Մագդի Ալլամ
Մագդի Ալլամ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս և Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Ազդվել է | Օրիանա Ֆալլաչի |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
Կուսակցություն | Brothers of Italy?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | magdiallam.it |
Magdi Cristiano Allam Վիքիպահեստում |
Մագդի Ալլամ (արաբ․՝ مجدي علام, իտալ.՝ Magdi Cristiano Allam, ապրիլի 22, 1952, Կահիրե, Եգիպտոս), իտալացի լրագրող և եգիպտական ծագմամբ քաղաքական գործիչ, որը հայտնի է իսլամի քննադատությամբ և արևմտյան մշակույթի և իսլամական աշխարհի փոխհարաբերությունների մասին իր հոդվածներով։ 2008 թվականի զատիկին նա իսլամից անցել է կաթոլիկության։
2009 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարան Իտալիայի կողմից, 2010 թվականին եղել է Բազիլիկատայի մարզային խորհրդի պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1902 թվականին, Կահիրեում, մուսումանական ընտանիքում։ Նրա մայրը՝ Սաֆիան, դայակ է աշխատել Կահիրեում իտալական Կաչիա ընտանիքում, իսկ 1956 թվականին որդուն տվել է Նիգրիցիայի բարեպաշտ մայրերի միսիոններ քույրերի միաբանության կաթոլիկ դպրոց։ 20 տարեկնում մեկնել է Իտալիա և ընդունվել Հռոմի Սապիենցա համալսարան, որն ավարտել է սոցոլագիա մասնագիտությամբ։ 1987 թվականին ստացել է իտալական քաղաքացիություն։ 2008 մարտի 22-ին քրիստոնեություն է ընդունել։ Մկրտության ծեսը անցկացրել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը` 30 կարդինալների հետ միասին, կնքահայրը եղել է քաղաքական գործիչ Մաուրիցո Լուպին։ Մկրտության ժամանակ ստացել է Կրիստիանո անունը։ 2008 թվականի նոյեմբերի 30-ին նա հայտարարում է քրիստոնեական Եվրոպայի համար պայքրողների կուսակցության ստեղծման մասին, 2009 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարան, միաժամանակ դառնում է «Ես սիրում եմ Իտալիան» կուսակցության ստեղծման ոգեշնչողը։ 2013 թվականին նա հոդված է հրապարակել il Giornale թերթում, որում նա հայտարարել է եկեղեցուց հեռանալու մասին՝ միաժամանակ նշելով, որ այս քայլի պատճառներից մեկը «կաթոլիկ եկեղեցու կրոնական ռեատիվիզմն է[2]»։ Նա հայտարարել է, որ կմնա քրիստոնեա, սակայն միևնույն ժամանակ այլևս չի հավատում եկեղեցուն[2]։ 2014 թվականին մտել է Իտալիայի եղբայրներ` ազգային դաշինք կուսակցության մեջ և մասնակցել է Եվրոպական ընտրություններին, սակայն չի վերընտրվել Եվրոպական խորհրդարանում[3]։
15 տարեկան հասակում Ալլամը բանտարկվել և հարցաքննության է ենթարկվել Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ծառայության կողմի։ Նրան կասկածում էին Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար։ Նման կասկածանքների պատճառն այն էր, որ Ալլամը շփվում էր հրեա աղջկա հետ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագդի Կրիստիանը ամուսնացել է իտալացի կաթոլիկ Վաենտինա Կոոմբոյի հետ. նրանք ունեցել են մեկ որդի` Դավիթ անունով։ Նա ունի երկու երեխաներ իր նախորրդ ամուսնությունից։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Saddam. Storia Segreta di un Dittatore («Սադամ. Բռնապետի գաղտնի պատմությունը», 2002 թվական)
- Jihad in Italia. Viaggio nell’Islam Radicale («Ջիհադն Իտալիայում. Ուղևորություն դեպի արմատական իսլամ», 2002 թվական)
- Bin Laden in Italia. Viaggio nell’Islam Radicale («Բեն Լադենն Իտալիայում. Ուղևորություն դեպի արմատական իսլամ», 2002 թվական)
- Diario dall’Islam («Իսլամի օրագրիր», 2002 թվական)
- Kamikaze made in Europe. Riuscirà l’Occidente a sconfiggere i terroristi islamici? («Մահապարտ made in Europe. Կարո՞ղ է արդյոք Արևմուտքը հաղթել մուսուլմանական ահաբեկիչներին», 2004 թվական)
- Vincere la paura: La mia vita contro il terrorismo islamico e l’incoscienza dell’Occidente («Հաղթելով վաղխը։ Իմ կյանքն ընդդեմ մուսուլմանական ահաբեկիչների և անգիտակից Արևմուտքի», 2005)
- Io amo l’Italia. Ma gli italiani la amano? («Ես սիրում եմ Իտալիան. Բայց արդյո՞ք սիրում են այն իտալացիները», 2006 թվական)
- Viva Israele («Կեցցե Իսրայելը», 2007)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ www.europarl.europa.eu
- ↑ 2,0 2,1 Service, Religion News (2013 թ․ մարտի 25). «Magdi Allam, Muslim Convert, Leaves Catholic Church, Says It's Too Weak Against Islam». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Giorgio Dell’Arti (2015 թ․ հունվարի 21). «Magdi Cristiano Allam». Cinquantamila giorni (իտալերեն). Corriere dellaSera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Magdi Cristiano ALLAM». Cronologia della legislature (իտալերեն). European Parliament. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդի Ալլամ» հոդվածին։ |
|