Մասնակից:LianaMkrtchyan2004/Միխայիլ Վոդյանոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LianaMkrtchyan2004/Միխայիլ Վոդյանոյ

Միխայիլ Վոդյանոյ (ռուս.՝ Михаи́л Григо́рьевич Водяно́й, ), օպերետի խորհրդային արտիստ, կինոդերասան և թատրոնի ռեժիսոր, երգիչ, ելույթավար: ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած օդեսական հայտնի լեգենդներից մեկին, Վոդյանոյը բնիկ օդեսացի չէր: Ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 23-ին, Խարկովում: Հրեա ընտանիքի երկրորդ երեխան է[2][3][4]: Մեկ այլ օդեսական լեգենդի համաձայն, նրա իրական ազգանունը Վասերման էր[5], միևնույն ժամանակ` նրա ծնողների և ավագ եղբոր ազգանունը նույնպես Վոդյանոյ էր: Հայրը մատակարարման տնօրեն Գրիգորի Վոդյանոյն էր, մայրը` Աննա Լվովնա Վոդյանայան, տնային տնտեսուհի էր[6]: 1938 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կիսլովոդսկ, որտեղ Միխայիլը սովորում է դպրոցում և խաղում ինքնագործ խմբում: 1941 թվականին նա ընդունվում է Լենինգրադի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի միանգամից երկրորդ կուրս, որտեղ սովորել է մինչև 1943 թվականը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ համասարանը տարհանվել է Տոմսկ: Ավագ եղբայրը` Ռոբերտը, 1943 թվականի նոյեմբերի 25-ին մահացել է հոսպիտալում, ծանր վերքերից[7]: 1943-1945 թվականներին Միխայիլը Պյատիգորսկի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան էր: 1946 թվականից եղել է Լվովի ֆիլհարմոնի էստրադային դերասան: 1947-1953 թվականներին եղել է Լվովի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան: 1953 թվականին թատրոնի հետ տեղափոխվել է Օդեսա, որտեղ թատրոնը դառնում է Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոն: 1953 թվականից եղել է Օդեսաի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան[8], իսկ 1979 թվականին եղել է գեղարվեստական ղեկավար, միաժամանակ 1983 թվականին` թատրոնի տնօրեն: 1972 թվականից եղել է Ուկրաինայի թատերական միության Օդեսայի տեղական վարչության նախագահ: 1976 թվականին դարձել է օպերետի առաջին արտիստը, ով ստացել է ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ կոչումը: 1947 թվականից եղել է ԽՄ կոմունիստական կուսակցության անդամ[9]: Օդեսայում Միխայիլ Վոդյանոյի հեղինակության և եռանդի շնորհիվ կառուցվել է ժամանակակից թատրոնի շենք, որտեղ և տեղափոխվել է օպերետան: Դերասանի նախաձեռնությամբ քաղաքում հայտնվել է Լեոնիդ Ուտյոսովի անվան փողոց[10]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը (1952 թվականից)-Մարգարիտա Իվանովնա Դյոմինա (1922-1999), օպերետի դերասանուհի, Ուկրաինական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1974)։ Միասին ապրել են 35 տարի[4]։ Միասին առաջատար դերեր են կատարել ներկայացումներում, հանդես են եկել համերգային ծրագրերով։
  • Եղբայրը` Ռոբերտ Վոդյանոյը, ավարտել է մանկավարժական ինստիտուտը[11], Հայրենական պատերազմի մասնակից, Կարմիր աստղ շքանշանի շքանշանակիր[12]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 11-ին, 62 տարեկանում, սրտի կաթվածից։ Թաղված է Օդեսայում, երկրորդ քրիստոնեական գերեզմանատանը։ Նրա այրու` Մ. Դյոմինայի, մասնակցությամբ դերասանի պատվին կանգնեցրել են անսովոր հուշարձան[9]. [13]: Ըստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Օդեսայի երաժշտական կոմեդիայի պրիմա Լյուդմիլա Սատոսովայի հիշողությունների, «այդ կենսուրախ մարդու մահը իսկական ողբերգություն էր ամբողջ երկրի համար: Բոլորը լացում էին, փոքրից մեծ: Այրիացած Մարան դժվարությամբ էր դիմանում այդ կորստին, նա այլևս որևէ մեկը չուներ, նրանք Միշայի հետ երեխաներ չունեին»[14]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1957)
  • Ուկրաինական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1964)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր (24.11.1960)
  • «Պատվո նշան» շքանշան (1969)
  • Գեորգի Դիմիտրովի անվան հոբելյանական մեդալ (ԲԺՀ) (1972)

Դերեր ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյատիգորսկի երաժշտական կոմեդիայի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բորջիայի կապերը», Ս. Կրաուզե-կոմս ֆոն Պրինկվիլ
  • «Մարիոնի հարսանիքը»-Վ. Բրոմե
  • «Բայադերա»-Իմրե Կալման

Լվովի երաժշտական կոմեդիայի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազատ քամի», Իսահակ Դունևսկի - Միկի
  • «Տասնմեկ անհայտներ»
  • «Սորոչինյան ցուցահանդես», ըստ Նիկոլայ Գոգոլի-Պոպովիչ
  • «Ուրախ այրին», Ֆրանց Լեգար - Նեգոշ
  • «Երազողները», Կոնստանտին Լիստով - Ակնոցավորը
  • «Դերասանուհու սերը», Կ. Բենց - Դատապաշտպան
  • «Ֆելդմարշալի աղջիկը», Օսկար Ֆելցման - Պավել І

Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ սիրտն այստեղ է», Գ․ Գ․ Ցաբաձե - Ագաբո
  • «Հարյուր չարք և մեկ աղջիկ», Տիխոն Խրենիկով - Ագաֆոն
  • «Իմ հիասքանչ տիկին», Ֆրեդերիկ Լոու - Ալֆրեդ Դուլիտլ
  • «Չորսը Ժաննա փողոցից», Օսկար Սանդլեր - Անդրեյ
  • «Սիլվա» Իմրե Կալման - Բոնի
  • «Ում են ժպտում աստղերը», հեղ.` Բորիս Ալեքսանդրով, ըստ Ալեքսանդր Կոռնեյչուկի-Գալուշկո
  • «Հայրենի եզերքում», Վասիլի Սոլովյով - Գարկուշա
  • «Օրիորդ Նիտուշ» Ֆլորիմոն Էրվե - Ֆլորիդոր
  • «Իմ խելագար եղբայրը» - Հարոլդ/Ջորջ
  • «Ազատ քամի» Իսահակ Դունաևեսկի - Գեորգ Ստեն
  • «Սիրելիներին վարդակակաչներ նվիրեք» Օսկար Սանդլեր - Զաժիգալկին
  • «Ուշացած սերենադ» Վ․ Գ․ Իլյին - Կոստյա Գուսյատնիկով
  • «Լուսաբացին», Օսկար Սանդլեր - Միշկա Յապոնչիկ
  • «Երեք գրոշանոց օպերա» Բերտոլդ Բրեխտ և Կուրտ Վայլ - Մեկի-Նոժ
  • «Սպիտակ գիշեր» Տիխոն Խրեննիկով - Նիկոլայ II
  • «Հարսանիք Մալինովկայում», Բորիս Ալեքսանդրով - Պոպանդոպուլու
  • «Մարդը Լամանչից», Մ․ Լի - Սանչո Պանսա
  • «Քին» Ալեքսանդր Դյումա - Սողոմոն
  • «Չղջիկ», Յոհան Շտրաուս - Ֆալկ
  • «Ռուսական գաղտնիք», Վլադիմիր Դմիտրիևա - Թագավոր
  • «Սպիտակ ակացիա», Իսահակ Դունաևսկի - Յաշկա Բուկսիր
  • «Ջութակահարը տանիքի վրա», Ջերի Բոկ - Տեվյե (վերջին դերը)
  • «Հարսանեկան ճանապարհորդություն», Նիկիտա Բոգոսլովսկի
  • «Մարիցա» Իմրե Կալման - Զուպան
  • «Կրկեսի արքայադուստրը», Իմրե Կալմանա - Թոնի

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 - Սպիտակ ակացիա - Յաշկա «Բուքսիր»
  • 1960 - Ժառանգներ - Յուրա
  • 1965 - Նավախումբը գնում է դեպի արևմուտք-Միշկա Յապոնչիկ
  • 1967 - Հարսանիք Մալինովկայում
  • 1967 - Իմ խելագար եղբայրը - գլխավոր դեր
  • 1969 - Հաճելի անակնկալ (կարճամետրաժ) - գլխավոր դեր
  • 1971 - Քրեական հետախուզության տեսուչ - կեղծ դրամահատող Սոսին
  • 1973 - Քրեական հետախուզության առօրյան - Սոսին
  • 1975 - 11 հույս - Սան Սանիչ
  • 1976 - 12 աթոռներ - Պերսիցկի
  • 1979 - Չափազանց վտանգավորները... - Արնոլդ
  • 1981 - Վտանգավոր տարիք - Լիլիի հայրը
  • 1983 - Ազատ քամի - Գեորգ Ստեն

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - Ազատ քամի
  • 1967 - Հարսանիք Մալինովկայում

Մասնակցությունը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 - Ես վերադարձնում եմ Ձեր դիմանկարը

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոնը կրում է դերասանի անունը:
  • 2015 թվականի նոյեմբերի 20-ին Խարկովի քաղաքային խորհրդի նստաշրջանի ժամանակ վերանվանվել են քաղաքի բազմաթիվ փողոցներ և այլ օբյեկտներ, այդ թվում` քաղաքի փողոցներից Շչերբակովի անունը կրող փողոցը վերանվանվել է ի պատիվ Միխայիլ Վոդյանոյի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սովետական մեծ հանրագիտարան
  2. Михаил Водяной
  3. Интервью с племянницей артиста Людмилой Робертовной Водяной
  4. 4,0 4,1 Вавилова Е. Охота на короля Արխիվացված է Դեկտեմբեր 28, 2007 Wayback Machine-ի միջոցով: // 2000. — 27.12.2007. — № 51 (395) 21.(չաշխատող հղում)
  5. Александр Левит «У Михаила Водяного была заветная мечта сыграть еще три роли: Чаплина, Бендера и Тевье-молочника»
  6. Александр Левит «А вы, гражданин водяной, арестованы!»
  7. Память народа
  8. Некоторые сведения взяты из автобиографии Михаила Водяного, написанной 25 июня 1979 года. Форзац книги Грабовский А. Л. Михаил Водяной. Очерк жизни и творчества. — Одесса: ТЭС, 2009. — 72 с. — ISBN 978-966-8145-93-3.
  9. 9,0 9,1 Михаил Григорьевич Водяной // Peoples.ru.
  10. Максименко В. «Ах оперетта, оперетта…» К 50-летию Одесского театра музыкальной комедии им. Михаила Водяного // Одесса. — 1997. — № 3.
  11. Запись в Музее Холокоста «Яд-Вашем» (Иерусалим)
  12. Память народа: Роберт Григорьевич Водяной
  13. Могилы знаменитостей. Водяной Михаил Григорьевич (1924—1987).
  14. Народная артистка Украины Людмила САТОСОВА: «Меня хотели убрать, и кто-то стрелял в окно моей квартиры. Пуля задела ухо сына, игравшего на фортепиано» // Бульвар Гордона. — 30.12.2008. — № 52 (192).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

// Киевский вестник. — 26.01.2010.
  • Эрлихман З. Михаил Вассерман, он же Народный артист СССР Михаил Водяной, он же Попандопуло, он же Мишка Япончик, он же Тевье-молочник, он же Яшка Буксир и т. д.
  • Щурова Татьяна. (2015-12-23). «Михаил Водяной». Odessa1.com. Վերցված է 2016-08-21-ին.

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]