Մասնակից:Pogikyan/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդերի Ֆրանկֆուրտի Եվրոպական Վիադրինա Համալսարան (գերմ.՝ Europa-Universität Viadrina Frankfurt (Oder)), համալսարան է տեղակայված Օդերի Ֆրանկֆուրտում, Գերմանիա։ Այն հայտնի է նաև որպես Օդերի Ֆրանկֆուրտի համալսարան։ Քաղաքը գտնվում է Օդեր գետի ափին, որը հանդիսանում է Գերմանիայի և Լեհաստանի սահմանը։ Վիադրինան Գերմանիայի ամենափոքր համալսարաններից մեկն է, 160 հոգանոց դասախոսական կազմով, որտեղ սովորում են մոտ 5,200 ուսանող, որոնցից մոտ 1,000-ը Լեհաստանից են: Միայն Էրֆուրտի և Բրեմենի Յակոբսի համալսարաններն են զիջում Վիադրինային ուսանողների քանակով.

Վիադրինա բառն եկել է Վիադրուս բառից (Օդեր գետի ենթադրյալ Աստծո անունը), որը լատիներենում նշանակում է Պատկանում է Օդեր գետին: Իրականում գետի անտիկ անվանումը փաստաթղթավորված չէ,այն հիշատակվում է Oddera 991 Dagome iudex-ում՝ հղում անելով Լեհաստանի արքայազն Միեշկո I-ի թագավորությանը:Լատինական անվանումը հավանաբար ․․․ է Ֆրանկֆուրտի գիտնական Յոդոկուս Վիլլիխի կողմից (մոտ 1486–1552) և հայտնվել է Սեբաստիան Մյունսթերի «Կոսմոգրաֆիա»-ում 1544 թվականին։Ֆրանկֆուրտ քաղաքը լատիներեն հայտնի էր Francofortum ad Viadrum անվանումով։

Ալմա Մատեր Վիադրինա (1506–1811)[խմբագրել | խմբագրել կոդը]

կուրֆյուրստ Յոահիմ I Նեստոր, portrait by Lucas Cranach the Elder

Ալմա Մատեր Վիադրինան հիմնադրվել է 1506 թվականի ապրիլի 26-ին՝ կուրֆյուրստ Յոահիմ I Նեստորի կողմից , Հռոմի պապ Հուլիոս II-ի թույլտվությամբ, որպես Բրանդենբուրգի Մարգրավիայի առաջին գլխավոր համալսարան։ Հիմնաքարը դրվել է 1498 թվականին ավերված սինագոգի տեղում. նույն թվականին Հռոմի՝ Ալեքսանդր VI պապի կողմից տրվել է հիմնադրամի կանոնադրությունը: Նշանակավոր աստվածաբան Կոնրադ Վիմբինան (մոտ 1465–1531) դարձավ համալսարանի պռորեկտո-հիմնադիր։ Հիմնական շենքի (Collegienhaus) շինարարությունն ավարտվել է 1507 թվականին։

Համալսարանը բաժանված էր չորս ֆակուլտետների՝ իրավագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն և բժշկություն: Առաջին տարվա ընթացքում ավելի քան 900 ուսանողներ ընդունվեցին Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից, Նորվեգիայից և Դանիայից: «Վիադրինան» գերազանց համբավ էր վայելում Բրանդենբուրգում և հարակից շրջաններում, և նրա շրջանավարտները բարձր պաշտոններ ձեռք բերում քաղաքականության, իրավագիտության ոլորտներում և եկեղեցում:

Նրա ամենավաղ կանցլերներից մեկը՝ եպիսկոպոս Գեորգ ֆոն Բլումենտալը (1490–1550) բողոքական ռեֆորմացիայի կատաղի հակառակորդն էր և ամեն ինչ արեց լյութերականներին, ինչպիսին Յոդոկուս Վիլիխն էր, վտարելու համար (2018 թվականին նրա եղբոր անմիջական հետնորդը՝ Յուլիա ֆոն Բլումենտալը, նշանակվել է վերահիմնադրված Վիադրինայի նախագահ) ։1518 թվականին Յոհան Տետցելը (1465–1519) ստացել է իր դոկտորի կոչումը Ֆրանկֆուրտում։ Այնուամենայնիվ, համալսարանը, ինչպես իր պրուսացի գործընկերը՝ 1544 թվականին հիմնադրված Քյոնիգսբերգի համալսարանը, դիմեց լյութերական ուղղափառությանը:

Ուսանողների շրջանում հայտնի պրոֆեսոր Էրդման Կոպեռնիկոսը 1573 թվականին դարձավ համալսարանի ռեկտոր, սակայն մահացավ նույն թվականին։

Այն բանից հետո, երբ իշխող Հոհենցոլերների տունը ընդունեց կալվինիզմը, «Մեծ կուրֆյուրստ» Ֆրեդերիկ Ուիլյամը և նրա նահանգապետ Նասաու-Զիգենի արքայազն Ջոն Մորիսը 1655 թվականին հիմնեցին Դյուիսբուրգի համալսարանը, բարեփոխված քոլեջ Քլիվս դքսությունում:

Old Collegienhaus (1911)

Ֆրեդերիկ Ուիլյամը նաև բացեց Ֆրանկֆուրտի համալսարանը հրեա ուսանողների համար՝ չնայած դասախոսական կազմի կատաղի դիմադրությանը: Մինչ Երեսնամյա պատերազմի վնասները դեռ պետք է վերանորոգվեին, նա համալսարանի տարածքին կից ստեղծեց բուսաբանական այգի :

1684 թվականին բժիշկ Բերնհարդուս Ալբինուսի (1653–1721) հրամանով կառուցվեց անատոմիական թատրոնը, իսկ մբողջական վերանորոգումը կատարվեց 1693/94 թթ.։

1736 թվականին նշանավոր իրավաբան Յոհան Յակոբ Մոզերը նշանակվեց համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ղեկավար, բայց երեք տարի անց ստիպված եղավ հեռանալ իր լիբերալ գաղափարների պատճառով, որոնք դուր չէին գալիս Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ Ուիլյամ I-ին:

Նապոլեոնյան պատերազմների ընթացքում պրուսական ռեֆորմների ժամանակ ,Ֆրանկֆուրտի համալսարանը 1811 թվականին տեղափոխվեց Բրեսլաու (ներկայիս Վրոցլավ, Լեհաստան): Այն միավորվեց Բրեսլաուի համալսարանին՝ Լեոպոլդինային, որը հիմնադրվել էր 1702 թվականին Հաբսբուրգների կայսր Լեոպոլդ I-ի կողմից, Բեռլինի նորաստեղծ համալսարանի հետ մրցակցությանը դիմանալու համար։ Միավորումը ներառում էր գրադարանի համապարփակ ֆոնդերի փոխանցումը, իր՝ ավելի քան 28,000 հատորներով․ իր մեծությամբ երկրորդը Պրուսիայում Քյոնիգսբերգի պետական և համալսարանական գրադարանի հավաքածուից հետո : Սակայն Վիադրինայի դասախոսներից ոմանք, այնուամենայնիվ, ընդունեցին պաշտոններ Բեռլինի համալսարանում:

Համալսարանի հին շենքը հանձնվեց Ֆրանկֆուրտին և վերածվեց դպրոցի։ Այն բազմաթիվ վնասվածքներ ստացավ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, և առաջին անգամ օգտագործվել է որպես նախկին արևելյան տարածքների փախստականների կացարան: Այնուհետև շենքը դատարկ մնաց մինչև 1960-ականների սկզբին դրա քանդելը։ Մեր օրերում որպես հուշարձան պահպանվել է միայն գլխավոր մուտքի կամարը։

Պատմական Վիադրինայի հայտնի ուսանողների թվում էին փիլիսոփա Ուլրիխ ֆոն Հութթենը (1488–1523),աստվածաբան և քաղաքական առաջնորդ Թոմաս Մյունցերը (մոտ 1489–1525), երաժիշտ Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը (1714–1788), բժիշկներ Մարկուս Էլիեզերը (1723–1799), Յոհան Գոտլիբ Վալտերը (1734–1818), Վիլհելմը (1767–1836) և Ալեքսանդր ֆոն Հումբոլդտը (1769–1859), ինչպես նաև բանաստեղծ Հայնրիխ ֆոն Կլայստը (1777–1811): Համալսարանի նշանավոր պրոռեկտորներից էր 1608 թվականին նշանակված Օելս-Բերնշտադտի դուքս Հենրի Վենցսլաուսը (1592–1639)։

Նոր Վիադրինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Red-tiled Viadrina main building, ex regional Government House, seen from Oderturm 2012
The front portal of the main building of the Viadrina
The Countess Dönhoff Building houses lecture rooms and the dining hall
Պատկեր:EUVMainBuildingOderturm.jpg
The south side of the main building (built 1898–1906), showing the Oderturm in the background
The Audimax building, known colloquially as the Flachbau ("flat building"), is a modernized GDR-era building that houses the university auditorium

1991 թվականին համալսարանը վերահաստատվել է որպես Վիադրինա Եվրոպական համալսարան։ Ներկայումս այն ունի երեք ֆակուլտետ՝ տնտեսագիտություն և բիզնես ուսումնասիրություններ; իրավագիտություն և մշակութային ուսումնասիրություններ:Կրթական ծրագրի հիմնական նպատակն է ներգրավել ուսանողներին ողջ Եվրոպայից՝ բազմազգ ուսանողական միություն ստեղծելու համար: Ներկայումս ուսանողների մոտ 40 տոկոսը օտարերկրացիներ են (հիմնականում լեհեր), ինչը ավելի շատ է, քան գերմանական այլ համալսարաններում:

Վիադրինայի եվրոպական համալսարանը սերտ համագործակցություն է պահպանում Լեհաստանի՝ Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարանի հետ: Երկու համալսարանները համատեղ ղեկավարում են Կոլլեգիում Պոլոնիկումով, որը գտնվում է Օդեր գետի լեհական կողմում գտնվող Վիադրինայի անմիջապես դիմաց:

Վիադրինայի համալսարանի հետազոտական հաստատություններից նշանավոր է Ֆրանկֆուրտի տրանսֆորմացիոն հետազոտությունների ինստիտուտը (FIT): Ինստիտուտը էական ներդրում է կատարում անցումային շրջանում գտնվող տնտեսությունների վերաբերյալ հետազոտություններում:

Համալսարանի նախկին նախագահ, պրոֆեսոր Գեզինե Շվանը առաջադրվել է Գերմանիայի նախագահի պաշտոնի համար և՛ 2004, և՛ 2009 թվականներին՝ երկու անգամ նվազագույն տարբերությամբ պարտվելով Հորսթ Քյոլերին: Նախկին դիվանագետ Գյունտեր Պլյուգերը համալսարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Պլյուգերին հաջորդեց սլավոնագետ Ալեքսանդր Վոլը։

Ուսումնական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիադրինայի եվրոպական համալսարանը ներկայումս առաջարկում է անգլերեն լեզվով հետևյալ ուսումնական ծրագրերը.

  • Միջազգային բիզնեսի կառավարման բակալավր
  • Մշակութաբանության բակալավր
  • Միջազգային բիզնեսի կառավարման մագիստրոս
  • Բիզնես ինֆորմատիկայի մագիստրոս Վիրտուալ գլոբալ համալսարանի հետ համագործակցությամբ
  • Բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA)
  • Տեղեկատվության և գործառնությունների կառավարման մագիստրոս
  • Իրավագիտության մագիստրոս՝ միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի գծով (LL.M.)
  • Եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոս (MES)
  • Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի մշակույթի և պատմության մագիստրոս
  • Եվրոպական մշակութային ժառանգության մագիստրոս (MEK)

Նշանավոր դասախոսներ և շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

See also[խմբագրել | խմբագրել կոդը]

References[խմբագրել | խմբագրել կոդը]


External links[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Universities in Germany