Մարտին Շլեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Շլեյեր
գերմ.՝ Johann Martin Schleyer
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1831(1831-07-18)[1] կամ հունիսի 18, 1831(1831-06-18)
ԾննդավայրOberlauda, Lauda-Königshofen, Մայն Տաուբեր, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ
Մահացել էօգոստոսի 16, 1912(1912-08-16)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԿոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]
Քաղաքացիություն Բադենի Մեծ Դքսություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգրող, կաթոլիկ քահանա, interlinguist, language inventor և բանաստեղծ
Զբաղեցրած պաշտոններCifal?
Ստորագրություն
Изображение автографа
 Johann Martin Schleyer Վիքիպահեստում

Յոհան Մարտին Շլեյեր, (գերմ.՝ Johann Martin Schleyer, արտասանություն՝ [joˈhan ˈmartiːn ˈʃlaɪ̯ər]; հուլիսի 18, 1831(1831-07-18)[1] կամ հունիսի 18, 1831(1831-06-18), Oberlauda, Lauda-Königshofen, Մայն Տաուբեր, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ - օգոստոսի 16, 1912(1912-08-16)[1], Կոնստանց, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] ), գերմանացի կաթոլիկ քահանա, Վոլափյուք արհեստական լեզվի հեղինակ։ Նրա ծննդյան անունը եղել է Մարտին Շլեյեր, այնուհետև նա ոչ պաշտոնապես իր անվանն ավելացրել է Յոհան անունը՝ ի պատիվ կնքահորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլեյերը ծնվել է Օբերլաուդա քաղաքում (Բադեն)։ Ըստ իր իսկ զեկույցի ՝ միջազգային լեզվի գաղափարը ծագել է այն զրույցի արդյունքում, որը նա ունեցել է իր ծխականներից մեկի ՝ մի կիսագրագետ գերմանացի գյուղացու հետ, որի որդին արտագաղթել էր Ամերիկա և այլևս չէր կարողացել փոստով կապ պահպանել, քանի որ ԱՄՆ փոստային ծառայությունը չէր հասկացել հոր ձեռագիրը։

Նա ձեռնադրվել է 1856 թվականին։ 1867-1875 թվականներին եղել է հոգևոր հովիվ Կրումբախում՝ Մեսկիրխի մոտ։ Հետո Շլեյերը բանտարկվել է չորս ամսով Կուլտուրկամպֆի ընթացքում սոցիալիզմի դեմ քարոզի համարշ

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1875-1885 թվականներին եղել է Սբ․Պետեր և Պաուլ ծխական համայնքների հոգևոր հովիվ Լիտցելշտետենում։ Ավելի ուշ նա գրեց, որ Լիտցելշտետենում անցկացրած առաջին 7 տարիները իր կյանքի ամենաերջանիկ շրջաններից էին։

Այդ ժամանակ նա խմբագրում էր «Սիոնի տավիղ» ամսագիրը, որը հիմնականում նվիրված էր կաթոլիկ պոեզիային։ 1879 թվականի մայիսին նա այդ ամսագրում հրապարակեց Վոլափյուք լեզվին նվիրված հոդված։ Այս համառոտ ակնարկին հաջորդեց մի ամբողջ գիրք՝ հրատարակված 1880 թվականին։ Լեզուն լայն տարածում գտավ, և Եվրոպայով մեկ նոր ակումբներ ի հայտ եկան։ 1885 թվականից հետո Շլեյերը ստիպված եղավ հրաժարվել իր՝ հոգևոր հովվի պարտականություններից վատառողջ լինելու պատճառով, չնայած նա դեռևս մի քանի տարի ներառված էր Վոլափյուք լեզվի տարածման համար սկսված շարժման մեջ։

1894 թվականին Հռոմի պապ Լեո XIII-ը նրան դարձրեց պապական առաջնորդ։

Շլեյերը մահացել է Կոնստանցում, 1912 թվականին։

Նրա հիշատակին նվիրված արշավը սկսվեց 2001 թվականի հունիսին, իր հայրենի ծխական համայնք Լիտցելշտետենում[2]։ Նրա պատվին է անվանակոչվել Լաուդայում գտնվող Մարտին-Շլեյեր-Լիմա-Կյոնիգշոֆեն ավագ դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #118608150 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Dio Benu 46-2/2002». www.ikue.org. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Շլեյեր» հոդվածին։