Մաարրաթ Միսրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մաարրաթ Միսրին
معرة مصرين
Բարի գալուստ, Մաարրաթ Միսրին
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԻդլիբի մարզ
ՄինտակաԻդլիբի գավառ
ՆահիյաՄաարրաթ Միսրինի շրջան
ԲԾՄ338 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն17 519 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմՍուննի իսլամ, Շիա իսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Մաարրաթ Միսրին (Սիրիա)##
Մաարրաթ Միսրին (Սիրիա)

Մաարրաթ Միսրին (արաբ․՝ معرة مصرين‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում, Իդլիբի մարզի Իդլիբի գավառում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գրավել են արաբները Բյուզանդական կայսրությունից 637 թվականին։ 968 թվականին Նիկեփորոս Փոկաս կայսրը հետ է գրավել Մաարրաթ Միսրինը, բայց հաջորդ տարի Ֆաթիմյանների հետ կնքված խաղաղ պայմանագրի պայմաններով, քաղաքը կրկին անցել է արաբներին[1]։ Հետագայում այն բազմիցս ձեռքից ձեռք է անցել․ տարբեր ժամանակներում նա պատկանել է բյուզանդացիներին, սելջուկներին, խաչակիրներին, օսմանցիներին, ֆրանսիացիներին։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մարզի հյուսիս-արևելքում, ծովի մակարդակից 338 մետր բարձրության վրա[2]։ Մաարրաթ Միսրինը տեղակայված է մոտավորապես 7 կիլոմետր դեպի հյուսիս-հյուսիս-արևելք Իդլիբ քաղաքից, որը գավառի վարչական կենտրոնն է, և 275 կիլոմետր դեպի հյուսիս-հյուսիս-արևելք երկրի մայրաքաղաքից՝ Դամասկոսից։

Ամենամոտ բնակավայրերն են հյուսիում՝ Քաֆր Յահմուլ, հյուսիս-արևելքում՝ Զարդանա և Մաարրաթ Լխան, արևելքում՝ Թաֆթանազ, հարավ-արևելքում՝ Թաաումա, Բիննիշ և Ալ-Ֆուաա, հարավում՝ Իդլիբ, հարավ-արևմուտքում՝ Հաֆսարջահ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունն կազմում է 17 519 մարդ[3]։ Իսկ համանուն շրջանի բնակչությունն 57 859 մարդ է։ 2013 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 37 490 մարդ։ Ըստ Ասսոշեյտեդ Պրեսի 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունն 40 000 մարդ է որոնցից 85% Սուննի իսլամադավաներ են և մնացած 15% Շիա իսլամադավաներ։

Տարի 2004 2013
Բնակչ. 17 519* 37 490**
Աղբյուր։ World Gazetteer Արխիվացված 2013-04-28 archive.today, *գնահատված քանակ **հաշվարկային քանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսլամի հանրագիտարան
  2. «Մաարրաթ Միսրին, Սիրիա»: Ֆիզիկաշխարահգրական տվյալներ: Վերցված է {{{2}}}:
  3. «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է {{{1}}}: