Մարտինա Շտոսսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտինա Շտոսսել
Macri mstoessel may14.jpg
Բնագիր ԱԱՀ Մարտինա Շտոսսել
Այլ անուն(ներ) Տինի
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 2011- ներկա
Ընտրանի Վիոլետտա
էջ IMDb-ում ID ID 4842644
էջ ԿինոՊոիսկ-ում ID 290459
Վեբկայք martinastoessel.com.ar
Մարտինա Շտոսսել

Մարտինա Շտոսսելը ծնվել է 1997 թվականի մարտի 21ին Բուենոս Այրեսում ՝ Արգենտինա (անգլերեն՝ Martina Stoessel), երգչուհի և պարուհի։ Ավելի շատ հայտնի է Disney հեռուստաընկերության «Վիոլետտա» երիտասարդական հեռուստահաղորդման իր գլխավոր դերով։ 2011 թվականին Մարտինային թույլ են տվել «The Glow» («Tu Resplandor») երգի իսպաներեն տարբերակը,որի օրիգինալը կատարում է երգչուհի Շեննոն Սոնդերս։ Այդ երգը մտել է «Disney Princess: Fairy Tale Songs» ձայնասկավառակի մեջ։ Բացի դա 2012 թվականին, որպես գլխավոր երգ (սաունդթրեք) «Վիոլետտա»–ի համար գրվել է «En Mi Mundo» («Իմ աշխարհում») երգը ու նաև «Tienes Todo» երգը Պաբլո Էսպինոսայի հետ և «Junto a ti» երգը Լոդովիկա Կամելյոյի հետ։

Կյանքը և ստեղծագործական ուղին[խմբագրել]

Մարտինա Շտոսսել և Ալեխանդրո Շտոսսել

Մարտինա Շտոսսելը ծնվել է Արգենտինայում,հանդիսանում է Ալեխանդրո Շտոսսելի դուստրը՝ «Baila Conmigo Paraguay» հաղորդման և Մարիանա Մուսլերի տնօրենի։ Նրա մեծ եղբայրը Ֆրանցիսկոն է։ Դերասանուհին հայտարարում է, որ ծնվել է 1997 թվականի մարտի 21ին, սակայն նրա ծննդյան օրը համարվում է վիճաբանական [1]։ Մարտինան շատ լավ է նվագում դաշնամուր,պարում և երգում։ 2011 թվականին գրել է «Փայլատակում» (the «Glow»),որը մտել է «Disney Princess» ձայնասկավառակի մեջ։

Կարիերա[խմբագրել]

Մարտինա Շտոսսել

Մարտինան խաղում է գլխավոր դերը «Վիոլետտա» հեռուստասերիալում։ Վիոլետտան ուրախ ու աշխույժ,բայց դրան զուգահեռ նաև միայնակ աղջիկ է,շատ ուժեղ պաշտպանված հոր կողմից։ Իր մորից Վիոլետտային է փոխանցվել հրաշք ձայնը, որի ամբողջ գեղեցկությունը նա դեռ չի բացել։ Վերադառնալով իր հայրենիք ՝ Բուենոս Այրես,Եվրոպայում անց կացնելով իր կյանքի մեծ մասը, Վիոլետտան սկսում է դասեր վերցնել հայտնի երաժշտական դպրոցում՝ «Studio 21»–ում։ Նա իր համար բացում է նոր աշխարհ, գտնում է նոր ընկերներ, սիրահարվում է և բացում է իր ընտանիքի գաղտնիքը։ Հեռուստասերիալի նկարահանումները սկսվել են 2011 թվականին, իսկ 2012 թվականի մայիսի 14ին տեղի է ունեցել սերիալի շնորհանդեսը Լատինական Ամերիկայում և Իտալիայում։ Պրեմիերայից 1 ամիս առաջ «Disney» հեռուստատեսությունով «Zapping Zone» հաղորդման ներկայացրել է «En Mi Mundo» երգի տեսահոլովակը, որն էլ դարձել է սերիալի գլխավոր թեման։ Մարտինայի վրա ոչ մի ձև չի ազդել այն հաջողությունը , որն իր մոտ է եկել սերիալից հետո։ «Ես ինձ չեմ զգում ինչ–որ բանի կենտրոնում։ Ես զգում եմ ինձ այնպես,ինչպես սովորական մարդ։ Ես զգում եմ, որ դա քիչ թե շատ կարեվոր է»–ասում է նա։ «Ես չեմ զգում ինձ ուրախ այն ամենի համար ինչ արել եմ ես։ Չե՞ որ մենք դա արել ենք միասին»– խոստովանում է նա 7 ամիս նկարահանումներից հետո։ 2013 թվականին ստացել է մրցանակ ՝ «Մարտին Ֆիերրո»։ 2013 թվականին Լոդովիկա Կամելյոյի հետ միասին մասնակցել է «Հրեշների համալսարան» մուլտֆիլմի իտալերեն թարգմանությանը [2][3]։ Հենց այդ տարի էլ կատարել է All'alba Sorgerò (Let It Go) երգը թագուհի Էլզայի դերում ՝ «Սառած սիրտ» մուլտֆիլմի իտալերեն թարգմանության ժամանակ [4][5]։

Ֆիլմեր[խմբագրել]

Տարի Հայերեն անունը Օրիգինալ անունը Դերը
2012 Վիոլետտա Violetta Վիոլետտա Կաստիլյո
2013 Հրեշների Համալսարան Monsters University Կերրի Ուիլյամս
2013 Սառը սիրտ Frozen Էլզա

Ձայնասկավառակներ[խմբագրել]

Երգեր[խմբագրել]

Թվական Անվանում Ալբոմ
2011 «Tu Resplandor»(կատարել է երգի քովերը «The Glow») Celebration
2012 «En Mi Mundo» Violetta
2013 «Libre Soy» "Frozen" ֆիլմից

Տեսահոլովակներ[խմբագրել]

2011 Tu Resplandor Disney Princess Song
2012 En Mi Mundo «Violetta», գլխավոր թեմա
2012 Tienes Todo (Պաբլո Էսպինոսայի հետ) «Violetta»
2012 Te Creo «Violetta»
2012 Habla si puedes «Violetta»
2012 Junto a Ti (Լոդովիկա Կամելյոյի հետ միասին) «Violetta»
2012 Ser mejor (Սերիալի մնացած դերասանների հետ) «Violetta»
2013 Hoy Somos Mas (Սերիալի մյուս դերասանների հետ միասին) «Violetta»
2013 Nuestro camino (Խորխե Բլանկոյի հետ) «Violetta»
2013 Si es por amor (Մերսեդես Լամբրեյի հետ միասին) «Violetta»

Ծանոթագրություններ[խմբագրել]