Արհեստական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արհեստական լեզուներ, սովորաբար շատ սահմանափակ քանակի լեզուներ, որոնք գոյություն ունեն կա՛մ համակարգչային մոդելավորումների մեջ բանական սարքերի, ռոբոտային փոխազդեցությունների միջև, կա՛մ մարդկության վրա վերահսկվող հոգեբանական փորձարկումների մեջ։ Դրանք տարբերվում են և՛ կառուցվածքային (անգլ.՝ constructed languages), և՛ պաշտոնական լեզուներից (անգլ.՝ formal languages), որում ծրագրված չեն մշակվել անհատի կամ խմբի կողմից, այլ պայմանական գործընթացների արդյունք են, շատ ավելի նման բնական լեզուներին։ Ի հակադրություն հիմնական ձևավորողի մտքի, արհեստական լեզվի զարգացումը, որում դրանք ուսումնասիրվում են, կարող է համարվել որպես ավելի ընդհանուր մշակույթի զարգացման ուսումնասիրությունների ենթամաս։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական լեզվի ստեղծման գաղափարը առաջացել է 17-րդ և 18-րդ դարերում որպես լատիներենի միջազգային դերի աստիճանաբար նվազման արդյունք։ Նախնական ծրագիրը գլխավորապես նպատակադրված էր գործնական լեզվի զարգացմանը անկախ կենդանի լեզվի անհամապատասխանությունից և հիմնված՝ գաղափարների դասակարգման վրա։ Կենդանի լեզուների կարևորությունը նույնպես ավելի ուշ է ի հայտ եկել։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացող լեզվաբանության (անգլ.՝ evolutionary linguistics) բնագավառում էմպիրիկ փաստի բացակայությունը ստիպել է շատ հետազոտողների ընդունել համակարգչային մոդելավորումը որպես միջոց հետազոտելու այն ուղիները, որում բանական սարքերը կարող են ինքնակազմակերպել լեզուները բնականին մոտ հատկություններով[1]։ Այս հետազոտությունը հիմնված է այն վարկածի վրա, որ բնական լեզուն բարդ փոփոխվող համակարգ է, որն ի հայտ է եկել անհատների շփումից և շարունակում է զարգանալ, որպեսզի փոփոխվի իր օգտատերերի կարիքների և կարողությունների համաձայն։ Որոշակիորեն ենթադրություններ ունենալով համակարգչային մոդելավորման վերաբերյալ, հետազոտության այս խումբը ջանում է նոր գիտափորձով հետազոտել լեզվի հիմքում ընկած դինամիկան, ինչպես նաև լեզվի ծագմանը վերաբերող հարցեր վերահսկման պայմաններում։

Իր հաջողությամբ պայմանավորված ներառվել է մի մոդել՝ ուսումնասիրելու մարդկանց վրա կատարվող հոգեբանական փորձարկումներում նոր լեզուների ի հայտ գալը՝ հանգեցնելով փորձարարական նշանագիտության օրինակին (անգլ.՝ experimental semiotics)[2][3]:

Քանի որ հետազոտությունների կենտրոնացումն ընկած է ավելի շատ հետևանքային լեզուների պայմանական դինամիկայի և ավելի բարձր մակարդակի հատկությունների, քան համագումարների առանձին մանրուքների վրա, արհեստականորեն զարգացած լեզուները սովորաբար փաստաթղթավորված կամ վերագործածված չեն միայն մեկ փորձարկումից կամ մոդելավորումից, որում դրանք ի հայտ են գալիս։ Իրականում արհեստական լեզուների քանակը և վաղանցիկ բնույթը հավանաբար միակ բանն են, որ առանձնացնում են բնական լեզուներից, քանի որ բոլոր լեզուները արհեստական են այնքանով, որքանով դրանք պայմանական են (տես նաև՝ կառուցվածքային լեզու, ծրագրված, կառուցված, արհեստական)։

Գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական լեզուները գործածվել են զարգացող հոգելեզվաբանության մեջ կատարվող հետազոտություններում։ Քանի որ հետազոտողները մեծ գործ ունեն կառավարելու արհեստական լեզուները, նրանք գործածել են այս լեզուները լեզվի ձեռք բերման վիճակագրական ուսումնասիրություններում, որում այն կարող է օգնել կառավարելու երեխաների կողմից լսված լեզվաբանական նմուշները ։

Արհեստական լեզուներ, անհատների կողմից ստեղծված լեզուներ։ Արհեստական լեզուներ չեն եղել որևէ ժողովրդի խոսակցական լեզու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջ են եկել մարդկանց՝ մի ընդհանուր լեզվով հաղորդակցվելու պահանջով և հավակնում են լինելու միջազգային լեզու։ Գոյություն ունի արհեստական լեզուների ստեղծման երկու եղանակ՝ հանրախոսություն և հանրագրություն։ Հանրախոսությունը նպատակ է հետապնդում ստեղծելու քերականական պարզագույն կանոններից այս կամ այն հին ու նոր լեզուների արմատներից և միջազգային տերմիններից կազմված այնպիսի լեզու, որով մարդիկ կարողանան դյուրությամբ հաղորդակցվել միմյանց հետ։

Համամարդկային լեզվի ստեղծման փորձեր արել են դեռևս Ռ․Դեկարտը՝ 1629 թվականին, Գ․Լայբնիցը՝ 1666 թվականին, բայց միայն 19-20-րդ դարերին է հաջողվել կազմել մի շարք արհեստական լեզուներ։ Դրանցից նշանավորներն են՝ վոլապյուկը (1880), որ ստեղծել է գերմանացի կրոնավոր Ի․Մ․Շլայերը, ունիվերսալը՝ բժիշկ Մոլենարը, Էսպերանտոն (1887լեհական հրեա, բժիշկ Զամենհոֆը, Լանգբլոն (1900)՝ Բոլլաքը, Սահլեռայը (աշխարհլեզու)՝ մի զմյուռնիացի հայ, Նովիալը (1928լեզվաբան Եսպերսենը, իալան (1947Սորբոնի համալսարանի դասախոս Մարտինեն, ինտերլինգվան։ Հանրագրությունը նպատակ է հետապնդում ստեղծելու արհեստական նշանների մի համակարգ, նման մաթեմատիկական սիմվոլներին, որ հասկանալի կլինի ամեն մեկին, ով ծանոթ է այդ նշաններին կամ ձեռքի տակ ունի դրանց բառարանը։ Հանրագրության արհեստական համակարգ են ստեղծել Մեմիյոն՝ 1797 թվականին, Պաիկը՝ 1859 թվականին, Վիեննայի Մխիթարյան միաբան Աթանաս Տիրոյանը՝ 1907 թվականին և այլն։ Հանրագրությունը տարածում չի գտել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steels, Luc (2006). How To Do Experiments in Artificial Language Evolution and Why. Proceedings of the 6th International Conference EVOLANG6. World Scientific Publishing Co. էջեր 323–332. doi:10.1142/9789812774262_0041.
  2. Scott-Phillips, Thomas C; Kirby, Simon (2010). «Language evolution in the laboratory». Trends in Cognitive Sciences. 14 (9): 411–417. doi:10.1016/j.tics.2010.06.006. PMID 20675183.
  3. Galantucci, Bruno (April 2009). «Experimental Semiotics: A New Approach for Studying Communication as a Form of Joint Action». Topics in Cognitive Science. 1 (2): 393–410. doi:10.1111/j.1756-8765.2009.01027.x. PMC 4503356. PMID 25164941.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 80