Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1894/1895

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1894/1895 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը տասներկուերորդն էր։ Յոթերորդ անգամ հաղթող դարձավ Անգլիա Անգլիայի հավաքականը՝ տիտղոսների քանակով հավասարվելով շոտլանդացիներին։ Ուելս Ուելսի հավաքականը եզրափակեց մրցաշարային աղյուսակըառաջին անգամ հայտնվեց երկրորդ հորիզոնականում՝ չկրելով ոչ մի պարտություն։

Մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները ջախջախեցին մրցակցին 9։0 հաշվով։ Ապա իր բոլոր 3 հանդիպումներն անցկացրեց Ուելս Ուելսի հավաքականը՝ բոլորն էլ ավարտելով ոչ-ոքի։ Ընդ որում, անգլիացիների հետ հանդիպումն անցկավեց Լոնդոնում գտնվող Թագուհու ակումբում, ուր միջազգային հանդիպում տեղի ունեցավ պատմության մեջ առաջին և միակ անգամ։ Հաջորդ խաղում իռլանդացիները չկարողացան ոչինչ հակադրել նաև1։3 հաշվով զիջեցին Շոտլանդիա Շոտլանդիայի հավաքականին։ Վերջին խաղից առաջ 3 թիմեր ունեին 3-ական միավոր, սակայն ուելսցիներն արդեն իսկ ավարտել էին իրենց ելույթները։ Մրցաշարի ելքը, ինչպես և նախորդ տարիներին, վճռվեց Լիվերպուլում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, որում անգլիացիները հեշտությամբ հաղթանակ տարան 3։0 հաշվով և յոթերորդ անգամ նվաճեցին տիտղոսը։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Անգլիա Անգլիա 3 2 1 0 13 1 +12 5
2. Ուելս Ուելս 3 0 3 0 5 5 0 3
3. Շոտլանդիա Շոտլանդիա 3 1 1 1 5 6 -1 3
4.  Իռլանդիա 3 0 1 2 3 14 -11 1

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 9, 1895
Անգլիա Անգլիա 9 – 0  Իռլանդիա Քաունթի կրիկետ գրաունդ, Դերբի
Սթիվ Բլումեր Գոլ Գոլ Ֆրենկ Բեկտոն Գոլ Գոլ Ջոն Գուդոլ Գոլ Գոլ Բիլլի Բասեթ Գոլ Ռեբի Հոուել Գոլ Ինքնագոլ Գոլ
Մարտի 16, 1895
 Իռլանդիա 2 - 2 Ուելս Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Ջորջ Գոկրոջեր Գոլ Ջեյմս Շերարդ Գոլ Հարրի Թրեյներ Գոլ Գոլ
Մարտի 18, 1895
Անգլիա Անգլիա 1 – 1 Ուելս Ուելս Թագուհու ակումբ, Լոնդոն
Ռուպերտ Սենդիլենդս Գոլ Ուիլյամ Լյուիս Գոլ
Մարտի 23, 1895
Ուելս Ուելս 2 – 2 Շոտլանդիա Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Ուիլյամ Լյուիս Գոլ Թոմաս Չեպմեն Գոլ Ջեյք Մեդեն Գոլ Ջոն Դիվերս Գոլ
Մարտի 30, 1895
Շոտլանդիա Շոտլանդիա 3 – 1  Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Ջոն Ուոլքեր Գոլ Գոլ Ուիլյամ Լեմբի Գոլ Ջեյմս Շերարդ Գոլ
Ապրիլի 6, 1895
Անգլիա Անգլիա 3 – 0 Շոտլանդիա Շոտլանդիա Գուդիսոն պարկ, Լիվերպուլ
Սթիվ Բլումեր Գոլ Սթիվ Սմիթ Գոլ Ինքնագոլ Գոլ

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]