Նիկեփորոս Փոկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկեփոր Փոկաս (հունարեն՝ Νικηφόρος Β΄ Φωκᾶς), բյուզանդական կայսր (963-969), ծագումով Փոկասների հայկական տոհմից: Նրա հայրը կոչվում էր Վարդան և ուներ մագիստրոսի բարձր պատվաստիճան: Նիկեփորը մինչև կայսր հռչակվելը Բյուզանդիայի Արևելից զորքերի սպարապետն էր: Սպանվել է 969թ.դեկտեմբերին դավադրության արդյունքում իր ննջասենյակ ներխուժած Հովհաննես Չմշկիկի կողմից, որն ամուսնանալով Նիկեփոր Փոկասի այրի՝ Թեոփանեի հետ, դառնում է Բյուզանդիայի հաջորդ կայսրը: