Մարիա Պետրովիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Պետրովիխ
Ծնվել էմարտի 13 (26), 1908 կամ մարտի 26, 1908(1908-03-26)[1]
ԾննդավայրNorskoe District, Yaroslavsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 1, 1979(1979-06-01)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող և բանաստեղծուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ժանրերպոեզիա
 Maria Petrovykh Վիքիպահեստում

Մարիա Սերգեևնա Պետրովիխ (ռուս.՝ Мари́я Серге́евна Петровы́х, մարտի 13 (26), 1908 կամ մարտի 26, 1908(1908-03-26)[1], Norskoe District, Yaroslavsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 1, 1979(1979-06-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր․ գործիչ (1970

Ավարտել է Մոսկվայի համալսարանի գրականության ֆակուլտետը (1930 թ., էքստեռն)։ 1935 թվականից հիմնականում զբաղվել է թարգմանությամբ (Ս․ Ներիս, Պ․ Մարկիշ, Ռ․ Թագոր, Թ․ Տիլվիտիս և ուրիշներ)։ Պոտրովիխի ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ է գրավել հայ պոեզիայի թարգմանությունը, որին նա նվիրել է ավելի քան 40 տարի (Հ. Հովհաննիսյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Նաիրի Զարյան, Գեղամ Սարյան, Համո Սահյան, Մարո Մարգարյան, Գևորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան, Հ․ Կ․ Հովհաննիսյան)։ Պետրովիխը նաև խմբագրել է Ավետիք Իսահակյանի, Գեղամ Սարյանի և հայ ուրիշ բանաստեղծների ռուս, ժողովածուները։ Մասնակցել է Հովհաննես Թումանյանի միհատորյակի, «Հայկական դասական քնարերգություն», Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» և այլ գրքերի կազմմանն ու հրատարակմանը։ Պետրովիխը բանաստեղծություններ է նվիրել Հայաստանին («Աշխարհում միայն մեկ Հայաստան», «Եվ գաղտնիքները Սևանա կղզու»)։ Պետրովիխի բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն։ Եղիշե Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պետրովիխ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։