Դառաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դառաա
արաբ․՝ درعا‎‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԴառաայի մարզ
ՄինտակաԴառաայի գավառ
ՆահիյաԴառաայի շրջան
ԲԾՄ435 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն107500 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ15
Պաշտոնական կայքedaraa.sy
Դառաա (Սիրիա)##
Դառաա (Սիրիա)

Դառաա («ամրոց») (արաբ․՝ درعا‎‎)՝ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավ-արևմուտքում, Հորդանանի սահմանի մոտ։ Հանդիսանում է Դառաայի մարզի Դառաայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Սիրիայի տարածքում գտնվող հնագույն քաղաքներից է։ Տարբեր ժամանակներում քաղաքը գրավվել է Սելևկյանների պետության, Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության, 636 թ.-ին՝ արաբների կողմից։

2011 թ.-ին քաղաքում սկսվեցին զինված ընդհարումներ կառավարական բանակի և իրենց ընդդիմություն հռչակած զինված խմբավորումների միջև։ Բախումները մինչև օրս էլ շարունակվում են։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի Սիրիայի մարդահամարի տվյալների համաձայն քաղաքն ուներ 107 500 բնակիչ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամարի տվյալներ, 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառաա» հոդվածին։