Մարջ Չեմպիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարջ Չեմպիոն
անգլ.՝ Marge Champion
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1919(1919-09-02)[1][2]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 21, 2020(2020-10-21)[3] (101 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
Մասնագիտությունպարուսույց, պարուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
ԱմուսինBoris Sagal?, Art Babbitt? և Gower Champion?
Ծնողներհայր՝ Ernest Belcher?
Պարգևներ և
մրցանակներ
 Marge Champion Վիքիպահեստում

Մարջ Չեմպիոն (անգլ.՝ Marge Champion, ծննդյամբ Մարջորին Սելեստա Բելչեր (անգլ.՝ Marjorie Celeste Belcher), սեպտեմբերի 2, 1919(1919-09-02)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 21, 2020(2020-10-21)[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, պարուհի և պարուսույց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարջորի Սելեստե Բալչերը ծնվել է Լոս Անջելեսում, պարային ռեժիսոր Էռնեստ Բելչերին և նրա կնոջ Գլեդիս Լի Բասքեթինի (ծննդյամբ Ռոզենբերգ) ընտանիքում։ Դա նրա մոր երկրորդ ամուսնությունն էր, և նրա մայրը առաջին ամուսնությունից ուներ դուստր՝ Լինա Բասքեթը, որը դարձել է Չեմպիոնի խորթ քույրը[5]։ Փոքր տարիքից նա սկսել է պարել, իսկ 12 տարեկանից նա հոր դպրոցում դարձել է բալետի հրահանգիչ։ Մարջորին «Ուոլթ Դիսնեյ ընկերությունում» աշխատել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (1937) անիմացիոն ֆիլմում որպես պարային մոդել, գլխավոր դերասան։ Սպիտակաձյունիկի ռեալիզմը բարելավելու համար արտանկարել են նրա պարային քայլերը։ Հետագայում նա նաև մոդելավորել է Պինոկիոյի Կապույտ Փերիին (1940), ինչպես նաև «Ֆանտազիա» մուլտֆիլմի կերպարներից մեկը (1940)։

Մարջ և Գուերի Չեմպիոն (1957)

1947 թվականին, առաջին ամուսնուց՝ Ուոլթ Դիսնեյի անիմատոր Արտ Բեբբիտից բաժանվելուց մի քանի տարի անց, Մարջորին ամուսնացել է պարուսույց և պարող Գուերի Չեմպիոնի հետ՝ վերցնելով ամուսնու ազգանունը։ Նրա հետ միասին նա խաղացել է մի շարք հանրաճանաչ մյուզիքլներում՝ «MGM», այդ թվում՝ «Լողացող թատրոն» (1951), «Բոլոր իմը քոնն է» (1952) և «Այն գեղեցիկ տեսք ունի» (1952)։ 1957 թվականին նրանք նույնիսկ ունեին իրենց հեռուստատեսային շոուն, սիթքոմ երաժշտական և պարային համարներով, որը կոչվում էր «The Marge and Gower Champion Show»: Այս ամուսնությունը նրանք ունեցել են երկու որդի՝ Բլեյքին և Գրեգին։ Զույգն ամուսնալուծվել է 1973 թվականին։ Դրանից հետո, Մարջ Չեմպիոնը կրկին անգամ ամուսնացել է ռեժիսոր Բորիս Սագալի (հայրը` Քեթի Սագալի) հետ, որը վախճանվել է դժբախտ պատահարի պատճառով, նկարահանման հրապարակում 1981 թվականին։ Ֆիլմից և հեռուստատեսությունից բացի, Մարջ Չեմպիոնը Բրոդվեյում մի քանի անգամ հայտնվել է մի շարք հանրաճանաչ մյուզիքլներում։

2001 թվականին, 82 տարեկան հասակում, վերջին անգամ հայտնվել է Բրոդվեյի բեմում՝ «Խելագարություն» մյուզիքլում։ Իր դերասանական կարիերան ավարտելուց հետո Չեմպիոնը սկսել է պարել և պարուսույցներ դասավանդել Նյու Յորքում։ Նրա դերասանական նվաճումները նշանավորվել են Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղով։

Խորթ քույրը՝ դերասանուհի Լինա Բասքեթ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմի 1975 - «Լավագույն պարային կատարում» («Աստղային փոշու դահլիճի թագուհին»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. https://d23.com/walt-disney-legend/marge-champion/
  5. «Lina Basquette». IMDb. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջ Չեմպիոն» հոդվածին։