Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ
գերմ.՝ Maximilian Bircher-Benner
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 22, 1867(1867-08-22)[1][2]
ԾննդավայրԱրաու, Շվեյցարիա
Մահացել էհունվարի 24, 1939(1939-01-24)[1][3][2] (71 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա
ԳերեզմանՄանեգգ գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՖրիդրիխ-Վիլհելմի համակսարան[5] և Ցյուրիխի համալսարան (1891)[4]
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[5] (1897)
Երկերmuesli?[5]
Մասնագիտությունբժիշկ և դիետոլոգ
ԱնդամությունQ61697111?
 Maximilian Bircher-Benner Վիքիպահեստում

Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեներ (գերմ.՝ Maximilian Oskar Bircher-Benner, օգոստոսի 22, 1867(1867-08-22)[1][2], Արաու, Շվեյցարիա - հունվարի 24, 1939(1939-01-24)[1][3][2], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեցարացի բժիշկ և հումակերության կողմնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

,Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեները ծնվել է 1867 թվականի օգոստոսի 22-ին Շվեյցարիայի Արաու քաղաքում, Հենրիխ Բիրխերի և Բերտա Կրուսիի ընտանիքում[6]։ Բիրխերը ավարտել է Ցյուրիխի համալսարանի բժշկության ֆակուլտետը, այնուհետև բացել է իր սեփական գլխավոր կլինիկան։ Կլինիկայի բացման առաջին տարում Բիրխեր Բեները հիվանդացել է դեղնախտով, սակայն հետագայում պնդել է, որ առողջացել է հում, սովորական խնձոր ուտելու շնորհիվ։ Եղել է մյուսլինի՝ վարսակի պանրով, մրգերով և ընկույզով պատրաստված ուտեստի հեղինակը[7]։ Բիրխեր-Բեներն ընդլայնել է իր հետազոտությունները սննդի ոլորտում և 1897 թվականին հիմնադրել է «Կենսունակություն» առողջարանը։ Նա կարծում էր, որ հում մրգերն ու բանջարեղենը, ի տարբերություն մսի, ունեն առավելագույն սննդային արժեք։ Ի վերջո, Բիրխեր-Բեները լիովին հրաժարվել է մսից և դարձել բուսակեր։ Այն ժամանակ շատ գիտնականներ այնքան էլ լավ կարծիք չունեին այն բանի մասին, որ Բիրխեր-Բեներն իր ուտելիքն անվանում էր «սննդի նոր գիտություն», սակայն մեծ հետևորդների շնորհիվ հետագայում Բիրխեր-Բեները ընդլայնել է իր գործունեությունը[6][8]։ Բիրխեր-Բեների սովորություններն ու բացահայտումները հում սննդի վերաբերյալ ընդունվել են ժողովրդի կողմից և նրանք նույնպես սկսել են հետևել Բեների կանոններին։ Վերջինս մահացել է 1939 թվականի հունվարի 24-ին՝ Ցյուրիխում, 71 տարեկանում[9]։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցյուրիխի իր առողջարանում հում բանջարեղենից և մրգերից կազմված դիետան օգտագործվել է հիվանդներին բուժելու համար։ Բիրխեր-Բեները հում մթերքներն ավելի սննդարար էր համարում, քանի որ դրանք իրենց մեջ արևի էներգիա են պարունակում[10]։ Նա առողջ մարդկանց խորհուրդ էր տալիս ամեն օր օգտագործել 50% հում մթերք, իսկ վատառողջ մարդկանց՝ 100%։ Բիրխեր-Բեների քույրերը՝ Ալիս Բիրխերն ու Բերտա Բրուպբախեր Բերխերը ստեղծել են բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք պարունակում էին հում սնունդ։ Շնորհիվ իր քույրերի՝ առողջարանը ձեռք է բերել մեծ ժողովրդականություն[6][9]։

Բիրխեր-Բեները փոխել է 19-րդ դարի վերջի սննդակարգը։ Մեծ քանակությամբ մսի և սպիտակ հացի փոխարեն նա օգտագործել է մրգեր, բանջարեղեն, ընկույզ։ Ցյուրիխի առողջարանում հիվանդները պետք է ենթարկվեին վանական ռեժիմին, ներառյալ վաղ քնելու ժամանակը (21:00 կամ 9:00 pm), ֆիզիկական պատրաստվածությունը և այգում ակտիվ աշխատանքը։ Առողջարանում հիվանդների բուժման ժամանակ թույլ չեն տվել օգտագործել ալկոհոլ, սուրճ, շոկոլադ կամ ծխախոտ։ Բիրխեր-Բեներն իր հիվանդներին խորհուրդ է տվել ընդունել նաև արևային լոգանքներ, սառը ցնցուղ և օգտվել բուժական լոգանքից, որը մշակվել է ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Քելլոգի կողմից[7]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրխեր-Բեները հարել է մի շարք ուսմունքների, որոնցից մեկն է վիտալիզմը։ Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ, այդ թվում երեխաները, պետք է սնվեն միայն հում սննդով[11]։ Բիրխեր-Բեները զարգացրել է այն գաղափարը, որ եփված սնունդը ոչնչացնում է վերջինիս մեջ եղած օգտակար տարրերը՝ «կենսական նյութերը»[11]։

Բիրխեր-Բեների գաղափարները չէին ընդունվում գիտության ոլորտի մասնագետների կողմից և նրանք Բիրխեր-Բեներին համարում էին խաբեբա[12]։ Բիրխեր-Բեների «Առողջության համար օգտակար ուտեստներ» խոհարարական գրքի գրախոսությունում ասվում էր, որ այն պարունակում է «ֆիզիոլոգիական կես ճշմարտությունների և երևակայությունների խառնուրդ»[8]։ Հայտնի գրող Թոմաս Մանն այցելել է առողջարան և նկարագրել այն որպես առողջության բանտ[6]։ Չնայած մյուսների դժգոհությանը, Բիրխեր Բեների գաղափարները գրավել են հանրության ուշադրությունը և նրա առողջարանը կանգուն է մնացել նույնիսկ  նրա մահից հետո[12]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեների աշխատանքները այլ գիտնականների կողմից չեն ընդունվել մինչև 1930-ականները՝ մինչև մրգերի և բանջարեղենի մեջ վիտամինների հայտնաբերումը[6]։ Նրա մահից անմիջապես հետո բացվել է երկրորդ առողջարանը, որը կոչվել է «բնության բարիքների վրա հիմնված առողջարան» և կառավարվում էր Բիրխեր Բեների գաղափարներին համապատասխան։ 1939 թվականին կլինիկան վերանվանվել է «Բիրխեր-Բեների կլինիկա»՝ ի հիշատակ վերջինիս[7]։ 20-րդ դարի վերջին, առողջարանի փակումից հետո, այն երկար ժամանակ ուսանողական հանրակացարան է եղել։ Այդ ժամանակից ի վեր այն գնվել է «Zürich Financial Services» ընկերության կողմից և կոչվել Ցյուրիխի զարգացման կենտրոն։ Այն օգտագործվում էր պարապմունքների, վարժությունների համար։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Loacker N., Hänsli C. Where Zurich Comes to Rest - The Cemeteries of the City of Zurich (գերմ.)Zürich: Orell Füssli, 1998. — S. 288. — ISBN 3-280-02809-4
  5. 5,0 5,1 5,2 https://hls-dhs-dss.ch/de/articles/014295/2010-11-03/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Maximilian Oskar Bircher-Benner». CooksInfo.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Biography of Max Bircher-Benner – Zurich Development Center». www.zurichdevelopmentcenter.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 «Notes on Books». The British Medical Journal. 1 (3864): 157. 1925 թ․ հունվարի 26. JSTOR 25343029.
  9. 9,0 9,1 «Dr. M. Bircher-Benner». The British Medical Journal. 1 (4075): 307. 1939 թ․ փետրվարի 11. JSTOR 20302420.
  10. Thuringer, Joseph M. (1927 թ․ սեպտեմբերի 1). Books Abroad. Board of Regents of the University of Oklahoma. էջ 44.
  11. 11,0 11,1 Gratzer, Walter. (2005). Terrors of the Table: The Curious History of Nutrition. Oxford University Press. pp. 197-198. 0-19-280661-0
  12. 12,0 12,1 Fitzgerald, Matt. (2015). Diet Cults: The Surprising Fallacy at the Core of Nutrition Fads and a Guide to Healthy Eating for the Rest of US. Pegasus. p. 43. 978-1605988290 "There was, of course, no evidence that the life force that Bircher-Benner deemed all-important actually existed. His peers in the mainstream medical establishment dismissed the life-force concept as unscientific and branded Bircher-Benner a quack."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ» հոդվածին։