Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1883-1884

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1883-1884 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը առաջին միջազգային ֆուտբոլային մրցաշարն էր, որը խաղարկվում էր Մեծ Բրիտանիայի գլխավոր ժողովուրդների հավաքականների՝ Անգլիա Անգլիայի, Շոտլանդիա Շոտլանդիայի, Ուելս Ուելսի և  Իռլանդիայի հավաքականների միջև։ Միջազգային հանդիպումները մեկնարկել էին դեռ 1872 թ. Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև հանդիպմամբ, որոնք սկսեցին անցկացվել ամեն տարի։ 1876 թ. դրանց սկսեցին մասնակցել Ուելսի, իսկ 1882 թ. ՝ Իռլանդիայի հավաքականները։ 1883 թ. այդ չորս երկրների ֆուտբոլային ղեկավար մարմինները գումարեցին համաժողով, որում վճռվեց միասնականացնել խաղի կանոնները (մինչ այդ չորս ասոցիացիաներից յուրաքանչյուրը կիրառում էր իր կանոնները) և ստեղծվեց Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը և հիմնադրել նշված չորս հավաքականների մասնակցությամբ ամենամյա մրցաշար։ Ըստ այդմ, թիմերը պետք է խաղային իրար հետ մեկական անգամ՝ շրջանաձև մրցակարգով։ Այս մրցաշարը շատերի կողմից համարվում է առաջիկա 46 տարիների համար գլխավոր միջազգային մրցաշարը։

Մրցաշարն անց էր կացվում անսովոր ձևաչափով՝ նախ  Իռլանդիայի հավաքականն անցկացրեց իր բոլոր երեք խաղերը՝ բոլորում էլ պարտվելով խոշոր հաշիվներով։ Ապա տեղի ունեցավ Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև վճռորոշ խաղը, որում համառ պայքարում նվազագույն հաշվով հաղթեցին շոտլանդացիները։ Ապա իր մնացած երկու հանդիպումներն անցկացրեց Ուելսի հավաքականը՝ երկուսում էլ պարտվելով խոշոր հաշիվներով։ Շոտլանդիայի հավաքականը դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին տնային առաջնության հաղթողը։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Շոտլանդիա Շոտլանդիա 3 3 0 0 10 1 +9 6
2. Անգլիա Անգլիա 3 2 0 1 12 2 +10 4
3. Ուելս Ուելս 3 1 0 2 7 8 -1 2
4.  Իռլանդիա 3 0 0 3 1 19 -18 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 26, 1884
 Իռլանդիա 0 – 5 Շոտլանդիա Շոտլանդիա Ուլստեր կրիկետ գրաունդ, Բելֆաստ
Մրցավար՝ Թոմաս Հինդլ
Ուիլյամ Հարոուեր Գոլ 12' Գոլ 86', Ջեյմս Գոսլենդ Գոլ 35' Գոլ 80', Ջոն Գուդի Գոլ 60'
Փետրվարի 9, 1884
Ուելս Ուելս 6 – 0  Իռլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մրցավար՝ Ռոբերտ Մ. Սլոուն
Էդվարդ Շոու Գոլ 20' Գոլ 68', Ուիլյամ Պիրս Օուեն Գոլ 55' Գոլ 70', Արթուր Էյթոն-Ջոնս Գոլ, Ռոբերտ Ալբերտ Ջոնս Գոլ 59'
Փետրվարի 23, 1884
 Իռլանդիա 1 – 8 Անգլիա Անգլիա Ուլստեր կրիկետ գրաունդ, Բելֆաստ
Մրցավար՝ Թոմաս Լորի
Ուիլյամ ՄակՈւո Գոլ 88' Հենրի Կուրշեմ Գոլ Գոլ Գոլ, Էդվարդ Ջոնսոն Գոլ Գոլ, Չարլզ Բեմբրիջ Գոլ Գոլ, Արթուր Բեմբրիջ Գոլ 76'
Մարտի 23, 1884
Շոտլանդիա Շոտլանդիա 1 – 0 Անգլիա Անգլիա Կետկին պարկ, Գլազգո
Մրցավար՝ Ջոն Սինկլեր
Ջոն Սմիթ Գոլ 7'
Մարտի 17, 1884
Ուելս Ուելս 0 – 4 Անգլիա Անգլիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Մրցավար՝ Սիդնի Բրոդֆուտ
Ուիլյամ Բրոմլի-Դևենպորտ Գոլ 7' Գոլ 85', Բիլլի Գանն Գոլ 75', Նորման Բեյլի Գոլ 90'
Մարտի 29, 1884
Շոտլանդիա Շոտլանդիա 4 – 1 Ուելս Ուելս Կետկին պարկ, Գլազգո
Մրցավար՝ Ռոբերտ Մ. Սլոուն
Ջոզեֆ Լինդսեյ Գոլ 22' Ֆրենսիս Շոու Գոլ 49', Ջոն Քեյ Գոլ 65' Գոլ 87', Ռոբերտ Ռոբերտս Գոլ 15'

Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]