Մասնակից:Սոֆյա Սահակյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հե՛յ. Ափսոս էջեր…»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Հրատարակվել է1896 թվական
ՎիքիդարանՍոֆյա Սահակյան/Ավազարկղ


«Հե՛յ. Ափսոս էջեր…», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1], գրվել է 1896 թվականին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաբերում է այն «վեճին», երբ Մ. Վարդազարյանի ալբոմում սկսում է Թումանյանը՝ ալբոմային նյութերը արձակ և չափածո գրելու մասին (տե՛ս «Երբ թույլ եք տելիս, որ Ձեր ալբոմում» ոտանավորի ծանոթագրությունը):

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդ № 413-ում պահվում է Մ. Վարդազարյանի ալբոմը և դրա մեջ՝ ինքնագիրը:

Առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին՝ Լրաբեր ամսագրի առաջին համարի 28-րդ էջում:

6-8-րդ տողերում ակնարկում է «Հորիզոն» գրական հանդեսի հրատարակությունը: Հովհաննես Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանը և Ա. Բարխուդարյանը 1893 թվականի հոկտեմբերին հիմնադրել են մի հրատարակչական ընկերություն, որը պետք է կոչվեր «Խրճիթներ և միայն խրճիթներ» կամ «Ժողովուրդ»: Փիլիպոս Վարդազարյանի տանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ընկերության անդրանիկ խմբագրման ժողովը, որը 1894 թվականին լույս ընծայեց հանդեսի առաջին և միակ համարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 653.