Մոնաշի համալսարան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Մոնաշի համալսարան | |
|---|---|
| Monash University | |
| Կարգախոս | Ancora imparo («Դեռ սովորում եմ») |
| Հիմնադրում | 1958 |
| Տիպ | Պետական |
| Ռեկտոր | Ալան Ֆինքել |
| Իրավաբանական հասցե | Մելբուռն (մասնաճյուղեր՝ Մալայզիաում և Հարավային Աֆրիկայումում) |
| Կայք | http://www.monash.edu.au |
Մոնաշի համալսարան (անգլ.` Monash University) — Ավստրալիայի պետական համալսարան, կենտրոնը գտնվում է Մելբուռնում (Վիկտորիա նահանգ)։ Հիմնվել է 1958թ. և անվանվել է Առաջին համաշխարհային պատերազմի հերոս ավստրալիացի գեներալ Ջոն Մոնաշի պատվին։ Այժմ Մոնաշի համալսարանը Ավստրալիայի ամենանշանավոր համալսարաններից մեկն է և հանդիսանում է պատվավոր «Ութնյակի խմբի» (Ավստրալիայի ութ լավագույն համալսարանների խմբակի) անդամներից մեկը։
Մոնաշի համալսարանը նաև խոշորագույնն է Ավստրալիայում (մոտ 56 000 ուսանող և 15 000 անձնակազմ)։ Ունի մասնաճյուղեր Մալայզիայում և Հարավային Աֆրիկայում։
[խմբագրել] Ֆակուլտետներ
- Արվեստի և նկարչության ֆակուլտետ
- Արվեստների ֆակուլտետ
- Բժշկության, քույրական գործի և առողջապահական գիտությունների ֆակուլտետ
- Բիզնեսի և տնտեսության ֆակուլտետ
- Գիտության ֆակուլտետ
- Դեղագործության և դեղագործական գիտությունների ֆակուլտետ
- Իրավաբանության ֆակուլտետ
- Կրթության ֆակուլտետ
- Ճարտարագիտության ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիայի ֆակուլտետ