Սիրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
الجمهورية العربية السورية
Սիրիայի Արաբական Հանրապետություն
Սիրիայի Արաբական Հանրապետություն դրոշ Սիրիայի Արաբական Հանրապետություն զինանշանը
Ազգային հիմն՝
"حماة الديار"
Հումաթ ադ-Դիյյառ

Սիրիայի Արաբական Հանրապետություն դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Դամասկոս
Պետական լեզու(ներ) արաբերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
Անկախություն Ֆրանսիայից
Տարածք
 -  Ընդհանուր 183,885 կմ² 
 -  Ջրային (%) 0.06
 -  Խտություն 267 /կմ² 
80 /մղոն²
Դրամական միավոր Սիրիական լիրա (SYP)
Ժամային գոտի (UTC+3)
 -  Ամռանը (DST)  (UTC-4 to -10)
Ինտերնետ .sy
Հեռախոսային կոդ +963

Սիրիա (արաբերեն՝ سوريا Սուրիա, կամ سورية‎ Սուրիա), պաշտոնապես՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն (արաբերեն՝ الجمهورية العربية السورية Ալ-Ջումհուրյյիա ալ-Արաբիյյա աս-Սուրիա), պետություն Արևմտյան Ասիայում, Միջերկրական ծովի ափին։ Արևմտքում սահմանակից է Լիբանանին, հարավ-արևմտքում՝ Իսրայելին, հարավում՝ Հորդանանին, արևելքում՝ Իրաքին և հյուսիսում՝ Թուրքիային։ Ֆրանսիական տիրապետությունից Սիրիան անկախացել է 1946 թվականին, սակայն, երկիրն ունի շուրջ 6000 տարվա պատմություն։ Մայրաքաղաքն է Դամասկոսը, որն հանդիսացել է կարևորագույն քաղաք նախկին իսլամական կայսրություններում։

Երկրի տարածքի մեծ մասը սարավանդային է: Արևմուտքում՝ հյուսիսից հարավ, ձգվում են Անսարիա, Ալ-Զավիա, Անդրլիբանանի և ալ-Շեյխ լեռնաշղթաները (մինչև 2814 մ բարձրությամբ): Հարավ-արևելքում է գտնվում աշխարհի ամենաընդարձակ անապատներից մեկի՝ Սիրիական անապատի մի մասը։ Միջերկրական ծովի երկայնքով ձգվում է 20-30 կմ լայնությամբ դաշտավայր։

Երկրի ընդերքից արդյունահանվում են նավթ, երկաթ, մանգան, պղինձ, քրոմ, ծծումբ, ֆոսֆորիտներ, կերակրի աղ, գորշ ածուխ։

Ամենամեծ գետը Եփրատն է։ Երկրի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով հոսում է Տիգրիսը, հյուսիս-արևմուտքում՝ Որոնտեսը (Ասի)։

Սիրիայի բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է 22.457.000 մարդ։ Մեծամասնությունը, այսինքն բնակչության 74%ը արաբախոս սուննիներ են[1][2][3]։ Այլ իսլամական խմբերն են Ալաուիները (11 տոկոս), Դրուզները և ուրիշներ (5 տոկոս)։ Կան նաև զանազան քրիստոնեական խմբեր, որոնք կազմում են բնակչության 10%ը։ 1963 թվականից առ այսօր, երկիրը կառավարում է Բաաս կոչվող կուսկցությունը։ Երկրի առաջնորդը 1970թ.-ից ի վեր եղել է Ասադ ընտանիքից։ Մինչ 2000 թվականը, երկիրը ղեկավարել է Հաֆազ ալ-Ասադը, ում հաջորդում է որդին՝ Բաշշար ալ-Ասադը։ Պատմության մեջ, Սիրիան հաճախ ընդգրկել է Լիբանանը, Պաղեստինը և Հորդանանի որոշ մասեր, բայց ոչ Ջազիրան։ Այս բոլոր շրջանները ճանաչվել է Մեծ Սիրիա կամ Շամի երկիր, արաբերենով՝ Բիլադ ալ-Շամ (بلاد الشام)։ Սիրիական կառավարությունը պաշտոնապես հայտարարվել է տեր Իսքենդերունի կամ Ալեքսանդրետտայի շրջանում, որն այսօր գտնվում է Թուրքիայում (Հաթայ շրջան)։ 1967-ի Վեցօրյա պատերազմում, Իսրայելը գրավել է Գոլանի բարձրունքը Սիրիայից։ Սակայն այն մինչ այսօր չի ճանաչվում միջազգային հանրության կողմից որպես Իսրայելի մաս։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]