Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1906/1907

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1906/1907 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը քսանչորսերորդն էր։ Առաջին անգամ միանձնյա հաղթող դարձավ Ուելս Ուելսի հավաքականը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին իռլանդացիները՝ չվաստակելով և ոչ մի միավոր։

Ավանդույթի համաձայն, մրցաշարը մեկնարկեց Անգլիա Անգլիա- Իռլանդիա խաղով, որում անգլիացիները հաղթեցին նվազագույն հաշվով։ Հաջորդ խաղում ուելսցիները հաղթեցին իռլանդացիներին 3-2 հաշվով և անգլիացիների հետ մեկտեղ դարձան առաջատար։ Ուելսցիները թիմի վետերան Գրենվիլ Մորրիսի խփած գնդակի շնորհիվ հաղթեցին նաև շոտլանդացիներին, իսկ վերջիններս խոշոր հաշվով հաղթանակը իռլանդացիների նկատմամբ թույլ տվեց պահպանել մրցաշարում հաղթելու հնարավորությունները։ Անգլիա Անգլիա-Ուելս Ուելս խաղում ուելսցիների հաղթանակի դեպքում վերջիններս 100 տոկոսանոց արդյունքով կնվաճեին չեմպիոնի տիտղոսը, սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 և մրցաշարի ելքը ավանդաբար վճռվեց Նյուքասլում կայացած Անգլիա Անգլիա-Շոտլանդիա Շոտլանդիա խաղում, ուր անգլիացիներին չեմպիոնի տիտղոսը ուելսցիների հետ համատեղ նվաճելու համար պետք էր հաղթանակ։ Մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սթիվ Բլումերը խփեց իր 28-րդ և վերջին գոլն Անգլիայի հավաքականում (ռեկորդ, որը պահպանվեց մինչև 1911 թ.), սակայն շոտլանդացիները հավասարեցրին հաշիվը, ինչը միանձնյա չեմպիոնություն ապահովեց Ուելս Ուելսի հավաքականի համար։

Մրցաշարային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1. Ուելս Ուելս 3 2 1 0 5 3 +2 5
2. Անգլիա Անգլիա 3 1 2 0 3 2 +1 4
3. Շոտլանդիա Շոտլանդիա 3 1 1 1 4 2 +2 3
4.  Իռլանդիա 3 0 0 3 2 7 -5 0

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր
Աղբյուր.


Հաղթանակի համար շնորհվում էր 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 16, 1907
Անգլիա Անգլիա 1 – 0  Իռլանդիա Գուդիսոն պարկ, Լիվերպուլ
Հարոլդ Հարդմեն Գոլ
Փետրվարի 23, 1907
 Իռլանդիա 2 - 3 Ուելս Ուելս Սոլիթյուդ, Բելֆաստ
Չառլի Օ՛Հեգան Գոլ Հարոլդ Սլոան Գոլ Ռիչարդ Մորրիս Գոլ Բիլլի Մերեդիթ Գոլ Ուիլյամ Ջոնս Գոլ
Մարտի 4, 1907
Ուելս Ուելս 1 – 0 Շոտլանդիա Շոտլանդիա Ռեյսկուրս գրաունդ, Ռեքսհեմ
Գրենվիլ Մորրիս Գոլ
Մարտի 16, 1905
Շոտլանդիա Շոտլանդիա 3 – 0  Իռլանդիա Սելթիկ պարկ, Գլազգո
Ֆրենսիս Օ՛Ռուրկ Գոլ Մայքլ Օ՛Քոննոր Գոլ Չառլզ Բելլանի Թոմսոն Գոլ 11 մ'
Մարտի 18, 1907
Անգլիա Անգլիա 1 – 1 Ուելս Ուելս Քրեյվեն քոթեջ, Լոնդոն
Ջեյմս Սթյուարտ Գոլ Ուիլյամ Ջոնս Գոլ
Ապրիլի 6, 1907
Անգլիա Անգլիա 1 – 1 Շոտլանդիա Շոտլանդիա Սենտ Ջեյմս պարկ, Նյուքասլ
Սթիվ Բլումեր Գոլ Ռոբերտ Քրոմփթոն Ինքնագոլ

Հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]

 Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն 1906/1907 
Ուելս


Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]