Մեթյու Բելամի
| Մեթյու Բելլամի | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | հունիսի 9, 1978 , Քեմբրիջ, |
| Ժանրեր | Ալտերնատիվ Ռոք, Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք |
| Գործիքներ | վոկալ, կիթառ, ստեղնային գործիքներ, մանդոլինա, կլառնետ |
| Գործունեություն | 1994–ներկա |
| Լեյբլ | Mushroom Records |
| Կապված | Muse |
| Կայք | http://www.muse.mu/ |
Մեթյու Ջեյմս Բելլամին (անգլերեն՝ Mattew James Bellamy) - բրիտանական աշխարհահռչակ Muse խմբի ղեկավարն է: 2002 թվականին «Total Guitar» ամսագրի "Աշխարհի լավագույն 100 կիթառահարները" ցանկում նա զբաղեցրել է 29-րդ տեղը: 2011-ին չորրորդ անգամ "NME" (New Musical Express)-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդ:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1978 թվականի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում: Նրա հայրը՝‘ Ջորջ Բելլամին նույնպես երաժիշտ է, հանդիսանում էր The Tornados խմբի կիթառահարը:[1] 1990 թվականին Մեթյուի, ինչպես նաև ապագա Մյուզ խմբի մյուս մասնակիցների‘ Քրիս Վոլսթենհոլմի և Դոմինիկ Հովարդի ընտանիքները Քեմբրիջից տեղափոխվում են Դևոն կոմսության Թինմութ քաղաք:
Մեթյուն լրջորեն սկսում է կիթառ նվագել, որպիսզի մտնի Դոմինիկ Հովարդի դպրոցական "Gothic Plague" խումբը, և երբ այդ խմբում ազատվում է կիթառահարի տեղը, նա դառնում է խմբի անդամ: Մի քանի տարվա ընթացքում խմբի կազմը բազմիցս փոփոխվում էր: Հենց այդ տարիներին Մեթյուն սկսում է լրջորեն բանաստեղծություններ ստեղծագործել:
Դպրոցն ավարտելուց հետո Մեթյում մեկնում է շրջագայության, լինում է Իտալիայում և Իսպանիայում, ուր ծանոթանում է մի իսպանացի կիթառահարի հետ, որից սովորում է ֆլամենկո ոճում կիթառ նվագել: Որոշակի ժամանակ նաև ապրում է Հունաստանում, որտեղ, ըստ իր խոսքերի, "լուրջ բաներ են իր հետ պատահում, օրինակ սիրո դրվագներ և այլն...": Հենց Հունաստանում է նա ստեղծում Muscle Museum երգը:
[խմբագրել] Անձնական կյանք
2011 թվականի ապրիլին Մեթյուն նշանվեց Քեյթ Հադսոնի հետ:[2] 2011 թ. հուլիսի 9-ին ծնվեց նրանց զավակը - Բինհեմ Հոուն Բելլամին: [3]
[խմբագրել] Երաժշտական սարքավորումներ
Բելլամին օգտագործում է պատվերով պատրաստված կիթառներ, ոևը պատրաստում է Հյու Մենսոնը(Hugh Manson) Դևոն կոմսության Էքզեթեր քաղաքում: Ներկայումս նա ունի 11 "Մենսոն" կիթառ: Նաև ունի այլ մակնիշների կիթառներ, որոնցից են Fender Aloha Stratocaster (Մեթյուի ամեթանկարժեկ և սիրված կիթառներից մեկը), Gibson Les Paul DC Lite , Gibson SG, Jackson Randy Rhoads (custom) a Parker Fly, Peavey EVH Wolfgang և Yamaha Pacifica. Խմբի սկզբնական տարիներին նա հիմնականում օգտագործում էր Yamaha Pacifica 120 SC կիթառը: 2000 թվականի համերգների ընթացքում միշտ օգտագորշել է Gibson Les Paul DC Lite կիթառը: