Ուղտասարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մորմից)
Ուղտասարդեր
Ուղտասարդեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Սարդակերպեր
Կարգ Ուղտասարդեր
Լատիներեն անվանում
Solifugae


Ուղտասարդեր (լատին․՝ Solifugae), կամ՝ սոլպուգներ, երբեմն սխալմամբ՝ մորմ, սարդակերպերի դասի անողնաշարավոր կենդանիների կարգ։

Մարմնի երկարությունը 1-18 սմ է, բաժանված է գլխակրծքի և հատվածավոր փորիկի, որը կազմված է առջևի լայն և ետին երկար, հաճախ «պոչ» կոչվող մասերից։ Ոտքերը 5 զույգ են։ Խելիցերները՝ ամենաուժեղն են սարդակերպերի դասում։ Շնչառության օրգանները թոքային պարկերն են, որոնք բացվում են փորիկի 3-6-րդ հատվածներում։ Գիշերային կենդանիներ են, ցերեկը թաքնվում են քարերի տակ, ճեղքերում։ Սնվում են միջատներով, սարդերով, բազմոտանիներով, մանր ողնաշարավորներով։ Տարածված են արևադարձերում, մերձարևադարձերում, անապատներում, ինչպես նաև՝ արևադարձային խոնավ անտառներում։ Ուղտասարդերը թունավոր չեն, սակայն կծելով կարող են վարակ փոխանցել։ Կծածի շրջակայքը բավական ուռչում է և շատ ցավոտ է։ Լայն տարածում ունի Հայաստանի ցածրադիր գոտիներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի մարզում, Արցախի և Սյունիքի չորային հատվածներում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղտասարդեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղտասարդեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 322