Մասնակից:Սատուրն/Ավազարկղ4
Պիտեր Ֆիլիպ Քերի Питер Филип Кэри (անգլ.՝ Peter Philip Carey, ), ավստրալացի վեպերի և պատմվածքների հեղինակ, երկակի Բուքերյան մրցանակակիր (1988 և 2001 թվականներին)։ Ավստրալիայի միաբանության սպա է։ Քերիի երկու վեպերը էկրանավորվել են («Օսկար և Լյուսինդա», «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը»)։
Սատուրն/Ավազարկղ4 |
---|
Մանկություն և ստեղծագործությունների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերին ծնվել է 1943 թվականի մայիսի 7-ին՝ ավստրալական փոքր քաղաքում՝ Բակշուս Մարշում։ Նրա ծնողները զբաղվել են Ջեներալ Մոթորս ավտոմեքենաների իրացմամբ։ 11 տարեկանից ուսանել է տեղի դպրոցում, իսկ հետո հաճախել է Ջիլոնգ գիմնազիա[1]։ Հեղինակավոր կրթություն ու ուսման մեծ վճար ունեցող, տղաների համար լավագույն դպրոցներից մեկն է Ավստրալիայում[2]։ Ավարտելուց հետո Քերին ընդունվել է Մելբուռնում գտնվող Մոնաշի համալսարան, ուսումնասիրել է քիմիա և կենդանաբանություն, բայց ճանապարհային ավտովթարի և հետաքրքրության բացակայության պատճառով թողել է համալսարանը։
1962 թվականին Քերին սկսել է աշխատել Մելբուռնի զանազան գովազդային գործակալություններում։ 1962 թվականի սկզբից մինչև 1967 թվականը նա մասնակցել է «Volkswagen», «Lindemans (wine)» և այլ շատ գովազդային արշավների։ Աշխատանքը նրան ծանոթացրեց գրողներ Բարրի Օկլիի և Մորրիս Լուրի հետ, որոնք, իրենց հերթին, նրան ծանոթացրել են ամերիկյան և եվրոպական գրականության հետ։
1964 թվականին Քերին ամուսնացել է Լի Ուիտմանի հետ։ Այդ տարի նա կարդացել է այսնպիսի հեղինակների ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը, Սեմյուել Բեքեթը, Ֆրանց Կաֆկան և Ուիլյամ Ֆոլքները, իսկ 1964 թվականին սկսել է գրել։ 1968 թվականին նա գրել է «Կապ» («Contacts») և «Անօգուտ ավտոմեքենա» («The Futility Machine») վեպերը, ինչպես նաև մի շարք պատմվածքներ։ Այս ստեղծագործություններից մի քանիսը պետք է հրատարակվեին, բայց վերջին պահին հրատարակիչները մտափոխվել են։
1960-ական թվականների վերջին Քերին ճանապարհորդել է Եվրոպայով և Միջին Արևելքով։ Գտնվելով Լոնդոնում, նա որոշում է կայացրել մնալ, որպիսի շարունակի աշխատել գովազդային բնագավառում։ 1970 թվականին վերադարձել է Ավստրալիա և շարունակել է նկարահանվել գովազդներում՝ Սիդնեյում և Մելբուռնում։
Կարիերայի աճը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչդեռ Քերին նկարահանվել է գովազդներում, նույն ժամանակ հրատարակել է պատմվածքներ՝ թերթերում և ամսագրերում։ Մեծ մասը ներառվել են «Գեր մարդը պատմության մեջ» («The Fat Man In History») ժողովածուի մեջ, որը դուրս է եկել 1974 թվականին։ Նույն տարում Քերին ամուսնալուծվել է կնոջից և մեկնել Սիդնեյ, որտեղ նորից աշխատանք է գտել գովազդային գործակալությունում։
1976 թվականին Քերին տեղափոխվել է և ընդունվել «Աստղային լույս» («Starlight») «այլընտրանքային ընկերություն»՝ Բրիսբենում։ Այդ ժամանակ նրա գրած ստեղծագործությունների մեծ մասը ներառվել են «Պատերազմական հանցագործություններ» («War Crimes») 1980 թվականի ժողովածուում, ինչպես նաև 1981 թվականին Քերին գրել է իր առաջին հրատարակված վեպը՝ «Երանություն»-ը («Bliss»)։ 1970-ական и 1980-ական թվականներին Քերին որոշել է բնակվել անգլիացի հայտնի նկարիչ Մարգո Հատչեսոնի հետ[3]։
1980 թվականին Քերին Բանի ՄակՍպիդդենի հետ հիմնադրել է սեփական գովազդյաին գործակալություն։ Ավելի ուշ՝ 1981 թվականին, նա տեղափոխվել է Նոր Հարավային Ուելս։ 1985 թվականին Քերին ամուսնացել է թատրոնի տնօրեն Էլիսոն Սամմերսի հետ։ 1988 թվականին նա գրել է «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda») վեպը, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, գլխավոր դերերում են եղել Քեյթ Բլանշետը և Ռեյֆ Ֆայնսը[4]։
Տեղափոխում Նյու Յորք[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին Քերին վաճառել է գովազդային գործակալության իր մասնաբաժինը և կնոջ ու տղայի հետ միասին տեղափոխվել Նյու Յորք, որպեսզի դասավանդի գրելու հմտություններ Նյու Յորքի համալսարանում[5]։ Նա զուգահեռաբար գրել է «Հարկային տեսուչ» («Tax Inspector») վեպը, որը հրապարակվել է 1991 թվականին։ Քերին նաև դասավանդել է Փրինսթոնի համալսարանում, Նոր դպրոցում և Կոլումբիայի համալսարանում[1]։ 2005 թվականին բաժանվել է երկորդ կնոջից, և շուտով սկսել է հանդիպել Մեծ Բրիտանիայի հպատակ Ֆրենսիս Կոդի հետ։ Ներկայումս նրանք ամուսիններ են։
1997 թվականին դուրս է եկել «Ջեկ Մեգս» («Jack Maggs») վեպը։ Գիրքը դարձել է հաջողակ, և 1998 թվականին գրողին հրավիրել են Եղիսաբեթ II-ի մոտ ունկնդրության, սակայն նա հրաժարվել է հրավերից։ Շատերը մտածում են, որ դա բացատրվում է Քերիի քաղաքական համոզմունքներով (նա կողմնակից է Ավստրալիայի կառավարության փոփոխությանը դեպի հանրապետական տեսակի)։ Ավելի ուշ Քերիին ասել է, որ նա չի կարող հանդիպել թագուհու հետ նշված օրը և խնդրել է հետաձգել ունկնդրության օրը[6]։
2000 թվականի Քերին գրել է «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang») գիրքը՝ ավազակ և Ավստրալիայի ազգային հերոս Նեդա Քելլիի մասին։ 2020 թվականի հունվարի կեսին հայտնվել է էկրանավորումը՝ ռուսական վարձույթում։ Ֆիլմի գլխավոր դերերում են եղել Ջորջ Մաքքեյը, Ռասսել Քրոուը, Չարլի Հանեմը և Նիկոլաս Հոլտը։ Քերի Պիտերի հաջորդ գիրքը՝ «Իմ կյանքն ինչպես կեղծիք»-ը («My Life as a Fake»), հրապարակվել է 2003 թվականին։ Հիմնական սյուժեն գրական խաբեությունն է, որը գրավել է Ավստրալիան 1940-ական թվականներին[7]։ Ավելի ուշ նա գրել է «Գողություն» («Theft: A Love Story») (2006 թվականին) և «Նրա անօրինական եսը» («His Illegal Self») (2008 թվականին) վեպերը։ 2010 թվականին լույս է տեսել Քերիի նոր գիրքը՝ «Թութակը և Օլիվիեն Ամերիկայում» («Parrot and Olivier in America»)։
Քերին ունի երեք պատվավոր գիտական աստիճան[5]։ 2010 թվականին Քերիի նկարը տեղադրվել է սահմանափակ քանակով թողարկված ավստրալական նամականիշում՝ «Ավստրալիայի լեգենդներ»-ում[1]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քերին բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։
Բուքերյան մրցանակ | «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական, «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1988 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական, «Գողություն» («Theft: A Love Story»)՝ 2006 թվական, Պիտեր Քերին երեք գրողներից մեկն է ով ստացել է Բեքերյան մրցանակ։ |
The Miles Franklin Award | «Երանություն» («Bliss»)՝ 1981 թվական, «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1989 թվական, «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)՝ 1998 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական, «Գողություն» («Theft: A Love Story»)՝ 2007 թվական |
The Age Book of the Year Award | «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական, «Տրիստանա Սմիթի անսովոր կյանքը» («The Unusual Life of Tristan Smith»)՝ 1994թվական, «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)՝ 1997 թվական |
Colin Roderick Award | «Օսկարը և Լյուսինդան» («Oscar and Lucinda»)՝ 1988 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական[8] |
The Commonwealth Writers Prize | «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)՝ 1998 թվական, «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2001 թվական |
New South Wales Premier’s Literary Award | «Պատերազմական հանցագործություններ» («War Crimes»)՝ 1980 թվական, «Երանություն» («Bliss»)՝ 1982 թվական |
NBC Banjo Award | «Երանություն» («Bliss»)՝ 1982 թվական, «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական, «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1989 թվական |
FAW Barbara Ramsden Award | «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1985 թվական |
Victorian Premier’s Literary Award | «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1986 թվական |
Townsville Foundation for Australian Literary Studies Award | «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1988 թվական |
South Australia Festival Award | «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)՝ 1990 թվական |
Ditmar Award for Best Australian Science Fiction Novel | «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)՝ 1986 թվական |
Prix du Meilleur Livre Étranger | «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)՝ 2003 թվական |
Բիբլիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր և վիպակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981 թվական՝ «Երանություն» («Bliss»)
- 1985 թվական՝ «Հսկայական թշնամանք» («Illywhacker»)
- 1988 թվական՝ «Օսկար և Լյուսինդա» («Oscar and Lucinda»)
- 1991 թվական՝ «Հարկային տեսուչ» («Tax Inspector»)
- 1994 թվական՝ «Տրիստանա Սմիթի անսովոր կյանքը» («The Unusual Life of Tristan Smith»)
- 1997 թվական՝ «Ջեկ Մեգս» («Jack Maggs»)
- 2000 թվական՝ «Քելլի հրոսակախմբի իրական պատմությունը» («True History of the Kelly Gang»)
- 2003 թվական՝ «Իմ կյանքն ինչպես կեղծիք» («My Life as a Fake»)
- 2006 թվական՝ «Գողությւն» («Theft: A Love Story»)
- 2008 թվական՝ «Նրա անօրինական եսը» («His Illegal Self»)
- 2010 թվական՝ «Թութակը և Օլիվիեն Ամերիկայում» («Parrot and Olivier in America»)
- 2012 թվական՝ «Արցունքների քիմիա» («The Chemistry of Tears»)
- 2018 թվական՝ «Տնից հեռու» («A Long Way from Home[9]»)
Պատմվածքների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974 թվական՝ «Գեր մարդը պատմության մեջ» («The Fat Man In History»)
- 1980 թվական՝ «Պատերազմական հանցագործություններ» («War Crimes»)
- 1990 թվական՝ «Էկզոտիկ հաճույք» («Exotic Pleasures»)
Մանկական գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 թվական՝ «Մեծ Բազուլին» («The Big Bazoohley»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Биография на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2010-04-28-ին. Վերցված է 2010-05-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Англ. страничка вики гимназии Джилонг». Արխիվացված է օրիգինալից 2010-01-17-ին. Վերցված է 2010-05-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Wyndham, Susan. «A love-hate story» Արխիվացված է Հունիս 5, 2011 Wayback Machine-ի միջոցով:, The Sydney Morning Herald, 1 April 2006. Retrieved 5 February 2010.
- ↑ «Страничка Oscar and Lucinda на IMDb». Արխիվացված է օրիգինալից 2010-08-12-ին. Վերցված է 2010-05-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 5,0 5,1 «Биография на bookbrowse.com». Արխիվացված է օրիգինալից 2011-06-13-ին. Վերցված է 2010-05-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Название статьи «Carey on Dickens, the Queen and Ned Kelly», Alan Atwood interviewed Carey for The Sydney Morning Herald, 05.06.1998 p13. Кэри объясняет, что встреча с королевой была всего лишь перенесена, а не отменена, как подали эту историю английские репортёры.
- ↑ «Биография на contemporarywriters.com». Արխիվացված է օրիգինալից 2010-12-15-ին. Վերցված է 2010-05-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Страница награды Colin Roderick Award Արխիվացված 2009-10-27 Wayback Machine
- ↑ Carey, Peter, 1943- A long way from home. — London, England. — 359 pages с. — ISBN 978-0-571-33883-2, 0-571-33884-4, 978-0-571-33885-6, 0-571-33885-2, 978-0-571-33884-9, 0-571-33883-6, 978-0-571-33886-3, 0-571-33886-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт(անգլ.)