Մայքլ Դամմիթ
Սըր Մայքլ Անթոնի Ըրդլի Դամմիթ (հունիսի 27, 1925[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 27, 2011[4][1][2][…], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն)՝ անգլիացի փիլիսոփա, ով բնութագրվել է, որպես «վերջին դարի անգլիացի ամենակարևոր փիլիսոփաներից և ռասսայական հանդուրժողականության և հավասարության առաջատար քարոզիչ[11]»: Մինչև 1992 թվականը նա աշխատել է Օքսֆորդի համալսարանում, որպես տրամաբանության պրոֆեսոր։ Կատարել է իր սեփական ներդրումները մաթեմատիկայի փիլիսոփայության, տրամաբանության, լեզվի և մետաֆիզիկայի ոլորտներում։
Կրթություն և ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Դամմիթը վաճառական ընտանիքի զավակ է։ Սովորել է Սանդրոյդի դպրոցում, հետագայում դժվարությամբ ձեռք բերելով կրթաթոշակ կրթությունը շարունակել է Քրայսթ Չերչ քոլեջում։ 1943 թվականին նա մեկնում է ծառայության Արքայական հրետանային զորամասում։ Նա նաև պարգևատրվում է կրթաթոշակով, որպեսզի գիտական աշխատանքներով զբաղվի Բոլոր հոգիների քոլեջում (Օքսֆորդ)[12] :
Դամմիթը նաև Վինչեսթերի համալսարանի առաջին գիտնականներից էր։
Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին Դամմիթը դառնում է տրամաբանության պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում։ Իր` Օքսֆորդում անցկացրած աշխատանքային տարիների ընթացքում, նա նաև դասեր է անցկացնում Բիրմինգհեմի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), Սթենֆորդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում և Հարվարդի համալսարանում։ 1995 թվականին Մայքլ Դամմիթը ստանում է Ռալֆ Շոկի մրցանակ[13], իսկ 1999 թվականին՝ Ասպետի կոչում։ 2010 թվականին նրան շնորհվում է Լոներ մրցանակ` վերլուծական փիլիսոփայության մեջ իր ունեցած կարևորագույն ստեղծագործության համար[14]։
Օքսֆորդում նա ղեկավարել է շատ փիլիսոփաների գիտական աշխատանքներ, որոնց թվում են Փիթեր Քարթերսը, Ադրիան Մորը, Իվան Ռամֆիթը և Քրիսփին Ռայթը։
Փիլիսոփայական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա աշխատանքը գերմանացի փիլիսոփա Ֆրեգեի գործերի մասին դրական արձագանք ստացավ։ 1973 թվականին գրված նրա առաջին գիրքը` «Ֆրեգե. Լեզվի փիլիսոփայություն», որը Դամմիթը գրել է երկար տարիների ընթացքում. հիմա համարվում է դասական գործ։ Գիրքը մեծ ազդեցություն է ունեցել մի շարք բրիտանացի փիլիսոփաների վրա։
Նա իր 1963 թվականին գրված գիտական հոդվածում[15] Դամմիթը հանրայնացնում է պատմական փիլիսոփայական այն վեճը, որը տեղի էր ունեցել ռեալիստական և ոչ-ռեալիստական այնպիսի դպրոցների միջև, ինչպիսին էին` իդեալիզմը, նոմինալիզմը, իռեալիզմը և այլն։ Նա բնութագրել է այս բոլոր վերջին դիրքորոշումները, որպես հակառեալիստական և վիճարկել է, որ ռեալիզմի և հակառեալիզմի միջև հիմնական անհամաձայնությունը ճշմարտության բնույթի շուրջ էր։ Դամիթը ռեալիզմը լավագույնս հասկանում էր իմաստաբանական տեսանկյունից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/8981654/Professor-Sir-Michael-Dummett.html
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Dummett_Michael
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ 9,0 9,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ https://lauener-foundation.ch/award.php?aktiv=200000
- ↑ «Obituary for Professor Sir Michael Dummett». London: Telegraph. 2011 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Daniel Isaacson. «In Memoriam: Michael Dummett (1925-2011)». Oxford Dictionary of National Biography (online ed.). Oxford University Press. (Subscription or UK public library membership required.)
- ↑ philosophy.su.se
- ↑ Lauener Prize for an Outstanding Oeuvre in Analytical Philosophy
- ↑ Originally a lecture to the Philosophical Society at Oxford in 1963, the paper was first published in 1978 in his book Truth and Other Enigmas. See Truth and Other Enigmas, p. ix.
|
- Հունիսի 27 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 2011 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Գիտության փիլիսոփաներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ