1905/1906 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը բրիտանական ազգային հավաքականների միջև անցկացված քսաներեքերորդ մրցաշարն էր։
Մրցաշարը մեկնարկեց Անգլիա-Իռլանդիա խաղով, որում, անգլիացիները խփեցին հինգ անպատասխան գնդակ։ Արտագնա խաղում 0։2 հաշվով հաղթելով շոտլանդացիներին, անգլիացիներին հավասարվեցին ուելսցիները։ Ապա շոտլանդացիները նվազագույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին, իսկ անգլիացիները՝ ուելսցիներին։ Նախավերձին խաղում իռլանդացիները վաստակեցին իրենց միակ միավորը՝ ոչ-ոքի խաղալով ուելսցիների հետ, ինչը, ինչպես հետո պարզվեց, վերջիններիս զրկեց մրցաշարում հաղթանակը կիսելու հնարավորությունից։
Ավանդույթի համաձայն, մրցաշարի ելքը պիտի վճռվեր Շոտլանդիա-Անգլիա խաղում, ուր անգլիացիներին հաղթողի ավարը միանձնյա նվաճելու համար բավարարում էր նաև ոչ-ոքին։ Սակայն Ջոն Հոուիի երկու գնդակների շնորհիվ շոտլանդացիները հաղթանակ տարան և կիսեցին առաջնության հաղթողի տիտղոսը աբգլիացիների հետ։
Ուելս-Իռլանդիա խաղի որոշ հատվածներ նկարահանվեցին Բլեքբեռնի «Միթչել և Քենյոն» ընկերության կողմից և այժմ դրանք միջազգային ֆուտբոլային հանդիպման պահպանված նկարահանումներից հնագույնն են։