Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 71
Մարզ | |||||
---|---|---|---|---|---|
Չակո | |||||
իսպ.՝ Chaco | |||||
| |||||
Երկիր | Արգենտինա | ||||
Մակերես | 99 633 կմ² | ||||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն | 1 055 259 մարդ (2010) | ||||
|
Չակո (իսպ.՝ Chaco), մարզ, որը գտնվում է Արգենտինայի հյուսիսում, Պարագվայի սահմանի շուրջ: Մարզի վարչական կենտրոնը Ռեսիստենսիա քաղաքն է, որը գտնվում է Կորիենտաս քաղաքի դիմաց՝ Պարանա գետի վրա: Մարզի երկրորդ քաղաքը՝ Սաենս Փենյան է:
Արևմուտքում մարզը սահմնակացում է Սալտայի և Սանտիագո դել Էստերոյի, հյուսիսում և արևելքում՝ Ֆորմոսի, հարավ-արևելքում՝ Կորիենտասի և Պարագվայի Հանրապետության, իսկ հարավում՝ Սանտա Ֆեի հետ: 1950-1955 թվականները Չակոն կոչվել է Պրեսիդենտե Պերոն:
Աշխարհագրական դիրք և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզը գտնվում է Գրան Չակո հովտում, հայտնի նաև Կանաչ Դժոխք անունով՝ իր ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով: Հաճախակի երաշտը ստեղծել է անապատին բնորոշ պայմաններ: Այնուամենայնիվ, տեղատարափ անձրևները և պարբերական ջրհեղեղները ստեղծում են ջունգլիի տարածքներ:
Մարզի գետերը համարվում են կամ Պարագվայի, կամ Պարանայի վտակներ, և հոսում են արևմուտքից արևելք: Դրանցից առավել գլխավորներն են Բերմեհոն, Ռիո դե Օրոն, Գուայկուրու Գրանդեն, Գուայկուրու Չիկոն, Սալադոն, Նեգրոն, Պալոմետան և Տապենագան:
Մարզը բնակեցված է վայրի էկզոտիկ կենդանիներով, ներառելով՝ մորմեր, կապիկներ, վայրի վարազներ, յագուարներ, հսկայական զրահամորթեր, անակոնդաներ, և ուրիշ այլ թունավոր օձեր:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չակո՝ Կեչուա լեզվով նշանակում է որս, որը եղել է Ամերիկայի՝ նախաիսպանական գաղութացման սննդի հայթայթման աղբյուրը: Տեղական ցեղերից մի քանիսը (գուարանի, տոբա, վիչի և այլն) պահպանվել են մարզում և ներկայացնում են մշակութային կարևոր խմբակեցություններ, ինչպես Չակո, այնպես էլ՝ Ֆորմոս մարզերում:
Մարզի առաջին քաղաքը եղել է Կոնսեպսիոն դե Բուենա Էսպերանսան, որը գոյատևել է 1585-1632 թվականներին: Իր գոյության ընքացքում այն համարվել էր մարզի նշանավոր քաղաքներից մեկը, սակայն բնիկ հնդկացիները գրոհել են քաղաքը այն ժամանակ, երբ տեղացիները չէին լքել այն: Ներկայիս Ռեսիստենսիա քաղաքում 17-րդ դարում ստեղծվել է Սան Ֆերնանդո դել Ռիո Նեգրո Հիսուսի միաբանությունների առաքելությունը, սակայն այն լքվել է 15 տարի հետո:
19-րդ դարի վերջում Գրան Չակո մարզում տեղի են ունեցել Արգենտինայի և Պարագվայի միջև բազմաթիվ բախումներ, որոնք հայտնի են Պարագվայի պատերազմ անունով. Սան Ֆերնանդոն վերականգնվել է, այս անգամ որպես զինվորական պահակետ, և 1876 թվականին վերանվանվել է Ռեսիստենսիա: 1872 թվականին ստեղծվել է Տերիտորիո Նասիոնալ դել Գրան Չակո տարածքը, որը ներառել է ներկայիս Ֆորմոս մարզը և Պարագվային պատկանող հողեր:
1951 թվականին տարածքը դարձել է մարզ՝ իր անունը Էվա Պերոն մարզի վերափոխելով. մարզին վերադարձրել են իր պատմական անունը 1955 թվականին, երբ բանակը կործանել է Հուանա Դոմինգո Պերոն կառավարությունը:
19-րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբը մարզ են տեղափոխվել տարբեր ազգերի էմիգրանտներ. նրանց կազմում՝ Ռուսաստանից, Գերմանիայից և Կանադայից մենոնիտներ։ Նրանք, ի տարբերություն ուրիշ էմիգրանտների, կարողացան դժվար աշխարհագրական դիրքով Չակոն դարձնել արդյունավետ գյուղատնտեսական մարզ՝ հայտնի կաթնային և մսային արդյունաբերություններով։
Ճանապարհների բացակայությունը, և արդյունքում, երկաթուղային ճանապարհների մեծ կախվածությունը մեծ վնաս են բերել Չակոյին 1990-ականների սկզբնին սեփականաշնորհումից և ազգային երկաթուղային գծի փակումից հետո: 1997 թվականին մարզը ներդրվել է ՍԵՖԵՉԱ-յում՝ այդ ժամանակվա միակ պետական մերձքաղաքային երկաթուղային գիծը Արգենտինայում։ Մեր օրերում ՍԵՖԵՉԱ-ն տարեկան տեղափոխում է միլիոնավոր ուղևորների, ինչով էլ նպաստում է էլեկտրական վերականգնմանը 2002 թվականի ճգնաժամից հետո[1]։
Քաղաքական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզը բաժանվում է 25 վարչությունների (իսպ.՝ departamentos):
Չակո մարզի վարչությունները | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Անվանում | Օրիգինալ наименование |
Բնակչություն, հազ. մարդ (2001 г.) |
Բնակչություն, հազ. մարդ (2010 г.) |
Տարածք, կմ² |
Խտություն, մարդ/կմ² |
Վարչական կենտրոն | ||||
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չակոյի տնտեսությունը համեմատաբար թույլ է, չնայած արդեն վերականգնվել է 2002 թվականի ճգնաժամից հետո։ Տնտեսությունն ԱՄՆ-ում 2006 թվականին գնահատվել է 4,4 միլիարդ կամ 4,470 դոլար մեկ շնչի հաշվով[2]։ Չակոյի տնտեսությունը զանազան է, բայց նրա գյուղատնտեսական ոլորտը վերջին տասնամյակի ընթացքում տառապում է պարբերական երաշտներից։
Գյուղատնտեսությունում նկատվել է արտադրության ծավալի մինչև 17% աճ, ներառելու՝ սոյայի, սորգոյի և եգիպտացորենի մշակություններ։ Շաքարեղեգը, բրինձը և ծխախոտը մշակվում են հարավում։ Խոշոր եղջերավոր անասունը տարբեր արգենտինական կովերի և զեբուների հիբրիդ է, որն առավել լավ հարմարված են բարձր ջերմաստիճանին, խոտի պակասին և հանկարծակի ջրհեղեղներին:
Արդյունաբերությունը ներառում է տնտեսության ընդամենը մի փոքր մասնաբաժին (մոտ 10%) և իր մեջ ներառում է տեքստիլ (տեղական բամբակի արտադրություն), նավթավերամշակում և ածխարդյունաբերություն, ինչպես նաև շաքարի, սպիրտի և թղթի արդյունաբերություն (բոլոր արտադրությունները շաքարեղեգից են):
Չակոյում գտնվում է Չակոյի Ազգային այգին, բայց զբոսաշրջությունը լավ զարգացած չի համարվում մարզում:
Տրանսպորտ
Ավտոմայրուղիներն են № 11, 16, 89: Ռեսիստենսիայում կա օդանավակայան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website (իսպ.)