Մասրենի Բուասսեյի
Մասրենի բուասսեյի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Վարդայիններ (Rosoideae) |
Ցեղ | Վարդենի (Rosa) |
Տեսակ | Մասրենի բուասսեյի (R. boissieri) |
Միջազգային անվանում | |
Rosa boissieri |
Մասրենի Բուասսեյի (լատին․՝ Rosa boissieri), վարդազգիների ընտանիքի մասրենի ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավականին բարձր, տերևաթափ թուփ է, 1,5-2 մ բարձրությամբ, այս ու այն կողմ տարածված մերկ, շագանակագույն ճյուղերով։ Փշերը թեթևակի ծռված են, բարակ, մանր, հորիզոնական թեքված, հիմքում սեղմված, բավականին առատ։ Տերևիկները 5-7 հատ են, հաստավուն, վերևի կողմից մահուդանման աղվամազապատ, ներքևից թավշաաղվամազապատ, գեղձիկներից զուրկ, լայն ձվաձև, էլիպսաձև, կարճ սրածայր, հասարակ, երբեմն կրկնակի ատամնաեզր։ Ծաղիկները միայնակ են, կարճ, մերկ կամ գեղձիկապատ ծաղկակոթուններով։ Հիպանթիումը մերկ է և հարթ։ Բաժակաթերթիկները ամբողջական են կամ թեթևակի փետրաձև։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Թուրքիայում, Փոքր Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի շրջաններում, Սևանի ավազանում, Գառնի-Գեղարդում, ստորինից մինչև միջին լեռնային գոտում, թփուտներում, անտառների եզրերին։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժեքավոր և դիմացկուն պատվաստակալ է համարվում[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 402։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի Բուասսեյի» հոդվածին։ |
|