Ֆիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ֆիկ
արաբ․՝ فيق‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԱլ-Կունեյտրայի մարզ
ՄինտակաՖիկի գավառ
ՆահիյաՖիկի շրջան
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ֆիկ (Սիրիա)##
Ֆիկ (Սիրիա)

Ֆիկ (արաբ․՝ فيق‎‎‎), լքված քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ-Կունեյտրայի մարզի Ֆիկի գավառում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը և գտնվում է ՄԱԿ-ի հսկողության ներքո։ Գտնվում է Գոլանի բարձունքներում, որոնք բռնազավթվել են Իսրայելի կողմից։ Նրանից 349 մ հեռավորության վրա գտնվում է հրեական Կիբուց Աֆիկ քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիկ քաղաքն ունի անտիկ պատմություն. այդ մասին են վկայում հունահռոմեական դարաշրջանի գտածո հուշարձանները։ Այն գտնվում էր Գալիլեան Գոլանի բարձունքներին կապող ճանապարհին՝ Սիրիայի և Եգիպտոսի միջև։ Այս քաղաքում իջևանատուն են կառուցել նաև Այյուբիները՝ 12-13-րդ դարերում։ 1225 թվականին Յակուտ իբն Համավի պատմիչի վկայությամբ՝ քաղաքը հիմնականում բնակեցված է եղել քրիստոնյաներով։ Օսմանյան դարաշրջանում պատկերը փոխվում է։ 1875 թվականին քաղաքը բաժանվում էր չորս թաղի, որոնք կառավարում էին շեյխերը։ Ֆիկն ապահովված էր սառը ջրով։

1967 թվականին Վեցօրյա պատերազմի ընթացքում քաղաքը գրավել են Իսրայելական զինված ուժերը։ 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմի ժամանակ սիրիական զինված ուժերի կրկին հսկողություն են հաստատել քաղաքում։ Այդ ժամանակ Ալ-Կունեյտրայում էր կենտրոնացել Սիրիայի զինված ուժերի գրեթե կեսը։ Նույն թվականին սեպտեմբերի 21-ին քաղաքը ռմբակոծվում է Իսրայելի օդուժի կողմից, որից հետո հաջորդել է Իսրայելի ներխուժումը քաղաք և բնակավայրի ամբողջական ոչնչացում։ Պատերազմի ավարտից հետո

1974 թվականի մայիսին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իսրայելի և Սիրիայի միջև կնքվել է համաձայնագիր՝ համաձայն որի Իսրայելի կողմից գրավված տարածքը պետք է դառնա չեզոք գոտի երկու երկրների միջև և գտնվի ՄԱԿ-ի զինված ուժերի հսկողության ներքո։

Մինչև 1973 թվականին Ալ-Կունեյտրայում բնակվում էր 17000 մարդ։

Ալ-Կունեյտրան վերադարձվել է Սիրիային «Սիրիայի և Իսրայելի միջև բաժանարար գոտու» հայտնի համաձայնագրի շրջանակներում 1974 թ.-ի մայիսի 31-ին[1]։

Ֆիկի ավերակները

ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Նիս Գորան Հուսինգը Ալ-Կունեյտրա այցելելուց հետո հայտարարել էր, որ քաղաքը ամբողջությամբ թալանվել և ոչնչացվել է[2]։

ԱՄՆ-ի փախստականների և միգրանտների հարցերով հանձնաժաղովը հայտարարել էր, որ Իսրայելի գրավումից հետո իսրայելցիները քաղաքը բուլդոզերներով ավերել են[3]։

1974 թվականից Ալ-Կունեյտրան գտնվում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող զինված ուժերի հսկողության ներքո։ Քաղաքը և հարակից տարածքները համարվում են բարձր ռիսկային գոտի ականների առկայության պատճառով։

Սիրիական ճգնաժամի ընթացքում քաղաքը մի քանի անգամ անցել է Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչների հսկողությանը։

մարզկենտրոն Ալ-Կունայտրայի համայնապատկերը արևմուտքից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. of Forces Agreement Between Israel and Syria; May 31, 1974(չաշխատող հղում) (անգլ.)
  2. Jeremy Bowen, Six Days: How the 1967 War Shaped the Middle East, էջ. 304. Simon & Schuster Ltd, 2003. ISBN 0-7432-3095-7 (անգլ.)
  3. www.refugees.org(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիկ» հոդվածին։