Մասնակից:Ֆավորիտ/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆավորիտ/Ավազարկղ 2

Սուսաննա (Սյուզաննա) Կլատեն (գերմ.՝ Susanne Klatten, ), գերմանացի ձեռնարկատեր, «BMW»-ի՝ ընտանեկան բիզնեսի ժառանգորդն ու համասեփականատերը։ 2019 թվականի տվյալներով նրա կարողությունը հասել է 19,2 միլիարդ դոլարի, որը Սուսաննա Կլատենին դարձրել է Գերմանիայի ամենահարուստ կինը, իսկ աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուսաննա Կլատենը ծնվել է 1962 թվականին Գերմանիայի Բադ Հոմբուրգ քաղաքում՝ արդյունաբերողներ Հերբերթ և Յոհան Քվինդտների (գերմ.՝ Quandt) ընտանիքում: Նրա նախապապ Էմիլ Կվանդտն ունեցել է տեքստիլ գործարան։ Սուսաննա Կլատենի պապը՝ Գյունտեր Կվանդտը, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական բանակին ապահովել է համազգեստով։ 1933 թվականին միացել է «Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությանը»: Գյունթերի ձեռնարկությունների թիվն ավելացել է։ Նա ստացել է զգալի պաշտպանական պատվերներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ և ընթացքում Քվանդտի գործարանները մատակարարել են զինամթերք, հրաձգային զենք, հրետանի, մարտկոցներ և այլն: Նրա որոշ գործարաններում օգտագործվել է համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների աշխատանքը։ Ամուսնացած էր երկրորդ անգամ՝ Մագդա Գեբելսի հետ (այն ժամանակ նա կրում էր Ֆրիդլենդեր ազգանունը): Նրանք որդի են ունեցել՝ Հարալդ Քվանդտին[2][3][4]:

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես ֆինանսավորման ոլորտում աստիճան ստանալուց հետո՝ 1981-1983 թվականներին, աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտի «Young & Rubicam» գովազդային գործակալությունում[5]։ Այս աշխատանքից հետո Սյուզաննա Կլատենը Բուքինգհեմյան համալսարանում մարքեթինգի և կառավարման դասընթաց է անցել և ստացել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Լոզանի կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի բիզնես-դպրոցում, որտեղ մասնագիտացել է գովազդի ոլորտում: Շարունակել է աշխատել Լոնդոնի Դրեզդներ բանկում, «ՄակՔինզիի» և «Bankhaus Reuschel & Co.» բանկերում։ Իրականացրել է գաղտնի աշխատանք Սյուզաննա Կանտի անվան տակ՝ բիզնես գործընթացների ավելի հստակ և խորը ըմբռնման համար[6]:

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

«BMW»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր՝ Հերբերտ Քվանդի մահից հետո Սյուզաննա Կլատենը ժառանգել է համաշխարհային ավտոարդյունաբերության առաջատար «BMW» գերմանական արտադրողի բաժնետոմսերի մի մասը, դարձել հաջողակ արդյունաբերող և գործարար (մի մասն անցել է եղբորը՝ Շտեֆան Կվանդտին): Սյուզաննա Կլատենը ստացել է BMW-ի բաժնետոմսերի 12,5%-ը[1]։ Նա 1997 թվականին հայտնվել է «BMW»-ի դիտորդական խորհրդում Շտեֆանի հետ միասին։

Altana AG[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր ակտիվներում նաև այլ բիզնեսներ են եղել։ Սյուզաննա Կլատենը ստացել է դեղագործական և քիմիական արդյունաբերության ոլորտի «Altana AG» ընկերության բաժնետոմսերի 50,1%-ը[1]։ Այն ներառված է «Altana AG» դիտորդական խորհրդում և օգնել է այն վերածել համաշխարհային դասի ընկերության, որը գերմանական «DAX» ցանկում հայտնվել է առաջատար ընկերությունների թոփ-30-ում։ 2006 թվականին «Altana AG»-ն իր դեղագործական ակտիվները վաճառել է «Nycomed» ընկերությանը 4,5 միլիարդ եվրոյով՝ կենտրոնանալով մասնագիտացված քիմիական բիզնեսի վրա։ 4,5 միլիարդ եվրոն բաշխվել է բաժնետերերին որպես դիվիդենտ։ «Altana AG»-ն պահպանել է իր ցուցակը ֆոնդային բորսայում, Կլատենը մնացել է նրա մեծամասնական բաժնետերը: 2009 թվականին նա գնել է «Altana AG»-ի գրեթե բոլոր բաժնետոմսերը։

Այլ ակտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական քիմիական ընկերությունը, որը մասնագիտացած է ածխաջրածինների վերամշակման վրա (Գրաֆիտի արտադրություն), 2009 թվականի մարտի 16-ին «SGL Carbonruen»-ը հայտարարել է, որ Սյուզաննա Կլատենը «SGL»-ում բաժնետոմսերի իր մասնաբաժինն ավելացրել է 8%-ից մինչև գրեթե 25%[1]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Յոահիմ Ֆրիդրիխսի «Քվանդտների լռությունը» (անգլ.՝ The Silence of the Quandts) վավերագրական ֆիլմը, որը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերին գերմանական «ARD» ընկերության կողմից, ուսումնասիրել է Քվանդտների ընտանեկան ձեռնարկության դերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[7][8]: Ընտանիքի նացիստական անցյալն այդքան էլ հայտնի չէր, բայց վավերագրական ֆիլմը լայն լսարանին ցույց է տվել, որ Քվանդտների արդյունաբերական արտադրություններում լայնորեն օգտագործվել է ռազմագերիների և օստարբայտերների ստրկական աշխատանքը: Ցուցադրությունից հինգ օր անց ընտանիքի չորս անդամները Քվանդտ ընտանիքի անունից հայտարարեցին հետազոտական նախագիծը ֆինանսավորելու մտադրության մասին, որի շրջանակներում պատմաբանները պետք է մանրամասն ուսումնասիրեին Ադոլֆ Հիտլերի օրոք ընտանիքի գործունեությունը[9][10]: 2011 թվականին հրատարակված 1200 էջանոց անկախ հետազոտությունը, որը կազմել է բոննցի պատմաբան Յոահիմ Շոլտիսեկը, եկել է հետևյալ եզրակացության.

Քվանդտներն անխզելիորեն կապված էին նացիստների հանցագործությունների հետ։

[9]։ Լրագրողական հետաքննությունից հետո Քվանդտների արտադրությունների վայրերում որևէ փոխհատուցում, ներողություն կամ հուշ չի եղել[8]։ «BMW»-ն, ըստ հետաքննության, որևէ առնչություն չի ունեցել Քվանդտների հետ[9]։

Ծանցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Susanne Klatten». forbes.com.
  2. «Die Quandts». welt.de.
  3. By OLLIE GILLMAN (9 October 2014). «Joseph Goebbels' wife's descendants are Germany's richest family: Relatives of Nazi propagandist's stepson are worth £24.5 billion». dailymail.co.uk.
  4. Roger Manvell, Heinrich Fraenkel. «Doctor Goebbels: His Life and Death».
  5. Die Quandts by Rüdiger Jungbluth, p. 356, published by Campus.de 3-593-36940-0
  6. «The gigolo, the german heiress and a £6m revenge for her Nazi legacy». The Independent. 23 October 2011. Վերցված է 11 November 2015-ին.
  7. The Silence of the Quandts (English subtitles, German narration) ՅուԹյուբում
  8. 8,0 8,1 Emma Bode and Brigitte Fehlau (November 29, 2008). «The Silence of the Quandts: The history of a wealthy German family. A documentary film by Eric Friedler and Barbara Siebert». World Socialist Web Site. Վերցված է November 15, 2014-ին.
  9. 9,0 9,1 9,2 Paterson, Tony (29 September 2011). «BMW dynasty breaks silence on its Nazi past». The Independent. Վերցված է November 15, 2014-ին.
  10. Bonstein, Julia (December 10, 2007), «Breaking the Silence: BMW's Quandt Family to Investigate Wealth Amassed in Third Reich», Der Spiegel

Արտաքին հղոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]