Ճանապարհ թրեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհ թրեյլի հատված

Ճանապարհ թրեյլ (անգլ.՝ Janaparh Trail, Ճանապարհ արահետ), ոտքով ճամփորդելու համար նշագրված արահետ Արցախում` սարերի, հովիտների և գյուղերի միջով։ Արահետի երթուղին անցնում է եկեղեցիների ու ամրոցների մոտով։ Արահետը բաժանված է օրերի` արշավորդներին յուրաքանչյուր գիշեր հասցնելով մի գյուղ[1]։ Արշավորդները կարող են գյուղում մնալ որևէ ընտանիքի հետ կամ վրան խփել մոտակայքում։ Այս արահետները գոյություն են ունեցել դարեր ի վեր և այժմ դրանք մակնշվել են արշավորդների համար[2]։

Ճանապարհ թրեյլի երթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհ թրեյլի նշագրումն սկսվել է 2007 թվականին. այն հարավային Հադրութ քաղաքից տանում է դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ. այս երթուղին տևում է մեկ շաբաթ, և այնտեղից արահետը շարունակվում է դեպի Շահումյանի շրջան, որտեղից էլ` Հայաստանի Հանրապետության Վարդենիս քաղաք։ Երթուղու կարևոր կետերն են Դադիվանք, Գանձասար եկեղեցիները, Շուշին, Հունոտի կիրճը[3], ինչպես նաև` 2000-ամյա Սխտորաշեն ծառը[4], Ազոխի քարանձավը և Գտչավանքը։ Այս երթուղու վրա են նաև Զուարի և Քարվաճառի տաք ջրերը։

Ճանապարհ թրեյլին կարելի է հետևել Viewranger app Արխիվացված 2020-02-16 Wayback Machine-ով։ Արշավորդներին խորհուրդ է տրվում օգտագործել Viewranger հավելվածը կամ GPS` ներբեռնած արահետներով կամ Ճանապարհ թրեյլի կայքում հասանելի տոպոգրաֆիկ քարտեզներով։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյլի խորհրդանիշը ոտնահետք է, որը մեկ պտտվող գծով ցույց է տալիս արշավի արահետի ուղեգիծը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պատկերներ երթուղուց.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Huffington Post, 01/27/2012, Nagorno Karabakh: The Black Garden. Olivia Katrandjian
  2. Walk, the magazine of The Ramblers, Summer 2009, "Up the Garden Path" p 67-69. Laurence Mitchell
  3. New York Times, 04/08/2015, A Warm Welcome in the Caucasus Mountains. Seth Kugel.
  4. Atlas Obscura, Tnjri. Littleham.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Janapar Trailին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհ թրեյլ» հոդվածին։