 – 2 Շոտլանդիա Շոտլանդիա Բրամոլ լեյն, Շեֆիլդ
Վիվիան Վուդվարդ Գոլ Ֆինլի Սպիդի Գոլ Բոբբի Ուոլքեր Գոլ

Հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1902/1903 
Անգլիա
Առաջին տեղ


Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]